User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ ստեղծագործությունն է լավագույնը

Քվեարկողներ
19. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Սերգեյ Եսենին

    14 73.68%
  • Աննա Ախմատովա

    3 15.79%
  • Ստեֆան Ցվեյգ

    2 10.53%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

  1. #1
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    Քվեարկում ենք

    Սեղմեք ստեղծագործության վրա այն ամբողջությամբ ընթերցելու համար


    Սերգեյ Եսենին

    Թատերական փողոց, քսանինը

    Պատրիկը ներս մտավ նեղլիկ փողոցում կուչ եկած երաժշտական փոքրիկ խանութը: Լավ գիտեր, թե ինչ է գնելու:
    - Համոզված եմ, որ տեղյակ եք, բայց մի անգամ ևս հիշեցնեմ, որ այս սարքավորումները չափազանց հզոր են տնային պայմանների համար: Հավանաբար ստուդիա ունեք, այնպես չէ՞:
    Պատրիկը նայեց իրեն ինչ-որ բաներ բացատրող վաճառողին ու հեգնական ժպտաց: Հեռախոսը զնգաց գրպանում, բայց այս էլ որերորդ անգամ, չպատասխանեց զանգին: Միայն դժգոհությամբ մտածեց. «Նորից նա է»:
    Վճարեց իր գնումների համար և նայեց խոշոր տուփերին` մտածելով, որ հեշտ չի լինի այս բեռը մինչև մեքենան հասցնել:
    - Համոզված եմ, որ գոհ կմնաք, միայն թե հիշեք, որ վագր եք գնել, ոչ թե տնային կատվիկ …


    Աննա Ախմատովա

    Անձրև է կրկին ու գիշերվա կես`
    Հենց ճիշտ մեջտեղում,
    Տանիքին ընկած կորած լուսնի շող
    Ու լուռ տխրություն
    Որ անցնում է շուտ,
    Հենց երևում է իր ճերմակ ներկած
    Մաքուր բալկոնում
    Հարևանը չաղ, ճաղատ , անթրաշ…


    Ստեֆան Ցվեյգ

    Ապագա «Ակումբի Տաղանդի» վերջին ստեղծագործությունը

    Նոյեմբերյան գեղեցիկ առավոտ էր…
    Իրար հրմշտելով մարդիկ մոտենում էին երկհարկանի գեղեցիկ առանձնատանը և ցանկանում իմանալ կատարվածի մասին:
    -Դուք ճանաչում էիք այդ կնոջը ,- հանկարծ լսվեց ինչ-որ մեկի ձայնը:
    Ջեյմսը միանգամից շրջվեց, բայց հարցն իրեն չէր ուղղված: Սակայն նրա ուշադրությունը գրավեց ետևում կանգնած կինը` փոքրամարմին, շիկահեր, կապույտ վերարկուով ու նարնջագույն շրթներկով: Նայելով նրա դեմքին շատերին կթվար, թե նա հերթական այցելուն է, որը հետաքրքրությունից դրդված եկել է իմանալու կատարվածի մասին, բայց նրա աչքերը այլ բանի մասին էին վկայում: Ջեյմսը,որպես փորձված հետախույզ միանգամից զգաց այն թախիծը, որ կար այդ աղջնակի աչքերում և մոտեցավ նրան…


    քվեարկության համար ունեք մեկ շաբաթ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. #2
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,504
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    Բյուրը հլա կա՞

  3. #3
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,737
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրը հլա կա՞
    Բայց սենց հարցեր տալ չի կարելի....

  4. #4
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,504
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    Լավ, սենց հարցնեմ, որ մեկն ա Բյուրը ուզում եմ կրեմ

  5. #5
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    Սերգեյ Եսենին – Սա մի ստեղծագործություն է , որն իսկապես սիրեցի : Աշխարհն է իր գեղեցիկ ու մութ կողմերով , մարդկային հոգեբանությունը , ռեալ կյանքն իր անտարբերությամբ , որը միայն երբեմն – երբեմն է լուսավորվում մարդկային փոխըմբռնման լույսով : Ուրախ կլինեի , եթե այս ստեղծագործության հեղինակը դառնար ակումբի տաղանդը :


    Ստեֆան Ցվեյգ – Հեղինակը բավականին գրագետ գրելաոճ ունի : Որպես դետեկտիվ պատմություն ` չէի ասի , որ շատ հաջող է , չնայած հետաքրքրությամբ է կարդացվում : Այնուամենայնիվ , իմ կարծիքով , զիջում է Սերգեյ Եսենինին:

    Աննա Ախմատովա – Գեղեցիկ բանաստեղծություն է : Զգացվում է գիշերվա , անձրևի , թարմության հոտը : Գուցե ավելի լավն է , քան Ստեֆան Ցվեյգ-ը , բայց Սերգեյ Եսենին-ին զիջում է:

    Թող հաղթի լավագույնը : Կարծում եմ, որ երեք ստեղծագործություններն էլ արժանի էին եզրափակչում լինելուն :

  6. #6
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    28
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    Եսենին Վաղուց հայ ժամանակակից գրողնեիր մոտ այսպիսի բան չէի կարդացել։

  7. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    Եսենին «Թատերական փողոց, քսանինը», սիրում եմ լակոնիկ խոսքը:

  8. #8
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    28
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    Ինձ Եսենինի մոտ դուր եկավ այն, որ լավ մտածված էր՝ շլփ-թլփ չէր գրած։ Ու ֆաբուլա կար։

  9. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,725
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    Ոչ թե Ստեֆան Ցվեյգ, այլ Շտեֆան Ցվայգ!!!!!!!!!!!!!!

  10. #10
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    օֆֆտօպ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ թե Ստեֆան Ցվեյգ, այլ Շտեֆան Ցվայգ!!!!!!!!!!!!!!
    Նույն Էյնշտեյն / Այնշտայն, Ֆրեյդ / Ֆրոյդ պատմությունն ա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  11. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,892
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ թե Ստեֆան Ցվեյգ, այլ Շտեֆան Ցվայգ!!!!!!!!!!!!!!
    Ես էլ էի ուզում ասել։
    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    օֆֆտօպ

    Նույն Էյնշտեյն / Այնշտայն, Ֆրեյդ / Ֆրոյդ պատմությունն ա…
    Հա, սկզբունքորեն նույնն է, բայց, ի տարբերություն Այնշտայն ու Ֆրոյդ ճիշտ ձևերի, որոնք տարիներ շարունակ սխալ են գրվել ու արտասանվել ու միայն վերջին տարիներին են սկսել ճիշտ ձևով գործածվել, Ցվայգը հայերենում պաշտոնապես միշտ էլ Ցվայգ է եղել, ինչպես որ Հայնեն է Հայնե եղել, ոչ թե Հեյնե, ինչպես ռուսերենում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 4-րդ փուլ
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.06.2008, 13:11
  2. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 21.05.2008, 21:04
  3. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 2-րդ փուլ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 05.05.2008, 21:51
  4. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն - Բ Խումբ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.04.2008, 09:49
  5. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն - Ա Խումբ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.04.2008, 09:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •