Թասի՞բ, ինչ թասի՞բ, դա կարծեմ ինչ որ միջնադարյան արժեքային համակարգից բխոխ բան է: Թասիբ, նամուս, պատիվ... թող կորչեն հին աշխարհի հետ միասին:Փոխվել է Հայաստանի բարոյահոգեբանական մթնոլորտը: Փոխվել է թասիբ հասկացության իմաստը: Փոխվել ենք...
Այսօր նոր դար է: Աղջիկ թե տղա ինչ կապ ունի: Աղջիկը ոչ մի հավելյալ իրավունք չունի քան թե տղեն, կամ էլ ինչ որ չեզոք սեռի մարդ:
Բոլորը հավասար են, հավասար են ինչպես անարդարությունների, այնպես էլ իրավունքների մեջ:
ՓՈՂ ու միայն ՓՈՂ: Մնացած ամեն ինչ ՍՈՒՏ է: Կեցցե Լիբերալիզմը, կեցցե ազատ շուկան, կեցցե շահույթ հետապնդող հոմո էկոնոմիկուսը: Կեցցե 21-րդ դարը: Մնացածը թող մեռնի ինչպես հնացած մի քռչ... հայրենիք, անմեղ զոհերի հիշատակ, պատմություն, հինավուրց մշակույթ
Էջանիշներ