Սովետում պարահոգեբանությունը սուտ գիտություն էին կնքել, իսկ հիմա մեր մոտ նույնպե՞ս չի ընդունվում, որ չեն թողել դասավանդել։
Սովետում պարահոգեբանությունը սուտ գիտություն էին կնքել, իսկ հիմա մեր մոտ նույնպե՞ս չի ընդունվում, որ չեն թողել դասավանդել։
դե դա կարծեմ 1997 թիվն էր և Պարահոգեբանություն առարկա մտցնել ամբիոնում նպատակահարմար չգտավ ուղղակիկարճ ասեց, որ դա դեռ գիտության ստատուս չունի ի՞նչ կարիք կա նման առարկա մտցնել
բայց որ հոգեբանական գիտությունների թեկնածուի հետ էլ լուրջ խոսում էի ու փորձում մինչև վերջ պարզեի թե էդ ի՞նչ է հոգեկան կամ իմ պատկերացմամբ որ նույնն է հոգի ասածն այդպես էլ սպառիչ պատասխան չէի ստանում որովհետև իրականում իրենք էլ չգիտեն՝ չնայած գտնում են այդ ոլորտում որոշակի օրինաչափություններ ու դրանց վրա հիմնվելով էլ աշխատում
Բայց չշեղվենք թեմայից...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Եթե մարդկության մեծ մասը հավատում է արարչին՝ լինի դա Ալլահի, Աստծո, թե Եհովայի անունների տակ, ապա պետք է նաև հավատա պարանորմալ երևույթներին։
Հասարակությանն անտեղյակ էին պահում, բայց պետական մակարդակով շատ լավ էլ ուսումնասիրում էին: Նաև կիրառում զանազան բնագավառներում:
Մարդկային մարմնի ու մտքի հնարավորությունների քանակն ու սահմանը ոչ ոք չգիտի: Պարանորմալ համարվող երևույթներն իրականում մեր նորմալ հնարավորությունների սահմանում են: Ողղակի մենք ենք, որ տեղյակ չենք դրանց գոյության մասին: Գիտատեխնիկական զարգացման հետ մեկտեղ, մարդը հեռացել է բնությունից և ինքն իրենից: Շատ բաներ, որ առաջ սովորական էին, հիմա դարձել են հատուկ (պարանորմալ): Իսկ վերհիշել ու վերագտնել (սովորեցնել) սեփական թաքնված հնարավորությունները՝ կարելի է յուրաքանչյուրին: Ուղղակի, ինչպես ցանկացած այլ բնագավառում, կան առավել ընդունակ և աշխատասեր աշակերտներ, որոնք ավելի հեշտ են յուրացնելու: Ինչպես նաև կան անհատներ, որոնք ինչ ինչ պատճառներով պահպանել են կապը իրենց հնարավորությունների հետ: Շատերն անգամ բացատրել չեն կարող թե, ինչպես են անում այն, ինչ որ անում են: Բայց սրանք են, որ մի օր մեզ տանելու ու միավորելու են մեր իսկ ակունքների հետ:
Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 11.07.2008, 21:34:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Alphaone (26.05.2014), Sambitbaba (19.12.2012)
"Կրոն" բաժնի "Աղոթք" թեմայում ունեմ մի փոքր գրառում…
Ավելացվել է 7 րոպե անց
Ցանկացած գիտելիքի սխալ օգտագործման արդյունքում կլինեն աղետային հետևանքներ: Մարդկությունն այդ ուղղությամբ վստահ առաջ է գնում: Մենք կենցաղվարությամբ բավական լուրջ վնաս ենք հասցնում բնությանը և մի օր պատժվելու ենք դրա համար, եթե չսթափվենք: Կարծում եմ որ ինքնաճանաչման և սեփական հնարավորությունները կատարելապես տիրապետման միջոցով, մարդը որակական առաջընթաց կունենա: Եվ հաշվի առնելով հների սխալները, ավելի լավ ապագա կկառուցի…
Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 18.07.2008, 21:47: Պատճառ: Գրառման ավելացում
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Sambitbaba (19.12.2012)
Մի հարց՝ մասնագետներին (ոչ մասնագետներին խնդրում եմ հարցը հերթական տաֆտալոգիայի չվերածել).
Իսկ հնարավո՞ր է "անջատել" պարանորմալ երևույթները, ասենք՝ ինֆորմացիոն երազներ չտեսնել, ապագան չզգալ, ուրիշի վիճակի մասին ինֆորմացիա էլ չստանալ: Ես մեկ-մեկ անջատում եմ, իմ կարծիքով, կամ էլ գուցե սխալվում եմ, ո՞վ գիտի գոնե մոտավոր պատասխան, կամ էլ կհուշի, թե որտեղ ինքս փնտրեմ էս ամենի պատասխանը: Կա՞ գրականություն, որը գոնե ինչ-որ չափով կլուսաբանի էս հարցերը:
Գրականություն կա (այդ թվում լիքն են նաև սուտ ու մութ-երը), բայց կփորձեմ կոնկրետ քեզ հետաքրքրող ու ճշմարտացի պատկերացում տվող գրականություն ջոկել ու ուղարկել...
Ասեմ միայն, որ նման երևույթներում ամենակարևոր գործոնը Կամքն է, որի թուլության և անձնավորության շատ հուզական ու զգայական լինելու դեպքում լավ բանի չի հանգեցնի. ուստի առաջին պայմանը պետք է լինի կամքի ուժի ուժեղացումն ու մտային, հուզական գործունեությունը հսկողության տակ վերցնելը, որպեսզի հսկողությունից դուրս չգա ամեն բան...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Հուսիկ ջան, շատ շնորհակալ եմ, որ պատասխանեցիր ու անհամբեր կսպասեմ ուղարկվելիք գրականությանը: Հասցես՝ [email protected]
Իսկ էն մնացածի մասին՝ կամք և այլն, կարծում եմ, դեռ կխոսվի![]()
Հնարավոր է…
Բայց դժվար կիրառելի: Մի վիճակ է ստեղծվում, երբ գիտակցությունդ փորձում է հսկել ենթագիտակցությանդ ու, դու մի տեսակ, ինքդ քո դեմ ես դուրս գալիս…
Նման մի մարդու, որը մտքում դժվար թվային գործողություններ անելու ունակ լինելով հանդերձ, իրեն ստիպում է հաշվիչով 18-ց հանել 6 …
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Sambitbaba (19.12.2012)
Գուցե էլի կան մարդիք, որոնց հետ էլ նման բաներ կատարվում են…
Շատ հաճախ, երբ ինչ-որ (դա կլինի դեպք, ինչ-որ մեկի կողմից արված արտահայտություն, ինչ-որ մի լուր, կամ կարևոր չէ ինչ…հասկացաք երևի) բան է լինում, ինձ ԹՎՈՒՄ է, որ դաա արդեն եղել է մի անգամ, կամ երազում եմ տեսել, կամ ինչ-որ մի ձևով իմացել եմ, շատ ժամանակ սկսվող երևույթի շարունակությունը շատ պարզ տեսնում եմ, ասես մի տեղ կարդացել եմ, կամ էլ ինձ այդ մասին ասել են, կամ ել արդեն այդ պահերն ապրել եմ…![]()
Դե հիմա ասեք, իմ հետ ի՞նչ է կատարվում այդ պահերին, արդյո՞ք դա ինձ ընդամենը թվում է![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ