User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ սա ում հովածն ա? ով ա գրել?
    Իսկ դու որտե՞ղ հոդված տեսար. էն լինկը որ տվել ա, դրա մեջինների հետ ե՞ս:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու որտե՞ղ հոդված տեսար. էն լինկը որ տվել ա, դրա մեջինների հետ ե՞ս:
    չէ, վոթերի գրածի մասին էի ասում
    եթե իրոք վոթերն ա հեղինակը, ուրեմն հասել ենք գոնե նրան, որ մեզ զոմբիի տեղ չեն դնում

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Nasha-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես ասում են "ձուկը գլխից ա հոտած", մինչև չգլխատես, շոշափուկներին ոչինչ չես կրող անել, էնպես որ, գորիսեցիները դեռ սպասւմ են
    իսկ գորիսեցիները ինչին են սպասում? թող Երևանում արդեն դիրքավորվեն. օգոստոսի 1 է գալու, թեժ է լինելու
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 09.07.2008, 01:50: Պատճառ: Գրառման ավելացում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    Սկսնակ անդամ Nasha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, վոթերի գրածի մասին էի ասում
    եթե իրոք վոթերն ա հեղինակը, ուրեմն հասել ենք գոնե նրան, որ մեզ զոմբիի տեղ չեն դնում

    Ավելացվել է 2 րոպե անց


    իսկ գորիսեցիները ինչին են սպասում? թող Երևանում արդեն դիրքավորվեն. օգոստոսի 1 է գալու, թեժ է լինելու
    Հավատացեք, Երևանում գտնվողները արդեն դիրքավորված են

  4. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Նոր են տեսնում, թե մոլորյալն ու զոմբին իրականում ով են…
    Լավ է… Ուրեմն ահագին առաջխաղացում կա:
    Չե՞ք նկատել, ՍՍ-ի ու կոալիցիայի վերջին հերոսություններից հետո հակալեւոնիզմը նավազել է…
    Մի մասն ասելու բան չունի, մի մասն էլ իրեն խաբված է զգում:

  5. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում Nasha-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատացեք, Երևանում գտնվողները արդեն դիրքավորված են

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր են տեսնում, թե մոլորյալն ու զոմբին իրականում ով են…
    Լավ է… Ուրեմն ահագին առաջխաղացում կա:
    Չե՞ք նկատել, ՍՍ-ի ու կոալիցիայի վերջին հերոսություններից հետո հակալեւոնիզմը նավազել է…
    Մի մասն ասելու բան չունի, մի մասն էլ իրեն խաբված է զգում:
    մինչև էդ քայլերն էլ ախր բոլորը գիտեին դրանց, ուղղակի սրանք էլ խոսելու տեղ չունեն, որովհետև իրանց մի հարցին մենք 10-ը կտանք: Չեզոք մասսան ա մնում խնդիրը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Չեզոք մասսան ա մնում խնդիրը
    Չեզոք մասաաի վրա չարժի էներգիա վատնել : մեկ է, չեն լիցքավորվի: Չեզոք մասսային միայն փողն է հետաքրքիր: Էն էլ նաղդով:

  7. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր են տեսնում, թե մոլորյալն ու զոմբին իրականում ով են…
    Լավ է… Ուրեմն ահագին առաջխաղացում կա:
    Չե՞ք նկատել, ՍՍ-ի ու կոալիցիայի վերջին հերոսություններից հետո հակալեւոնիզմը նավազել է…
    Մի մասն ասելու բան չունի, մի մասն էլ իրեն խաբված է զգում:
    Տրամաբանական սխալ կա էստեղ. եթե սերժականները հակալևոնական են դա չի նշանակում, որ բոլոր հակալևոնականները սերժական են:

    Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հակալևոնական է ու Սերժին ընտրողների մեծամասնությունն ընտրել է միայն ավելի մեծ չարագործին ու երեսպաշտին չընտրելու համար:

    Իմ կարծիքը հետևյալն է՝
    Լևոնին դեմ են նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ են անարդարությանը:
    Լևոնին կողմ են նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ են ղարաբաղյան կլանին:

    Իսկ լռողները լռել են, ոչ ասելիքի պակասից կամ խաբվածությունից, այլ որովհետև ասողին լսող է պետք:

  8. #8
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մելիք, բա ու՞մ է կողմ հակալեոնականների ոչ սերժական թեւը…
    Ի՞նչ է այդ մարդկանց ուզածը՝ իրականանալի ուզածը:

    Վերջապես, դուք առարկայական տարբերություն չե՞ք տեսնում Լեւոնի ու Սերժի միջեւ:

    Ավելացվել է 11 րոպե անց
    ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ՝ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ «ԱՌԱԳԱՍՏՈՒՄ»
    .
    1.Շակալների խրախճանքը
    .
    Երեւի չարժեր չնչին զավզակությանը անդրադառնալով՝ սկսել այս խոսքը, եթե այդ՝ գյադայի, տեսակը դարձած չլիներ մեր ժամանակի «հերոսը»-պատգամավորը, մինիստրը, իդեոլոգը... չգիտես ինչի:
    Կարելի էր նաեւ արհամարհել: Տգետին արհամարհելը, գիտենք, մտավորական մարդուն սազական զբաղմունք է, մի պայմանով, սակայն, որ քեզ մտավորական են համարում, ոչ թե փալաս: Եւ, որ առավել կարեւոր է, նա, ում հասցեագրված է արհամարհանքդ, առնվազն պիտի իմանա, թե ինչ ասել է՝ մտավորական: Այլապես կստացվի, որ արհամարհել ես, ասենք, 4 համարի տրոլեյբուսին:
    Ոչ թե այն իմաստով, որ արհամարհել-տաքսի ես նստել, այլ կողքովդ անցնելիս պարզապես արհամարհել ես ... Տաք է, շարժվում է, ապրում է 60 տարի, այդպես մետաղի ջարդոն կդառնա ու կմտնի ձուլարան, չիմանալով, որ իրեն արհամարհել են: Այնպիսի ժամանակներում, երբ միլիցիայի պաշտոնաթող թաղայինները դառնում են օրենսդիր, իսկ «վետերոկի» վարիչները՝ մինիստր, դժվար թե նրանցից թեթեւակի զզվելու՝ մեր դեմքի արտահայտությունը գնահատվի որպես էսթետի դիրքորոշում: Վախենամ թե՝ դա ավելի շուտ համարեն գոմիկի երկիմաստ ծամածռություն: Եւ ոնց որ թե իրավունք ունեն խառնելու, որովհետեւ մենք էն գլխից ենք խառնել հասկացողությունները եւ, օրինակ, մտավորական ենք համարում նաեւ մեկին, որը ռուսերեն թերթ է խմբագրում եւ թերթում վերնագիր է դնում, թե՝ «Թուրքերը մոբայլով խոսում էին կովի հետ»: Ըմբռնում եք, չէ՞, «Ազգային-ազատագրական» ենթատեքստը՝ կովը խոսում է կովի հետ: Դե որ մենք սրան մտավորական ենք համարում, նա ինքն էլ է անկեղծորեն իրեն այդպիսին համարում, գուցե կինն ու հարեւաններն էլ են համարում, որովհետեւ փողկապ է կապում, առավոտները հարեւաններին բարեւում է՝ քթի տակ մռթմռթալով, ոչ թե ուսները թփթփացնելով (ուրիշ բան, որ գուցե դա չի անում վախից), կնոջը չի ծեծում եւ սեփական երեխաներին մեր չի հայհոյում բաց պատշգամբում ... Եվ իզուր եք կարծում, որ նա կովի, հեռախոսի ու թուրքի մասին գրածը սրամիտ ժուռնալիստական հնարք է համարում: Ամենեւին: Նա դա դիտում է որպես Հայ Դատի հանդեպ իր որդիական պարտքի մատուցում: Եւ չես կարող համոզել, որ «դիշովկից» Հայ Դատը շահել չի կարող, եւ առհասարակ, որեւէ գաղափար դրանից չի շահում: Եւ չես կարող հասկացնել, որ, առհասարակ, չի լինում ինտելիգենտությունը՝ առանձին, մուռ քշելը՝ առանձին, ճաշակը՝ առանձին, ազգասիրությունը՝ առանձին, առաքինությունը՝ առանձին, արհեստը՝ առանձին: Չի լինում, ու՝ վերջ: Չի լինում հայ մտավորական եւ չինացի մտավորական: Կամ մտավորական են, կամ չինացի եւ հայ:
    Եթե մեկնումեկը պատերազմի դաշտից շատ հեռու ու տաք մի տեղ խոսում է զենք վերցնելու մասին, բարբաջում է ավտոմատը ձեռքին ՀՀՇ-ի վերադառնալու դեմը առնելու մասին, հասարակության մեջ պետք է գտնվի սրամիտ մեկը, որ հանկարծ «փը´շտ» անի, որպեսզի կողքինները պահը վայելեն: Եթե մեկը նրանցից, ովքեր նախկինում իրենց «սպասարկած տարածքում» կաշառք էին վերցնում՝ անգամ մի բանկա ղաուրմայով եւ սուջուխի երկու շարանի տեսքով, ահա այդ մեկին չի կարելի հիմարաբար «չեկիստ» ասել՝ իբր բացասական իմաստով, որովհետեւ սովետական միլիցիոներին չեկիստ ասելը նույն պարգեւն է, ինչ կայարանի համբալին 1 դոլարի փոխարեն 100 դոլար տալը: Չի կարելի նմանին կշտամբել (ինչպես իմ գրչակից ընկերներն են անում), թե՝ արի քարը փեշիցդ թափ տուր, որովհետեւ օրենսդիր լինելով՝ վայել չէ զենքից-բանից խոսել: Չի կարելի կշտամբել, որովհետեւ, եթե նրա նմանը օրենսդիր է դարձել, նշանակում է դրանից առաջ երկրում այնպիսի մի ազգային աղետ է տեղի ունեցել, որ հիմա օրենքից խոսելը նույնն է, թե քաղաքը ավերած երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում: Կամ՝ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ:
    Հիմա գյադաների ժամանակն է: Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի «խրոխտ» մարշով գնա՜ ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան... Մի բանում, սակայն, կարելի է վստահ լինել. այն տարիներին «ազգային թրաշ» պահած հանցագործների ավտոմատների շրխկոց-չրխկոցը սրանց նմաններին այն աստիճանի սարսափի է մատնել, որ նրանք այլեւս երբեք ավտոմատ ասած բանին մոտ չեն գնա, ինչ մնաց թե ինչ-որ մեկի դեմը առնեն, այն էլ՝ պատերազմի բովով անցած ՀՀՇ-ի: Այնինչ, նույնիսկ զգոնությունը չկորցրած «Առավոտը» այդ առթիվ ամոթխած թոթվում է, թե՝ եթե իշխանությունը մինչեւ հիմա ՀՀՇ-ի վերադարձով է վախեցնում մարդկանց, ուրեմն նախկինները խնդիր ունեն հասարակության հետ ...
    Ներողություն, որ ընդհատում եմ մտքիդ սլացքը. իսկ Կարեն Դեմիրճյա՞նն ինչ խնդիր ուներ հասարակության հետ, որ մարդուն ոչնչացնելուց հետո հիմա էլ հիշատակն են ոչնչացնել փորձում՝ գրեթե հաջողությամբ: Նույն այդ հասարակությունը, որ բոլորովին վերջերս պաշտում էր երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանին, արդեն սկսել է ծամծմել այդ չարաբաստիկ 300 դոլարի պատմությունը, որը վիժվածքները հեռատեսորեն հանած են եղել դիակի շորի գրպանից (բայց ասում են՝ շփոթված էին): Դեմիրճյանը չէ՞ որ բացարձակապես խնդիր չուներ հասարակության հետ, բայց պարզվեց, որ ամեն ինչ կախված է (համենայն դեպս, ժամանակի որոշակի հատվածում) զրպարտության պետական մեքենայի թափից: 20 տարի առաջ այդ նույն ժողովրդի գլխում եթե Դեմիրճյան անունը փողի հետ կապող մի միտք անգամ ծագեր, ապա դա կլիներ զուտ հետաքրքրասիրություն՝ արդյո՞ք առաջին քարտուղարը գոնե ձեւի համար գրպանում փող պահում է: Ոչ թե՝ ինչքան ու որտեղից: Ափսոս է այդ մարդու հիշատակը:
    Եւ այդ հիշատակը այդպես ոխակալորեն, այդպես հրապարակայնորեն անամոթաբար տրորելու մթնոլորտում, պատկերացրեք, չգտնվեց մեկը, որը վեր կենար ասեր. «Լսեք, ա´յ թուրք ու քուրդ բեգերին՝ խոնարհ, բայց սեփական իշխանների գլխակեր ճորտի զավակներ, դու´ք ձեր հայրերի այդ ո՞ր արժանիքի իրավունքով եք իշխան մարդու անունը հոլովում: Մի՞թե պարտադիր էր, ասեր, ա´յ տիրադավ անտերներ, որ ընդամենը 2 տարում խփեիք մուխաննաթության բոլոր ռեկորդները աշխարհի ժողովուրդների շարքում՝ սկսած երկրի դատախազին իր աշխատասենյակում սպանելուց, վերջացրած Պառլամենտի սպանդով... Հիմա էլ, ահա, հանգուցյալների գրպանների խուզարկումն ու դրա քննարկումը հրապարակայնորեն... Ա՜ յ չտեսի ծոռներ ու չունեւորի թոռներ, այ համբալի համբալ զավակներ, բա եթե Դեմիրճյանի նման տղամարդու գրպանում էլ 300 դոլար փող չպիտի լիներ, հապա ու՞մ գրպանում պիտի լիներ: Կիմ Բալայանի՞: Դե, պատկերները մտովի իրար կողք դրեք: Կուզեք՝ ավելացրեք իշխող կոչվող կուսակցության Մարգարյանի պատկերն էլ ու... սարսափեք Հայաստանի ապագայից...
    Չէ՞ որ, եթե Հայաստանում միայն մեկ տղամարդու վերապահված լիներ գրպանում 300 չէ, 30 հազար ունենալու, իսկ ուրիշներին՝ ծխախոտի փողից բացի՝ ոչ մի բան,- այդ մարդը պիտի լիներ Կարեն Դեմիրճյանը: Իր դիրքով, իր վաստակով, իր երեվելի տեսքով՝ վերջին հաշվով... Բայց շակալներից ոչ մեկը այդ բանը չի ասի վախից, թե օրերից մի օր Ազգային Ժողովի դահլիճում կսկսեն իրենց բոլորի գրպանները ստուգել... կենդանի ժամանակ: Նրանք չեն անի, պարզ է, բայց դրսում է՞լ մարդ չի մնացել Դեմիրճյանի հացը կերած ակադեմիկոսներից: Այդ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներից-բանից... Ուրանալը՝ ուրանալ, բայց այսչա՞փ սահմռկելի-համազգային մասշտաբի:
    .18.12.2001

    ԱՂԲՅՈՒՐ՝ www.septemberi21.blogspot.com
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.07.2008, 00:13: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մելիք, բա ու՞մ է կողմ հակալեոնականների ոչ սերժական թեւը…
    Նայած ով՝ ում: Կոնկրետ ես՝ իմ:
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է այդ մարդկանց ուզածը՝ իրականանալի ուզածը:
    էլի նայած ումը՝ ինչ: Մեծամաամբ՝ պատմությունն ու ազգային հիշողությունը զերծ պահել խեղաթյուրումից, էդ ազգին սպառնացող ամենամեծ վտանգն ա:
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես, դուք առարկայական տարբերություն չե՞ք տեսնում Լեւոնի ու Սերժի միջեւ:
    Տեսնում եմ. Լևոնի մոտ երեսպաշտությունը կատարելության ա հասցված, Սերժը դեռ ձգտում:

  10. #10
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Պատմությունն ամենաշատը խեղաթյուրում են մեր ներկա վարչախմբի ներկայացուցիչները…Չթվեմ, ինձնից լավ գիտեք:
    Ամենավառ օրինակը նորընտիրի վերջին հայտարարություններն են:

    Որեւիցե քաղաքական գործիչ Հայաստանում սուրբ չէ:
    Բայց
    Լեւոնը մարդասպան չէ, թալանչի չէ/համեմատել չի լինի/, անգրագետ չէ,
    ամենակարեւորը՝ պետականամետ է:
    Նա, ի տարբերություն սրանց, երկիր չի վաճառել ու չի վաճառի:
    Հիմա նորոից պետք է համեմատեք 90-ականները ներկայի հետ: Գիտեմ:
    90-ականներին մենք ունեցել ենք պետություն, հիմա պետություն չունենք:
    Հայերիս համար ամենակարեւոր՝ ԼՂ-ի կարգավորման հարցը մերզ համար վատագույն ընթացքն է ստացել:
    Պատմության աղավաղումը էլ որն ա՞…

    Ավելացվել է 4 րոպե անց
    Լեւոնը անգամ իր համար ամենաօրհասական պահին սեփական ժողովրդի վրա չփորձեց բիրտ ուժ կիրառել՝ սեփական ժողովրդին չկրակեց:
    Չէ, Մելիք, համեմատել չի լինի: Մեղք է:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.07.2008, 00:41: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած ով՝ ում: Կոնկրետ ես՝ իմ:
    էլի նայած ումը՝ ինչ: Մեծամաամբ՝ պատմությունն ու ազգային հիշողությունը զերծ պահել խեղաթյուրումից, էդ ազգին սպառնացող ամենամեծ վտանգն ա:

    Տեսնում եմ. Լևոնի մոտ երեսպաշտությունը կատարելության ա հասցված, Սերժը դեռ ձգտում:
    Մելիք ջան, հետաքրքիր է դու ինչի՞ հիման վրա ես ընտրություն անում (նախագահական կամ քաղաքական). թե՞ չես մասնակցում ընտրություններին

    Իմ կարծիքով այդ "չեզոք" մասսան (քեզ ինկատի չունեմ), որ ոչ մեկին չի հավանում, դրանք 5000 դրամանոց ձայներն են, իսկ լավագույն դեպքում չեն մասնակցում ընտրություններին, թե չե ի՞նչ մոտիվացիաներ պետք է ունենա ընտրություններին մասնակցելու

  12. #12
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Քանի Լևոնականները ոչ թե անձի դեմ ու անձի համար այլ զուտ պայքաի ներկայացուցիչ են, մարդկանց աչքերում դա արժեք է ինչը, այդպես չեր քանի դեռ նպատակը նախագահական աթոռն էր։

    Նախագահի աթոռը հիմա փաստացի նպատակի հորիզոնից հանված է ու քաղաքական դաշտ է ստեղծվում, պայքար անարդարաության դեմ է գնում դրանից էլ աջակցությունը համակողմանի է դարձել Լևոնի համար։ Բայց ՍՍի ու ՌՔի հետ ռազբիրատ անելու համար աջակցություն ԼՏՊն չպիտի սպասի, ինչպես սովետական իննուսանականների հատուկենտ մարդ կար, որ կարծում էր միակ նպատակը Կարեն Դեմիրճանին կամ նրա հետնորդներին իշխանությունից հանելու հարց է դրված – պայքարում էին Արցախի, ազատության անկախության համար, ձեռի հետ էլ համաձայնվում էին, որ պայքարը ներկայացնող դեմքերը իրենք իրենց համար պաշտոններ հնարեն, օրինակ նախագահի պաշտոն, վարչապետի պաշտոն ու դրանք զբաղեցնեն – դա նպատակի վրա չեր ազդում։

    Նույն կերպ էլ եթե հիմա ժողովրդի համար նպատակ դառնա ազատ, անկախ արդար Հայաստան ստեղծելը, բոլորի մնացած հարցերը, ով ինչ պաշտոն կստանա, երկրորդային կդառնա։

    Վտանգավոր է դառնում ամեն ինչ, երբ մարդիկ ու պաշտոնները գաղափարներից վեր դասվում, այդ դեպքում ամեն ինչ շատ խախուտ ու հեշտ փլվող ու սխալները անխուսափելի են դառնում ինչին և հիմա հանգել ենք,...

    Սերժանտները նույնիսկ դա հասկանում են ու ամեն կերպ փորձում են հիմա ինչ որ գաղափարներ ստեղծել, կոռուպցիայի դեմ պայքար, թուրքիայի հետ սահմանի բացում, որոնք ավելի կարևորվեն քան այն անձերը ու թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում։

    Նման մեծ արժեք գաղափարների առկայության դեպքում ժողովուրդը թույլատրում է, որ ինչ որ մարդիկ օգտվեն իրավիճակից ու իրենց հարցերը լուծեն – ներվում է, նպատակը արդարացնում է միջոցները...

  13. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքը հետևյալն է՝
    Լևոնին դեմ են նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ են անարդարությանը:
    Լևոնին կողմ են նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ են ղարաբաղյան կլանին:
    Հիմա ես դեմ եմ անարդարությանը, բայց կողմ եմ Լևոնին: Հակասություն չստացվե՞ց

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #14
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ես դեմ եմ անարդարությանը, բայց կողմ եմ Լևոնին: Հակասություն չստացվե՞ց
    +1
    ավելացնեմ նույնիսկ դեմ չեմ ղարաբաղյան ծագմամբ նորմալ բարեխիղճ իշխանության ներկայացուցիչներին
    տարօրինակ է,չէ?
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  15. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպնոզի զոհերը կամ իշխանությունները համակերպվել են իրենց անզորության հետ

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    +1
    ավելացնեմ նույնիսկ դեմ չեմ ղարաբաղյան ծագմամբ նորմալ բարեխիղճ իշխանության ներկայացուցիչներին
    տարօրինակ է,չէ?
    Ես էլ կարծում եմ, որ ղարաբաղյան կյանի մեջ ծագումով հարյուրից մի ղարաբաղցի կարելի է գտնել, մնացած բոլորը Հայաստանի այլ վայրերից են ծագում: Ղարաբաղյան կլանի կառկառուն ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանն է ղարաբաղցի, թե՞ Լֆիկ Սամոն:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 12
    Վերջինը: 11.01.2012, 15:04
  2. Հունաստանը հեղաշրջման սկզբին. առաջին զոհերը
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 20.05.2010, 02:43
  3. Բանտերը ծառայո՞ւմ են իրենց նպատակին
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 22.03.2009, 17:18
  4. Շարունակուող Ցեղասպանութիւնը եւ իր նորօրեայ զոհերը...
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2008, 00:00
  5. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 14.11.2007, 12:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •