User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Առակաց իմոյ …

  1. #1
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առակաց իմոյ …


    Առաջին անգամ ներկայացնում եմ ակումբում իմ ստեղծագործությունները …
    Վերնագրված է թեման այդկերպ, քանի որ սիրում եմ գրել առակներ……ու նաև կարդալ

    Ավելացվել է 10 րոպե անց
    Առաջինը հայտնի ասացվածք է չափածոյացված, մի անգամ նույնիսկ հասցրել եմ ռադիոյով հնչեցնել՝ մանկական «Արեգ» ծրագրում:
    Գնացինք
    ……

    «Աղվեսի դունչը չհասավ խաղողին՝ ասաց խակ է»

    Հասած խաղողից մեղր էր կաթում,
    Ու ամեն անգամ մի հատիկ պայթում,
    Հասե՜լ, ճաքճքե՜լ, ծորում էր քաղցր
    Ու մագլցել էր որթը շատ բարձր:

    Աղվեսն էլ անցավ՝ հմայվեց տեսքից,
    Շատ-շատ համեղ էր երևում կողքից,
    Դունչը երկարեց, շատ ջանաց հասնել,
    Քաղցր խաղողից փոքր-ինչ համտեսել:

    Հասած խաղողից մի կաթիլ կաթեց աղվեսի դնչին,
    Վրդովվեց գազանը կաթիլից չնչին.
    Դե որ աղվեսի դունչը կախ մնաց՝
    Խաղողն, ուրեմն, դեռ լավ չի հասած:

    Այսպես է վերջը աղվեսի լինում.
    Երբ որ խաղողին դունչը չի հասնում,
    Ստիպված արդեն ինքն իրեն խաբում,
    «Խակ է», - ասում է, ու թողնում, գնում:

    2000

    շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Janita Hero: 09.07.2008, 19:50: Պատճառ: Գրառման ավելացում
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  2. #2
    Պատվավոր անդամ AG16-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    807
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ …

    Լավնա, ապրես

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ …

    Լավն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ …

    Կեցցես Ֆլորա ջան
    Ես գիտեի, որ դու տաղանդավոր անձնավորություն ես, բայց որ նաև հանգավորված առակներ ես գրում, չգիտեի
    Շատ լավ ես գրել, մեկ շնչով ու սահունությամբ կարդացվում է: Ինձ շատ դուր եկավ Ապրես

    Հ.Գ. Հուսով եմ մեկ հատով չես սահմանափակվի:

  5. #5
    Սկսնակ անդամ ArmineIvanyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2008
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ …

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը

    Առաջին անգամ ներկայացնում եմ ակումբում իմ ստեղծագործությունները …
    Վերնագրված է թեման այդկերպ, քանի որ սիրում եմ գրել առակներ……ու նաև կարդալ

    Ավելացվել է 10 րոպե անց
    Առաջինը հայտնի ասացվածք է չափածոյացված, մի անգամ նույնիսկ հասցրել եմ ռադիոյով հնչեցնել՝ մանկական «Արեգ» ծրագրում:
    Գնացինք
    ……

    «Աղվեսի դունչը չհասավ խաղողին՝ ասաց խակ է»

    Հասած խաղողից մեղր էր կաթում,
    Ու ամեն անգամ մի հատիկ պայթում,
    Հասե՜լ, ճաքճքե՜լ, ծորում էր քաղցր
    Ու մագլցել էր որթը շատ բարձր:

    Աղվեսն էլ անցավ՝ հմայվեց տեսքից,
    Շատ-շատ համեղ էր երևում կողքից,
    Դունչը երկարեց, շատ ջանաց հասնել,
    Քաղցր խաղողից փոքր-ինչ համտեսել:

    Հասած խաղողից մի կաթիլ կաթեց աղվեսի դնչին,
    Վրդովվեց գազանը կաթիլից չնչին.
    Դե որ աղվեսի դունչը կախ մնաց՝
    Խաղողն, ուրեմն, դեռ լավ չի հասած:

    Այսպես է վերջը աղվեսի լինում.
    Երբ որ խաղողին դունչը չի հասնում,
    Ստիպված արդեն ինքն իրեն խաբում,
    «Խակ է», - ասում է, ու թողնում, գնում:

    2000

    շնորհակալություն


    BRAVO
    Մաղթում եմ քեզ ստեղծագործական բուռն հաջողություններզ!!!!!!!!!
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Առակաց իմոյ …

    Հըմ... լավն էր, հետաքրքիր էր, հեշտ էր կարդացվում
    Կեցցե՛ս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ …

    Առաջին գրվածքիս արձագանքները բավականին զարմանալի էին:
    Շնորհակալություններս բոլոր ինձ վարկանիշ տվողներին, ինչպես նաև գրառումների միջոցով դրական կարծիք արտահայտող ուշադիրներին ու հատկապես նրանց, ովքեր մտել կարդացել են, բայց չեն արձագանքել……միևնույն է,երևում է թե քանի հոգի է նայել թեման

    Ավելացվել է 10 րոպե անց
    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեցցես Ֆլորա ջան
    Հ.Գ. Հուսով եմ մեկ հատով չես սահմանափակվի:
    Չեմ կարող հուսախաբ անել
    ուստի՝ գնացինք………

    «Ժամանակի աստիճանը»

    Կաթում է՝ վայրկյանը, հոսում է՝ րոպեն,
    Ու ժամը արդեն մի գետ է դառնում,
    Իսկ օրը շատ պարզ մեծ ծով է թվում՝
    Տանելով մեզ դեպի օվկիանոս…

    Օվկիանոսն անտակ տարի է մի մե՜ծ,
    Կամ գուցե փոքրիկ մի օ՞ր անվախճան…
    Լողում ենք ահա այդ մեծ օվկիանում,
    Նայելով, թե այն մեզ ուր է տանում:

    Դարը երկինք է, որում անսահման
    Կաթիլներ, գետեր, օվկիանոսներ կան,
    Հազարամյակը՝ դա ողջ աշխարհի ջրերն են անվերջ,
    Որում կան երկրի, երկնքի, ամեն ամենի կաթիլներն անշեջ:

    -Հապա հավերժությունը ի՞նչ է,- կհարցնեք,
    -Այն մեր խելքերին հասու չէ,- կասեմ,
    Ավելի լավ է ապրենք մենք օրով,
    Կարևոր չէ այն կաթիլ է, թե՝ ծով…

    Վերջին խմբագրող՝ Janita Hero: 09.08.2008, 22:09: Պատճառ: Գրառման ավելացում
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  8. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ …

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը

    «Ժամանակի աստիճանը»

    Կաթում է՝ վայրկյանը, հոսում է՝ րոպեն,
    Ու ժամը արդեն մի գետ է դառնում,
    Իսկ օրը շատ պարզ մեծ ծով է թվում՝
    Տանելով մեզ դեպի օվկիանոս…

    Օվկիանոսն անտակ տարի է մի մե՜ծ,
    Կամ գուցե փոքրիկ մի օ՞ր անվախճան…
    Լողում ենք ահա այդ մեծ օվկիանում,
    Նայելով, թե այն մեզ ուր է տանում:

    Դարը երկինք է, որում անսահման
    Կաթիլներ, գետեր, օվկիանոսներ կան,
    Հազարամյակը՝ դա ողջ աշխարհի ջրերն են անվերջ,
    Որում կան երկրի, երկնքի, ամեն ամենի կաթիլներն անշեջ:

    -Հապա հավերժությունը ի՞նչ է,- կհարցնեք,
    -Այն մեր խելքերին հասու չէ,- կասեմ,
    Ավելի լավ է ապրենք մենք օրով,
    Կարևոր չէ այն կաթիլ է, թե՝ ծով…

    Առաջինն անհամեմատ ավելի լավ էր ստացվել, հերոսուհի
    էստեղ տողի երկարությունը գրեթե ոչ մի տեղ չես պահել, հետն էլ պաթետիկ էր մի տեսակ, եսիմ, դուրս չեկավ, հուսով եմ՝ հաջորդները, որոնք կտեղադրես, ավելի լավ մշակված կլինեն

  9. #9
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ …

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջինն անհամեմատ ավելի լավ էր ստացվել, հերոսուհի
    էստեղ տողի երկարությունը գրեթե ոչ մի տեղ չես պահել, հետն էլ պաթետիկ էր մի տեսակ, եսիմ, դուրս չեկավ, հուսով եմ՝ հաջորդները, որոնք կտեղադրես, ավելի լավ մշակված կլինեն
    Ահա.. մի քիչ փիլիսոփայածա
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  10. #10
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ …

    2000 թվական, սա ձեզ ինչ որ բան ասում ա՞……
    ինձ ոչ մի բան չի ասում բացի այն բանից, որ ես տակավին պարմանուհի էի, երբ երկնել եմ
    Ինձ դուր ա գալիս երկրորդ գրվածքիս աճը, այսինքն որ վարկյանից դառնում ա հավերժություն, իսկ կաթիլից՝ երկինք……
    Մերսի երեխեք ջան
    Վերջին խմբագրող՝ Janita Hero: 09.08.2008, 23:21:
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  11. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ …

    Առաջինը շատ սահուն էր ու ինքնաբուխ (Թումանյանոտ). շատ հավանեցի, իսկ երկրորդը ոնցոր զոռով հորինված լիներ՝ զգացվում էր, որ մտածելով ես գրել ու լինելով տակավին պարմանուհի փութացել ես փիլիսոփայել: Ջանիկս Հերո ջան, իսկ ոչ պարմանուհի վիճակում երկնածներ կա՞ն՝ ավելի թարմ ստեղծագործություններ: Հա, մեկել թեմայի վերնագիրն էր շատ լավը:

  12. #12
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ … 3

    ԱՄԴ-ին
    Ես չեմ հասկանում,
    Քեզ չեմ հասկանում...
    Քո սիրո մատիտը սրտիս կտավում
    Մեկ գունեղ ու վառ գույնով է ներկում,
    Մեկ էլ այնպես է մթնեցնում, ստվերում,
    Որ պատկերում այդ գույն չի երևում:

    Սիրում ես գույներ մութ ու գորշ, մռայլ,
    Թե՞ լույսով բացված երփն է քո սրտում:
    Ստվերն ես նախընտրում անխիզախ, անփայլ,
    Թե՞ գունեղ ու վառ ներկեր բազմագույն:
    Թանձրն է քոնը, թե նոսրն` անհույս,
    Տաքն է քոնը, թե սառը` անլույս,
    Մութն ես դու արդյոք, թե լույսն անհատնում.....

    Ես չեմ հասկանում,
    Քեզ չեմ հասկանում...


    `05
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  13. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ … 3

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄԴ-ին
    Ես չեմ հասկանում,
    Քեզ չեմ հասկանում...
    Քո սիրո մատիտը սրտիս կտավում
    Մեկ գունեղ ու վառ գույնով է ներկում,
    Մեկ էլ այնպես է մթնեցնում, ստվերում,
    Որ պատկերում այդ գույն չի երևում:

    Սիրում ես գույներ մութ ու գորշ, մռայլ,
    Թե՞ լույսով բացված երփն է քո սրտում:
    Ստվերն ես նախընտրում անխիզախ, անփայլ,
    Թե՞ գունեղ ու վառ ներկեր բազմագույն:
    Թանձրն է քոնը, թե նոսրն` անհույս,
    Տաքն է քոնը, թե սառը` անլույս,
    Մութն ես դու արդյոք, թե լույսն անհատնում.....

    Ես չեմ հասկանում,
    Քեզ չեմ հասկանում...


    `05
    2005-ին ես գրե՞լ
    Վատը չէր, եթե չհաշվենք մի երկու ոչ այդքան սահուն պահերը ու մի քանի բառ, որ չհասկացա, հիմա չգիտեմ՝ սխալ ես տպել, թե բառն էր հորինված կամ էլ ես էդ բառերը չգիտեմ, օրինակ՝ "թանձրև" մեկ էլ "երփն" որ գրել ես, էլի լավ ես արել, բայց էդ բառը արդեն մի հինգ հարյուր տարի է՝ ոչ մեկ չի գործածում նման տեսքով
    Առաջին տունը դուրս եկավ, երկրորդը անհարթություններ ուներ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. #14
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ … 3

    թանձր - խիտ
    երփ - գույն, երանգ

    համ էլ դժվար հանգավորում եմ արել ի պատիվ այն անձի՝ ում նվիրված ա, քանի որ նա իրոք էտպիսին էր:

    Մերսի Իմփրեշն ջան
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  15. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առակաց իմոյ … 3

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    թանձր - խիտ
    երփ - գույն, երանգ

    համ էլ դժվար հանգավորում եմ արել ի պատիվ այն անձի՝ ում նվիրված ա, քանի որ նա իրոք էտպիսին էր:

    Մերսի Իմփրեշն ջան
    Լսի ես թանձրն-ը թանձրև էի կարդացել
    ներեցեք, ույլ տեսողության տեր մարդ եմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •