Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Էս բառը հայկական բառ է?

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում...կարող է կարծում ես թե անպայման պիտի գրի, արմենոիդ ռասսան քիչ է,, բայց դեռ կա...ու իրեն հիմա հայ են ասում, թե պիտի գենետիկ բառը տեսնես???Մեր հանճարեղությունը գովորգող բանաստեծությունները, մեր գենետիկ տվյալները չեն գովերգում???? մեզ ռասսային հատուկ տարրեր չեն գովերգում:

Լսիր բրատ, կարամ հազար հատ բերեմ...հազար տող, ուղղակի հասկացի, ժամանակ չունեմ,...ու էլ հավես էլ չունեմ... ես սրանք նշել եմ, ոչ թե որ քեզ ինչ որ բան համոզեմ, այլ, որ թարգես, մեր գրածների նացիստական ըմբռնումները:


Մոդերատորական: Վերջ տվեք իրար վրա ջղայնանալը թե չե մենք էլ ջղայնանալ գիտենք ուզում եք էս թեման էլ փակվի
Ես մի հատ լավ առաջարկ ունեմ մի օր հավաքվում ենք ես Բգոն (Ձայնալար), Տրիբունը ու Տուրո ջանը ու էս սաղ դեմոկրատաարիաֆաշիստահայրենասիրական կարևոր հարցերը քննարկենք մի գարեջրի ու քաղաքակիրթ զրույցի, առանց իրար վրա ջղայնանալու ու նեռվայնանալու ֆորմատով:
Մոդեռ ախպեր, թեման մի փագի, ասում-խոսում զրուցում ենք

Տուրո ջան, սեփական ազգին գովերգելու մեջ ոչ մի վատ բան չկա: Ես էլ եմ առավոտից իրկուն գովերգում:

Դու էլի չես ուզում տարբերությունը հասկանաս: Հսկայական տարբերություն կա սեփական ազգին գովերգելու, ու սեփական ազգի ու այլ ազգերի մեջ ըստ ռասսյական ու գենետիկ հատկանիշի տարբերություններ դնելու ու առավել ևս որևէ առավելություն ի օգուտ քեզ տեսնելու մեջ: Յանիմ մենք էսքան հանճարեղ ենք, քանի որ մեր գեները մնացածից հանճարեղ գեներ են: Էս ա քո ասածը բռատ ջան: Ոչ մեկը սենց բան չի ասել: գովերգել են, մեր հանճարներին, բայց չեն ասել, որ մեզանից հանճարեղը չկա, կամ մենք սաղից առավել ենք: Սևակի օրինակն էլ լավագույնն է:

Քո բոլոր գրառումները հենց դրան են հանգեցրել:

Էլ չեմ ասում, որ քո ասած պոետները գովերգել եմ մեր ազգը ՀԵՆՑ ԱՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒ ԱՅՆ ՏԱՐՐԻՆԵՐԻ ՈՒ ԴԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՐՈՆՔ ԴՈՒ ԱՆՎԱՆԵԼ ԵՍ ԽՂՉՈՒԿ: Ես քեզ սա անըդհատ հիշեցնելու ապեր, ող կյանքում հետևելում եմ ու հիշեցնեմ. թե ինչ է նշանակում խղճուկ:

Հազար հատ օրինակ պետք չի, լավ անգիր գիտես բոլոր պոետներին ու կոմպոզիտորներին: Ինձ ասում ես Կոմիտասին չեմ ճանաչում: Դու ես ճանաչում: Սիրո քնարերգուին նացիստ ես անվանում: Մի հատիկ օրինակ եմ ուզում, մի հատիկ: Չունես, ապեր, չկա: Դու մինչև հիմա չես հասկացել որ դու ինքդ գտնվում ես սխալ ազդեցության տակ, ու չես կարողանում կողմնորոշվել, թե որոնք են այն ազգային արժեքները հանուն որի բոլորս ապրում ենք:

ՖՌՇՏԵ՞ՅՆ:

Ի միջի այլոց, սա գերմենարեն է, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի, գերմանական խմբին, իսկ հնդեվրոպականը ինչպես գիտես արիականն է, այնպես էր ՖՌՇՏԵՅՆ-ը լինելով արիական բառ, նաև հայկական է, այնքան որքան ողջ գերմաներենն է հայերեն, ու Արքիմեդն է հայ: