Իմ կարծիքով, սիրելը միշտ էլ լավ է, եթե անգամ անպատասխան է ոչ մի ապագա չունի:
Եկենք պարզապես տարբերենք լինել-ը և ունենալ-ը: Լինել ասելով` հասկանանք այն զգացմունքները, արժեքները, որոնցով լցված է մեր սիրտն ու հոգին, և որոնցով մենք ապրում ենք: Իսկ ունենալ ասելով` հասկանանք այն ամենը, ինչը մենք ձգտում ենք նյութականացնել, մերը դարձնել: Դրական ու բարի զգացմքուներն ինքնին կարևոր են, անպայման չէ ձգտել ունենալ այն, ինչի հանդեպ տածում ենք այդ զգացմունքները: Եթե ունենալը հնարավոր է, ապա շատ լավ, իսկ եթե ոչ, տառապելու կարիք չկա. լինելը արդեն իսկ երջանկություն է:
Սերը կարելի է դարձնել ներշնչանքի աղբյուր, կյանքը ավելի գեղեցիկ տեսնելու հնարավորություն, ի վերջո` ստեղծագործական էներգիա: Դրանից կարելի է իմաստնանալ, հասունանալ, ամեն ինչ ավելի նուրբ երանգներով տեսնելու ունակություն ձեռք բերել, լինել ավելի զգացմունքային, ռոմանտիկ:
Այնքան շատ բան կարող է տալ սերը, դրանից այնքան բան կարելի է քաղել, իսկ դու ասում ես` ինչպես սպանել... Սպանելու փոխարեն արժե ընդամենը վերաբերմունքը փոխել:
Էջանիշներ