Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Նոր են տեսնում, թե մոլորյալն ու զոմբին իրականում ով են…
Լավ է… Ուրեմն ահագին առաջխաղացում կա:
Չե՞ք նկատել, ՍՍ-ի ու կոալիցիայի վերջին հերոսություններից հետո հակալեւոնիզմը նավազել է…
Մի մասն ասելու բան չունի, մի մասն էլ իրեն խաբված է զգում:
Տրամաբանական սխալ կա էստեղ. եթե սերժականները հակալևոնական են դա չի նշանակում, որ բոլոր հակալևոնականները սերժական են:

Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հակալևոնական է ու Սերժին ընտրողների մեծամասնությունն ընտրել է միայն ավելի մեծ չարագործին ու երեսպաշտին չընտրելու համար:

Իմ կարծիքը հետևյալն է՝
Լևոնին դեմ են նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ են անարդարությանը:
Լևոնին կողմ են նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ են ղարաբաղյան կլանին:

Իսկ լռողները լռել են, ոչ ասելիքի պակասից կամ խաբվածությունից, այլ որովհետև ասողին լսող է պետք: