Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Ըըհ... ներկայիս պարսիկը կտրված է զրահադաշտ պարսիկի հոգևոր արմատներից, քանի որ իր երակներում կրում է ավելի շատ միջինասիական արյուն, քան արիական... Իր հերթին իսլամը տոտալ կերպով բացառում է ոչ իսլամական ցանկացած ընկալում...
Որևէ ազգի Հոգևոր արմատ հասկացողությունը շատ կոնտրովորսյալ հասկացողություն է…մաքուր պարսկական, մաքուր հայկական կամ մաքուր՝ զուտ ազգային որևէ բան շատ դժվար է (եթե ոչ անհնար) գտնել, որովհետև ամեն ինչ, առանց բացառության, գտնվում է անընդհատ փոփոխման վիճակում և այդ փոփոխությունը անպայմանորեն ներառում է կողմնակի ազդեցություններ…դա վերաբերվում է ոչ միայն ազգային/էթնիկ մշակույթին, լեզվին ու գիտությանն այլև բիոլոգիական/գենետիկ կառուցվածքին…չկա այդ բացարձակը…եթե կարծում ես պարսիկների երակներում միջինասիական արյուն է հոսում, ապա տես մեր՝ հայերիս երակներում ինչ արյուն է հոսում (մեծ կասկախծներ ունեմ, որ դա "արիական" է):