User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Ինչպե՞ս սպանել զգացմունքներդ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպե՞ս սպանել զգացմունքներդ...

    Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Իսկ գուցե՞ պետք չէ սպանել զգացմունքները, այլ ուժ գտնել դրան նորմալ ու հանգիստ վերաբերվելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Փառք Աստծո... Modigliani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    165
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գուցե՞ պետք չէ սպանել զգացմունքները, այլ ուժ գտնել դրան նորմալ ու հանգիստ վերաբերվելու:
    իսկ եթե անհրաժեշտ է սպանել այդ զգացմունքը պահպանելու համար զուտ ընկերական հարաբերությունները, որոնց գժի պես կարոտում ես՞ ու էտ ընկերությունն անհնար ա, եթե էտ զգացմունքը թեկուզ մի քիչ դեռ կա
    ի՞նչ ասեմ...

  4. #4
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գուցե՞ պետք չէ սպանել զգացմունքները, այլ ուժ գտնել դրան նորմալ ու հանգիստ վերաբերվելու:
    Համաձայն եմ Chuk-ի հետ: Ամեն ինչ այս կյանքում իր տեղն ունի, սպանել պետք չէ, ուղղակի երբ զգացմունքդ տեղին չէ, պետք է մի քիչ փիլիսոփայորեն նայես այդ փաստին… Թե չէ, որքան շատ մտածես այն ոչնչացնելու մասին, շատ հավանական է, որ ինքը քեզ ոչնչացնի (այսինքն՝ ամեն ինչ ավելի խորանա ու գուցե անտանելի դառնա ) …
    Վերջին խմբագրող՝ Կաթիլ: 12.07.2008, 18:56: Պատճառ: :oy
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  5. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Մեջբերում Sun-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....
    Իմ կարծիքով, սիրելը միշտ էլ լավ է, եթե անգամ անպատասխան է ոչ մի ապագա չունի:
    Եկենք պարզապես տարբերենք լինել-ը և ունենալ-ը: Լինել ասելով` հասկանանք այն զգացմունքները, արժեքները, որոնցով լցված է մեր սիրտն ու հոգին, և որոնցով մենք ապրում ենք: Իսկ ունենալ ասելով` հասկանանք այն ամենը, ինչը մենք ձգտում ենք նյութականացնել, մերը դարձնել: Դրական ու բարի զգացմքուներն ինքնին կարևոր են, անպայման չէ ձգտել ունենալ այն, ինչի հանդեպ տածում ենք այդ զգացմունքները: Եթե ունենալը հնարավոր է, ապա շատ լավ, իսկ եթե ոչ, տառապելու կարիք չկա. լինելը արդեն իսկ երջանկություն է:
    Սերը կարելի է դարձնել ներշնչանքի աղբյուր, կյանքը ավելի գեղեցիկ տեսնելու հնարավորություն, ի վերջո` ստեղծագործական էներգիա: Դրանից կարելի է իմաստնանալ, հասունանալ, ամեն ինչ ավելի նուրբ երանգներով տեսնելու ունակություն ձեռք բերել, լինել ավելի զգացմունքային, ռոմանտիկ:
    Այնքան շատ բան կարող է տալ սերը, դրանից այնքան բան կարելի է քաղել, իսկ դու ասում ես` ինչպես սպանել... Սպանելու փոխարեն արժե ընդամենը վերաբերմունքը փոխել:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.12.2014), sharick (29.08.2012), Tiger29 (17.12.2014), Մինա (30.12.2012), Ուլուանա (17.12.2014)

  7. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Ցավոք, շատերն են զբաղված զգացմունք սպանելով, այնինչ ապրելու համար զգալ է պետք: Ինչքան հնարավոր է շատ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.12.2014), Մուշու (17.12.2014), Ուլուանա (17.12.2014)

  9. #7
    Փառք Աստծո... Modigliani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    165
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք, շատերն են զբաղված զգացմունք սպանելով, այնինչ ապրելու համար զգալ է պետք: Ինչքան հնարավոր է շատ
    իսկ եթե անհրաժեշտ է սպանել այդ զգացմունքը պահպանելու համար զուտ ընկերական հարաբերությունները, որոնց գժի պես կարոտում ես՞ ու էտ ընկերությունն անհնար ա, եթե էտ զգացմունքը թեկուզ մի քիչ դեռ կա
    ի՞նչ ասեմ...

  10. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Մեջբերում Modigliani-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե անհրաժեշտ է սպանել այդ զգացմունքը պահպանելու համար զուտ ընկերական հարաբերությունները, որոնց գժի պես կարոտում ես՞ ու էտ ընկերությունն անհնար ա, եթե էտ զգացմունքը թեկուզ մի քիչ դեռ կա
    Ոնց-որ թե դու ու CactuSoul-ը տարբեր լեզուներով եք խոսում:

  11. #9
    Փառք Աստծո... Modigliani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    165
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    ամեն դեպքում նենց կուզեի էտ հարցիս պատասխանը ստանաի, շատ կարևոր ա
    ի՞նչ ասեմ...

  12. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք, շատերն են զբաղված զգացմունք սպանելով, այնինչ ապրելու համար զգալ է պետք: Ինչքան հնարավոր է շատ
    Ինչու ես սպանում զգացմունքներդ այ արևիկ??? Չես տեսնում, որ գրեթե բոլորը հորդորում են, որ զգացմունքը սպանելու կարիք չկա, զգացմունքը լավ բան է և այլն? Արդյոք դու հենց դա չես ուզում լսել մեզանից, մի փոքր այս մասին մտածիր: Հարկավոր է զգացմունքը մեջդ տեղավորել, այ ընկեր, ոչ թե սպանել: Գտիր քո մեջ այդ «փոքր» օղակը և աշխատի հենց դրա «մեծացման» վրա և ուղակի երջանիկ կլինես: Մի քիչ ավելի դուխով, ինչից ես վախենում, ազատ եղիր, ովա ասել, որ դու սխալ ես, կամ դրա իրավունքը չունես (վռազ երևումա, որ միտինգների չես գնացել.http://www.akumb.am/images/icons/icon6.gif
    Ծիծաղ.)........Ես չեմ հավատում և հակասություն եմ տեսնում ընկերություն անելու անհնարինության հարցում:
    Սիրել, առաջին հերթին (գուցեև` միայն) նշանակում է տալ: Քո դիսկոմֆորտը նրանից է, որ դու ուզում ես նույնչափ ստանալ, ինչիդ է դա պետք? Պահանջիր դիմացինից այնքան, որքան նա ի վիճակի է տալու և կստանաս քո այնքան փայփայած ընկերությունը: Ձևեր չեմ թափում, դա լավ էլ հնարավորա, փորձարկածա: Մի կառչի մարդկանցից, Արևիկ, դու պետք է հոգիդ կոփես, մեծացնես, կրթես, և այդպես անընդհատ, վեր կանգնիր մանր բաներից և կտեսնես թե որքան կհպարտանաս քո զգացմունքներով, նրա համար, որ դու կարող ես տալ և ստանալ` առանց դրանք իրար հետ կապելու: Խոստովանի, դու հպարտ ես, որ զգանցմունքիդ առարկան գոյություն ունի, բա էլ ինչես ուզում, հպարտ ես չէ???? Բոլորովի պարտադիր չի, որ ֆիզիկապես միասին լինեք կամ հաճախ հանդիպեք, այդ մտքից է պետք հրաժարվել: Բոլորս քո հետ ենք, ապրիր ԱԶԱՏ, ոչ միայն ֆիզիկական իմաստով, դու օգնության կարիք չունես, քանզի ՍԻՐՈՒՄ ԵՍ!!!!!!!!!!

  13. #11
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Մեջբերում Sun-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....
    Շատ հեշտ։ Մեծն գրող Չապեկը իր անհույս սիրահարված ընկերներին խորհուրդ էր տալիս պատկերացնել իրենց պրինցեսաներին արտաքնոցում՝ կներեք արտահայտությանս համար։

  14. #12
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Մեջբերում Sun-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....
    Զգացմունքը սպանելու համար պետք է իրական արդարացված պատճառ լինի օրինակ եթե այդ մարդը որին սիրում ես ամուսնացած է, ամենինչ կախված է նրանից թե ինչու ես ուզում դա անել, որովհետև եթե դու ուզում ես խլացնես քո միջի զգացմունքները միայն նրա համար, որ կարողանաս պահապանել «ընկերական» հարաբերությունները անիմաստ է և իզուր ...իսկ խանգարելու առումով եթե տարիքային ինչ որ հարց կա ասենք չես կարա իրան սիրելով դաս սովորես ու 5 -եր ստանաս (ոնց որ ես էլի) ... պետք է «լավ քցել- բռնել» թե որն է քեզ համար կարևոր, բայց դե էստեղ տարիքային ֆակտրը մեծ կարևորություն ունի... էնպես որ եթե դու 16 տարեկան ես կամ փոքր չէի խորհուրդ տա սպանել սերդ այլ պարզապես վայելի այն քո տարիքին համպատասխան առանց լուրջ քայլերի ու ավելի շատ մտածիր ապագայում հաստատվելու մասին /ուսում և այլն/
    Love has an enemy, but it is already defeated!

  15. #13
    Լիարժեք անդամ Grace43-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Շարժվել առաջ՝մոռանալով անցյալը…Զբաղվել այն ամեն ինչով,ինչ քեզ է դուր գալիս...
    Treat others as you would want them to treat you...

  16. #14
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Մեջբերում Sun-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....
    Ոնց որ հարցնեն՝ ինչպե՞ս ստեղծեմ զգացմունքներ: Անհեթեթ է հնչում չէ՞: Նույն ձևով էլ անհեթեթ է մտածել՝ սպանել մի բան որը ծնվում է ինքնաբերաբար, առանց մեր կամքը հարցնելու: Սերն ընդհանրապես կամակոր զգացմունք է Այն կամ կա, կամ՝ չկա: ՈՒ դու ոչինչ չես կարող անել դրա հետ, թերևս՝ միայն թաքցնել հոգու մի խո՜ր անկյունում ու փորձել մոռանալ բանալու տեղը, որն ավաղ ոչ միշտ է հաջողվում: Ուստի մի փորձիր անել մի բան, որը չես էլ կարող, այլ պարզապես փոխիր վերաբերմունքդ դրա վերաբերյալ: Փոխանցիր այն քո ստեղծագործություններին, աշխատանքին, ու այն ամենն ինչ անում ես՝ սիրով արա…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (17.12.2014)

  18. #15
    Արեգակնային համակարգ Հրատացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Հասցե
    4-րդ մոլորակ
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպես սպանել զգացմունքներդ...

    Մեջբերում Sun-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես սպանել զգացմունքներդ, երբ գիտես որ այն հարկավոր չէ քեզ, այդ զգացումը,որը տածում ես նրա հանդեպ կխանգարի քեզ այս կյանքում, երբ ավելի խորանա, բարդանա....
    պետք չի սպանել ժամանակի ընթացքում ինք իրեն կմեռնի
    Մարդու հետ Մարդ,Դևի հետ Դև:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.12.2014), soultaker (21.08.2015)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱՄՆ ոստիկանությունն այս տարի արդեն 657 մարդ է սպանել
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 718
    Վերջինը: 28.12.2020, 17:53
  2. Ինչպե՞ս չաղանալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 19.07.2019, 14:56
  3. Ես կարո՞ղ եմ մարդ սպանել
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 30.01.2017, 02:48
  4. Ինչպե՞ս դիմել PhD-ի
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.08.2014, 10:58
  5. Ո՞վ է սպանել Արմեն Գաբրիելյանին
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.08.2008, 00:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •