Քանի Լևոնականները ոչ թե անձի դեմ ու անձի համար այլ զուտ պայքաի ներկայացուցիչ են, մարդկանց աչքերում դա արժեք է ինչը, այդպես չեր քանի դեռ նպատակը նախագահական աթոռն էր։

Նախագահի աթոռը հիմա փաստացի նպատակի հորիզոնից հանված է ու քաղաքական դաշտ է ստեղծվում, պայքար անարդարաության դեմ է գնում դրանից էլ աջակցությունը համակողմանի է դարձել Լևոնի համար։ Բայց ՍՍի ու ՌՔի հետ ռազբիրատ անելու համար աջակցություն ԼՏՊն չպիտի սպասի, ինչպես սովետական իննուսանականների հատուկենտ մարդ կար, որ կարծում էր միակ նպատակը Կարեն Դեմիրճանին կամ նրա հետնորդներին իշխանությունից հանելու հարց է դրված – պայքարում էին Արցախի, ազատության անկախության համար, ձեռի հետ էլ համաձայնվում էին, որ պայքարը ներկայացնող դեմքերը իրենք իրենց համար պաշտոններ հնարեն, օրինակ նախագահի պաշտոն, վարչապետի պաշտոն ու դրանք զբաղեցնեն – դա նպատակի վրա չեր ազդում։

Նույն կերպ էլ եթե հիմա ժողովրդի համար նպատակ դառնա ազատ, անկախ արդար Հայաստան ստեղծելը, բոլորի մնացած հարցերը, ով ինչ պաշտոն կստանա, երկրորդային կդառնա։

Վտանգավոր է դառնում ամեն ինչ, երբ մարդիկ ու պաշտոնները գաղափարներից վեր դասվում, այդ դեպքում ամեն ինչ շատ խախուտ ու հեշտ փլվող ու սխալները անխուսափելի են դառնում ինչին և հիմա հանգել ենք,...

Սերժանտները նույնիսկ դա հասկանում են ու ամեն կերպ փորձում են հիմա ինչ որ գաղափարներ ստեղծել, կոռուպցիայի դեմ պայքար, թուրքիայի հետ սահմանի բացում, որոնք ավելի կարևորվեն քան այն անձերը ու թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում։

Նման մեծ արժեք գաղափարների առկայության դեպքում ժողովուրդը թույլատրում է, որ ինչ որ մարդիկ օգտվեն իրավիճակից ու իրենց հարցերը լուծեն – ներվում է, նպատակը արդարացնում է միջոցները...