User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 117 հատից

Թեմա: Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մանկությունիցս մի դրվագ եմ հիշում.
    4-5 տարեկան էինք: Ընկերս վիրավորանքից տառապելով լացում է: Ի՞նչ է եղել: Առանձնապես ոչինչ, բակի աղջիկներից մեկը խիստ վիրավորական բաներ է ասել ապա ապտակել: Ինչու՞ է լացում, ցավու՞մ է: Ո՛չ: Շա՞տ է վիրավորվել: Ո՛չ: Հապա ինչու՞ է լացում: Որովհետև չի կարող պատասխանել, դիմացն աղջիկ է, աղջկան հարվածել չի կարելի, անզորությունից է լացում:

    Կնոջն ու երեխային հարվածել չի կարելի: Այս խոսքերը քաջ ծանոթ են մեզ ու բազում տարիներ եղել են գործող: Մենք միշտ հպարտացել մեր հայկական թասիբով, նրանով, որ միշտ պաշտպանել ենք կանանց ու երեխաներին, չենք թույլատրել նրանց հարվածել, ծեծել, ինքներս չենք արել դա:

    Այսօր շատ բան է փոխվել: Այսօր թե՛ կանայք, թե՛ երեխաները դարձել են թիրախ: Միայն վերջերս էր, որ օրինակ Հյուսիսային պողոտայում մի խումբ երիտասարդներ կռիվ սարքելիս բոլորովին չխորշեցին հարվածել, ծեծել երեխաների, կանանց, տարեց կանանց...

    Փոխվել է Հայաստանի բարոյահոգեբանական մթնոլորտը: Փոխվել է թասիբ հասկացության իմաստը: Փոխվել ենք...

    Ես ուզում եմ հարցնել այսպես կոչված չեզոք մասնիկներին ու հակալևոնական մասսային: Ձեր անձնական հակակրանքի քողի տակից դեռ որքա՞ն եք պատրաստվում հանդուրժել այս ամենը: Դուք, որ խոսում եք հայերի համաշխարհային ազգ լինելու մասին, դուք, որ խոսում եք մեր հնագույն ազգ լինելու մասին, դուք, որ խոսում եք միասնության, ազնվության, հայրենասիրության ու այլ վեհ բաների մասին, դեռ որքա՞ն եք հանդուրժելու անհանդուրժելին: Միթե՞ շարժման մասնակիցների ճակատին գրված է, որ իրենք պետք է պայքարեն նաև ՁԵՐ ազատության, ՁԵՐ ապրելակերպում բարոյահոգեբանական լավ մթնոլորտի վերականգնման համար, ՁԵՐ թասիբի համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  3. #2
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Կնոջն ու երեխային հարվածել չի կարելի: Այս խոսքերը քաջ ծանոթ են մեզ ու բազում տարիներ եղել են գործող: Մենք միշտ հպարտացել մեր հայկական թասիբով, նրանով, որ միշտ պաշտպանել ենք կանանց ու երեխաներին, չենք թույլատրել նրանց հարվածել, ծեծել, ինքներս չենք արել դա:

    Իհարկե ճիշտ ես, անկախ ամեն ինչից, այդպիսի վերաբերմունքը անընդունելի է: Լևոնական, թե սերժական, թե Հայկական կապ չունի...երբեք չեմ հանդուրժի, որ աչքիս առաջ այդպիսի բան կատարվի: Ասում եմ` վերանալով ամեն տեսակի քաղաքական ենթատեքստից:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ճիշտ ես, անկախ ամեն ինչից, այդպիսի վերաբերմունքը անընդունելի է: Լևոնական, թե սերժական, թե Հայկական կապ չունի...երբեք չեմ հանդուրժի, որ աչքիս առաջ այդպիսի բան կատարվի: Ասում եմ` վերանալով ամեն տեսակի քաղաքական ենթատեքստից:
    Իսկ աչքից հեռու՞, ֆիդայի: Միթե պետք է սպասենք, որ գա մեր աչքի առաջ լինի, որ զարթնենք, կամ Աստված հեռու պահի, մեր մերձավորի հետ նման դեպք լինի:
    Միթե՞ տեսնելով այս ամենը հայի ըմբոստ ոգին չպիտի զարթնի ու ելնի պայքարի, անտեսելով իր բոլոր անձնական խնդիրները, սիմպատիաներն ու անտիպատիաները, միթե՞ հեռվից հեռու պետք է նայենք ու ինչ-որ մի ֆորումում քննադատական խոսք գրելով սահմանափակվենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #4
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Միթե՞ շարժման մասնակիցների ճակատին գրված է, որ իրենք պետք է պայքարեն նաև ՁԵՐ ազատության, ՁԵՐ ապրելակերպում բարոյահոգեբանական լավ մթնոլորտի վերականգնման համար, ՁԵՐ թասիբի համար:
    Միայն թե առանց "բոցաշունչ" արտահայտությունների, թե չէ կստացվի, թե օրինակ իմ արած ամեն ինչը Ձեր համար է: Եթե տենց ստացվի ավելի լավ, ուրեմն ամեն ինչ էլ միմյանց համար ենք անում: Ու ընդհանրապես, ճգնաժամ է, կանցնի, Մերն ու Ձերը որս ա???

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ աչքից հեռու՞, ֆիդայի: Միթե պետք է սպասենք, որ գա մեր աչքի առաջ լինի, որ զարթնենք, կամ Աստված հեռու պահի, մեր մերձավորի հետ նման դեպք լինի:
    Միթե՞ տեսնելով այս ամենը հայի ըմբոստ ոգին չպիտի զարթնի ու ելնի պայքարի, անտեսելով իր բոլոր անձնական խնդիրները, սիմպատիաներն ու անտիպատիաները, միթե՞ հեռվից հեռու պետք է նայենք ու ինչ-որ մի ֆորումում քննադատական խոսք գրելով սահմանափակվենք:
    Չուկ, Աստված վկա, սրբեր չկան և ոչ մի ճամբարում...այդպիսի երևույթները համատարած են` երեխաներից մինչև մեծահասակներ: Բարոյական վերաարժեվորման խնդիրներ կան: Ես իմ "էշ խելքից" մի անգամ չէ, որ տուժել եմ թույլի կողքը կանգնելով...ֆորումով չեմ սահմանափակվում: Խոսում եմ իմ տեղը:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 09.07.2008, 15:01: Պատճառ: Գրառման ավելացում
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, Աստված վկա, սրբեր չկան և ոչ մի ճամբարում...այդպիսի երևույթները համատարած են` երեխաներից մինչև մեծահասակներ:
    Իմ գնահատականով, ներիր եթե խիստ կլինի, սա ոչ արդարացում է, ոչ պատճառ: Սա հոգեբանություն է: Ընտրված ուղի: Բանաձև է: Անլուծելիի երաշխիք: Սրանք խոսքեր են, որոնք ասում են կայունապաշտները՝ համակերպվելով ունեցած քչով, վատով: Սրանք խոսքեր չեն, որոնք սազական են քո մականվանը: Սրանք թույլի խոսքեր են, իրականում, ինչպիսին, չգիտես ինչու՞, քեզ չեմ համարում ու կարծում եմ, որ քո խոսքերը չեն, սխալմունք են:

    Մնացած ամեն ինչը հեքիաթ է... անձ, առաջնորդ, շարժման ղեկավար, ղեկավարներ, խումբ... սրանք միֆ են: Կա մի իրականություն: Կա իրավիճակ ու դու կամ պայքարում ես դրա դեմ, կամ հանդուրժում ես: Հիմա չկա երրորդ տարբերակը: Դու ընտրում ես չեղած տարբերակը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #6
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ գնահատականով, ներիր եթե խիստ կլինի, սա ոչ արդարացում է, ոչ պատճառ: Սա հոգեբանություն է: Ընտրված ուղի: Բանաձև է: Անլուծելիի երաշխիք: Սրանք խոսքեր են, որոնք ասում են կայունապաշտները՝ համակերպվելով ունեցած քչով, վատով: Սրանք խոսքեր չեն, որոնք սազական են քո մականվանը: Սրանք թույլի խոսքեր են, իրականում, ինչպիսին, չգիտես ինչու՞, քեզ չեմ համարում ու կարծում եմ, որ քո խոսքերը չեն, սխալմունք են:

    Մնացած ամեն ինչը հեքիաթ է... անձ, առաջնորդ, շարժման ղեկավար, ղեկավարներ, խումբ... սրանք միֆ են: Կա մի իրականություն: Կա իրավիճակ ու դու կամ պայքարում ես դրա դեմ, կամ հանդուրժում ես: Հիմա չկա երրորդ տարբերակը: Դու ընտրում ես չեղած տարբերակը:
    Չուկ, չարաչար սխալվում ես: Ես չեմ պատրաստվում նույն ոճով պատասխանել: Դու ինձ իսկի չես էլ ճանաչում, թույլի հոգեբանությունից ես խոսում: Կթողնեմ առանց մեկնաբանության:
    Բայց ես չեմ նեղանում, երևի վիրավորված, վրդովված ես ու ազդված...կարելի է հասկանալ, բան չկա:

    Ավելացվել է 5 րոպե անց

    Դու, որ խոսում ես ինչ որ հասարակական բացասական երևույթից ու խառնում ես քաղաքական տարր, ես վերանում եմ քաղաքականից ու կանգնում նույն խնդրի լուծման ճանապարհին, բայց ոչ քաղաքական ճանապարհով: Որ հասարակության մեջ այլանդակներ կան, ճիշտ ես, քաղգործիչներն ինչ կապ ունեն: Ես չեմ պատրաստվում ելնել ու բողոքել, բոլորս պետք է ամեն օր ու ամեն տեղ չհանդուրժենք էդպիսի երևույթներ: Միտինգում էս հարցը չես լուծի, ամեն օր սենց հարցեր պիտի լուծես: Ահա իմ դիրքորոշումը: Եթե այդ օրս համընկնի միտինգի օրվա հետ, պատրաստ եմ և միջամտելու:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 09.07.2008, 15:37: Պատճառ: Գրառման ավելացում
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Ֆիդայի, իսկ գուցե ընդամենը ուզում եմ հանե՞լ լեթարգիական քնից... ընդամենը գրում եմ այն «բոցաշունչ» տոնով, որով սովորաբար քաղաքական, այսպես կոչված, հակառակորդներս են խոսում... ընդամենը ցույց եմ տալիս այն, ինչը պիտի տեսնեիք առանց ասելուս... ընդամենը...

    Ասում ես, որ առանց քեզ ճանաչելու եմ ինչ-որ եզրահանգումներ գրում... սա ասում է մի մարդ, ով հազարավորներին մեղադրում է ասենք խաբված կամ հիպնոսի մեջ լինելում... առանց ճանաչելու... իսկ ինչքանով որ ես քեզ ճանաչել եմ, ակումբի քո ձեռագրով գրառումներից, կարողացել եմ ասել, որ քեզ թույլ չեմ համարում: Դա քո դուրը չի՞ եկել: Սխալվե՞լ եմ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #8
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    1.Ֆիդայի, իսկ գուցե ընդամենը ուզում եմ հանե՞լ լեթարգիական քնից... ընդամենը գրում եմ այն «բոցաշունչ» տոնով, որով սովորաբար քաղաքական, այսպես կոչված, հակառակորդներս են խոսում... ընդամենը ցույց եմ տալիս այն, ինչը պիտի տեսնեիք առանց ասելուս... ընդամենը...

    2. Ասում ես, որ առանց քեզ ճանաչելու եմ ինչ-որ եզրահանգումներ գրում... սա ասում է մի մարդ, ով հազարավորներին մեղադրում է ասենք խաբված կամ հիպնոսի մեջ լինելում... առանց ճանաչելու... իսկ ինչքանով որ ես քեզ ճանաչել եմ, ակումբի քո ձեռագրով գրառումներից, կարողացել եմ ասել, որ քեզ թույլ չեմ համարում: Դա քո դուրը չի՞ եկել: Սխալվե՞լ եմ...
    1. Լավ ես անում, ես հավատում եմ քո անկեղծ մտադրություններին, միայն թե էս հարցում, կոնկրետ էս հարցում ես վաղուց քո կողքին եմ կանգնած:

    2. Ես վերոհիշյալ գրառումներս հիմնավորել եմ /որոնք, իդեպ, ոչ բոլորին էին վերաբերում/, իսկ դու?
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 09.07.2008, 16:00:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  11. #9
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ հարցնել այսպես կոչված չեզոք մասնիկներին ու հակալևոնական մասսային: Ձեր անձնական հակակրանքի քողի տակից դեռ որքա՞ն եք պատրաստվում հանդուրժել այս ամենը: Դուք, որ խոսում եք հայերի համաշխարհային ազգ լինելու մասին, դուք, որ խոսում եք մեր հնագույն ազգ լինելու մասին, դուք, որ խոսում եք միասնության, ազնվության, հայրենասիրության ու այլ վեհ բաների մասին, դեռ որքա՞ն եք հանդուրժելու անհանդուրժելին: Միթե՞ շարժման մասնակիցների ճակատին գրված է, որ իրենք պետք է պայքարեն նաև ՁԵՐ ազատության, ՁԵՐ ապրելակերպում բարոյահոգեբանական լավ մթնոլորտի վերականգնման համար, ՁԵՐ թասիբի համար:
    Չուկ... Իրականում քո բերած օրինակներում այո այլաանդակությունը կատարվում է շարժման մասնակից կանանց աղջիկների ու երեխաների նկատմամբ ու ակամայից ցանկություն է առաջանում մասնակցել կամ ավելի խորն ու բազմակողմանի ընդգրկվել շարժման մեջ որպեսզի պատժի հասցնել անպատժելիության մթնոլորտից հղփացած այդ մասսային / չնայած վերջիվերջո կստացվի թե ոչ այդ հարցին դժվար թե մեկը կարողանա պատասխան տալ /անկախ շարժման հաջողությունից//...
    Բայց Մյուս կողմից... Չէ որ ամեն օր թեքուզ հենց մեր ակումբում, որը մեր համար տան օջախի նամն ինչոր հարազատ վայր է դարձել հանդիպում ենք նման երևույթների... երբ աղջկան կամ էական չէ ինչոր մեկին վիրավորում են քաղաքական հայացքներից սկսած մինչև անեմ մանր ու մունր բան... Ու վիրավորողներն էլ են բազմազան շարժման ամենաթունդ հակառակորդնեից մինչև ամենաթունդ սատարողները...

    Ասածս ինչ է... Սխալ է կապել երևույթը, ցավալի երևույթը իրականում, մարդկանց քաղաքական կամ այլ հայացքների հետ։ Հա Մենտալիտետի լուրջ դեգրադացիա ու հետընթաց ջենտլմենությունից մինչև չգիտեմ ուր... և դա առկա է անկախ քաղաքական հայացքներից...

    Սրա դեմ պայքարը պետք է կատարվի ինչպես Ֆիդային նշեց ցանկացած պահի ցանկացած մարդու կողմից... Որ արմատախիլ արվի անմարդկայնի ու ոչ Հայավարի երևույթը մեր կամ մեր կողքիննների մտածելակերպից...
    Loading your personal settings....

  12. #10
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Սամվել, տուր, խնդրում եմ, ֆորումի անդամներից գոնե մեկի անունը, որը ներկա իշխանություններին սատարում է քաղաքական հայացքներից ելնելով…
    Եվ տուր, խնդրում եմ, մի հայտնի մարդու անուն, ով ՀԻՄԱ ներկա վարչախմբին սատարում է քաղաքական հայացքների պատճառով:

  13. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու, որ խոսում ես ինչ որ հասարակական բացասական երևույթից ու խառնում ես քաղաքական տարր, ես վերանում եմ քաղաքականից ու կանգնում նույն խնդրի լուծման ճանապարհին, բայց ոչ քաղաքական ճանապարհով: Որ հասարակության մեջ այլանդակներ կան, ճիշտ ես, քաղգործիչներն ինչ կապ ունեն: Ես չեմ պատրաստվում ելնել ու բողոքել, բոլորս պետք է ամեն օր ու ամեն տեղ չհանդուրժենք էդպիսի երևույթներ: Միտինգում էս հարցը չես լուծի, ամեն օր սենց հարցեր պիտի լուծես: Ահա իմ դիրքորոշումը: Եթե այդ օրս համընկնի միտինգի օրվա հետ, պատրաստ եմ և միջամտելու:
    Ցավոք սրտի հենց քաղաքական է: Հրահանգվում է կառավարական մակարդակով: Պատմում են, որ 88 թվականին առաջին գծով կանայք էին գնում, որովհետև վստահ էին, որ նրանց ոչ մեկը թթու խոսք չի ասի, չի բրդի, չի հարվածի...
    Այսօր վերևներից այլ քաղաքականություն է տարվում: Տղամարդկանց խեղճացնելու համար կպնում են կանանց: Վստահ եմ, որ լոկ իմ վերլուծությունները չեն, որ հենց վերին մակարդակով ուղարկված ջահելները հենց պատվերով էին հարվածում այդ կանանց, վերևի թելադրանքով: Այս իմ բերած օրինակը, կանանց ու երեխաներին հարվածելու, բարոյահոգեբական մթնոլորտի խանգարման միայն մեկ, փոքրիկ օրինակ է: Վերին մակարդակով տարվող քաղաքականությունը չնկատելը կարող եմ հանգիստ անվանել հիպնոսի արդյունք: Ասում ես հիմնավորումներ ես բերել, այդ հիպնոսիդ տեսության համար, իսկ ես ասում եմ, բացարձակապես ոչ մի հիմնավորում չես բերել:

    Հասարակության մեջ չկան այլանդակել: Այլանդակում են հասարակությանը: Որքան ջհուդամասոնականությունից կխոսեք, այնքան էլ կասեմ, որ հիմա պանթուրքիզմի ծրագիր է իրականացվում ու դուք հանդուրժում եք: Իրականում համաձայն չեմ այդ ձևակերպումներից ոչ մեկին, սակայն որ վերին մակարդակով հասարակությունն այլասերելու ծրագիր է իրականացվում, բացահայտ է: Ու դուք դա, իրոք, հանդուրժում եք: Մնացած խոսակցություն է: Դատարկ, անիմաստ, ոչինչ չասող, ջուր ծեծող խոսակցություն:

    Կա երկու տարբերակ: Ելնել ու կանգնել անբարոյականությունը չհանդուրժողների կողքին, կամ էլ... հանդուրժել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #12
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    1.
    2. Ես վերոհիշյալ գրառումներս հիմնավորել եմ /որոնք, իդեպ, ոչ բոլորին էին վերաբերում/, իսկ դու?
    չէս հիմնավորել, էն ինչ որ գրել ես հիպնոսի հիմնավորում որպես 0 է

  15. #13
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամվել, տուր, խնդրում եմ, ֆորումի անդամներից գոնե մեկի անունը, որը ներկա իշխանություններին սատարում է քաղաքական հայացքներից ելնելով…
    Եվ տուր, խնդրում եմ, մի հայտնի մարդու անուն, ով ՀԻՄԱ ներկա վարչախմբին սատարում է քաղաքական հայացքների պատճառով:
    Մարկիզ.. Իսկ ի՞նչ է նշանակում քաղաքական հայացքներ։ Ինչոր մեկին սատարել դա արդեն նշանակում ք քաղաքական հայացք... իսկ տվյալ դեպքում այդ ստարելու շարժառիթը ես ինակի չեմ ունեցել ու դա էական չէ
    Loading your personal settings....

  16. #14
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, չարաչար սխալվում ես: Ես չեմ պատրաստվում նույն ոճով պատասխանել: Դու ինձ իսկի չես էլ ճանաչում, թույլի հոգեբանությունից ես խոսում: Կթողնեմ առանց մեկնաբանության:
    Բայց ես չեմ նեղանում, երևի վիրավորված, վրդովված ես ու ազդված...կարելի է հասկանալ, բան չկա:

    Ավելացվել է 5 րոպե անց

    Դու, որ խոսում ես ինչ որ հասարակական բացասական երևույթից ու խառնում ես քաղաքական տարր, ես վերանում եմ քաղաքականից ու կանգնում նույն խնդրի լուծման ճանապարհին, բայց ոչ քաղաքական ճանապարհով: Որ հասարակության մեջ այլանդակներ կան, ճիշտ ես, քաղգործիչներն ինչ կապ ունեն: Ես չեմ պատրաստվում ելնել ու բողոքել, բոլորս պետք է ամեն օր ու ամեն տեղ չհանդուրժենք էդպիսի երևույթներ: Միտինգում էս հարցը չես լուծի, ամեն օր սենց հարցեր պիտի լուծես: Ահա իմ դիրքորոշումը: Եթե այդ օրս համընկնի միտինգի օրվա հետ, պատրաստ եմ և միջամտելու:
    չգիտես ինչ գործ ունեն քաղգործիչները թե ուղղակի ասում ես, ուրեմն գործը հետևյալում է, նորմալ, ոչ սերժական իշխանությունը այդ այլանդակներին փորձում է բռնել ու ուղարկել վերադաստիրակվելու ուղղիչ աշխաըանքային գաղութներում, իսկ մեր երկրում քաղգործիչները հովանավորում են նրանց, պահում ազատության մեջ որպիսի օգտագործեն նման դեպքերում, նայի ինչքան պարզ է ամեն ինչ

  17. #15
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Կա երկու տարբերակ: Ելնել ու կանգնել անբարոյականությունը չհանդուրժողների կողքին, կամ էլ... հանդուրժել:
    1.Համաձայն չեմ, քաղաքական չի, էլ ավելի բեթար բաներ, ավելի սահմռկեցուցիչ բաներ, հենց պետականորեն կազմակերպված եղել են բոլոր իշխանությունների ներքո: Ու չեմ կարծում, որ, օրինակ, նախագահի հրահանգով գյադա-գյուդեքը գնում են Հյուսիսային պողոտա կանանց ծեծելու: Մի քիչ միամիտ է հնչում:
    2. նորից եկար նույն կետին, ու ես նորից համաձայն չեմ քեզ հետ:
    3. Ինչ վերաբերում է հիմնավորմանը, կոնկրետ օրինակ եմ թողել, որտեղ մարդիկ չէին կարողանում բացատրել իրենց իսկ ասածը, բավարարվում էին վերացական արտահայտություններով:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 269
    Վերջինը: 07.11.2010, 17:06
  2. Մթնոլորտ
    Հեղինակ՝ Alexandra, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2009, 17:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •