Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Պարոնայք, ես այս ամեն ինչը հասկանում են գեն, գանգ ֆլան-ֆստան, բա հիմա ոնց ենք բերելու դրանք կապելու ճարտարապետության, արվեստի ու գրականության հետ…մեր գանգի կառուցվածքը մեր ճարտարապետության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ…
Գանգի կառուցվածքը ճարտարապետության վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող ունենալ և կապ չունի ճարտարապետության հետ:
Մի հարց. ինչ եք հասկանում գանգերի նմանություն ասելով: Նույնիսկ երկու հարազատ եղբայրների գանգերն են տարբեր, էլ չեմ ասում Գենետիկական նմանությունները: Իսկ ասենք, ոնց են գիտնականները սահմանել արմենոիդ ռասսան? Կարող է մի հատ մարդ են վերցրել, ու ով նման է եղել իրեն, ասել են ինքը արմենոիդ է: Կան ընդհանուր գծեր, որ բնութագրում են էդ ռասսան:
Իսկ ասենք, առանձնահատկություն չէ, որ հայերը աշխարհում շատ բնագավառներում ունեն իրենց ճանաչվածությունը... էդքան սիրում եք թուրքերի, պարսիկներին վիետնամցիներին.....էս մի քանի միլիոնանոց ազգն է շատ ճանաչված մարդիկ տվել, թե էդ բոլորը միասին վերցրած? Աշխարհի ամենահայտնի ծրագրավորման ընկերությունները իրենց օֆիսսները հերթով բացում են Երևանում, դա պատհականություն է? Դա ազգին հատուկ ինչ որ բան չի հուշում? Թե որ թուրք ազգից մի քանի հազարը կամ ավելի շատ, նման են հայերին, կամ էլ հակառակը, ուրեմն, ֆսյո, էլ հայ չկա էս աշխարհում? Այո, չեմ առարկում, կան այլ գեներ, որոնք այլազգից են, ու գրված են մեր գենետիկական կոդում, բայց դա չի խանգարում, որպեսզի մենք տեսնենք մեր տարբրերությունը այդ բոլորից: