Մի դեպք էլ ես պատմեմ իմ բանակային արկածներից: Չգիտեմ ինչքանով է պարանորմալ, մոտ 15 տարի է անցել, բայց դեռ հիշում եմ ու երբեք չեմ մոռանա:
Ցուրտ էր: Գիշերային հերթափոխի ժամանակ մեր վաշտը թվով վեց պոստ էր պահում: Դրանցից հինգը մարտական էին համարվում, մեկը` ոչ մարտական: Ոչ մարտական ասելով էտ ծանր ավտոմատը ձեռքդ էր, բայց փամփուշտ չէին տալիս: Իմաստը մինչև հիմա էլ չեմ հասկացել, իրենք էլ չէին կարողանում բացատրել: Իմ ոչ մարտական պոստը կպած էր մարատկաններից մեկին: Դե երկու ժամվա ընթացքում երկու ժամապահներով պտտվում, մեկ մեկ էլ կանգնում խոսում էինք, ծխում: Զորամասի ու իմ պոստի պատից այն կողմ լքված բազմահարկ մի շինություն կար: Հավքն իր թևքով, օձն իր պորտով ընդեղ չէր մտնում: Զորամասի սյունով լույսերից մեկը կիսով չափ էտ շինության վրա էր:
Հենց հերթափոխի սկզբից միամիտ ինչ որ բան եմ նկատում, որ շինության երկրորդ հարկի պատուհաններից մեկից մեկն անթարթ հայացքով ինձ է նայում: Գլուխն էր միայն երևում, մարդանման էր, բայց տձև: Ձայն չէր լսվում, բայց էտ մռութանման գլխին որ նայում էի ոնց որ բերանը շարժելով ինչ որ բան բարբաջեր: Մտածեցի աչքիս է երևում: Հետո մի շրջան պտտվեցի, նորից նայեցի, բայց չէ, նայում էր, դիրքն էլ փոխել էր: Հետո չքվեց: Լսում եմ ոտնաձայներ: Հստակ: Սթափվեցի: Բարձր ձյան տվեցի մարտականի ժամապահին: Պատմեցի: Չհավատաց: Նորից սկսեցինք շրջել: Հայտնվեց ուրիշ պատուհանի մոտ: Նշմարում էի դեմքը` մի տեսակ լկտի ժպիտով ինձ էր նայում: Հետո էլի չքվեց ու էլի լսեցի ոտնաձայներ: Հազար ու մի բան անցավ մտքովս:
Արդեն մոտ մեկ ժամ նման ձևով <խաղացնում> էր ինձ, նյարդերս տեղի տվեցին: Վախից ու նյարդային վիճակից, ձեռքիս ափերը քրտնել էին ու սառել: Ամենասարսափելին այն էր, որ, այդ վիճակիս, ինչ որ ուժ ձգում էր ինձ դեպի պատը, որ մոտենամ` առանց աչքս կտրելու պատուհանից: Զգում էի, որ կորցնում եմ ռեալ մտածելու ունակությունս ու չէի տիրապետում իրավիճակին: Նորից կանչեցի մարտականի ժամապահին: Խառնված էի, արագ-մարագ պատմեցի: Էլի չհավատաց: Խնդրեցի մոտի ազատ փամփշտակալը փամփուշտներով ինձ տա: Վախեցավ, չտվեց: Այդ պահին նորից հստակ լսվեցին ոտնաձայներ կամաց-կամաց մարելով` կարծես փախչում էր պատի տակով: Մյուս ժամապահն էլ լսեց: Վեր հանեց ավտոմատը, լիցքավորեց, ապահովիչը բացեց ու վախից ուղիղ վրաս պահեց: Պառկեցի ու գլորվեցի այն կողմ, որ հիմարը վախից չկրակի վրաս: Մինչև հանդարտվեց, ծխեցինք նորից անցանք շրջելու: Ոտնաձայները չկաին: Շինությանը վախից էլ չէի նայում: Արդեն հերթափոխը հանձնելու ժամանակն էր: Պահակապետը եկավ նոր հերթափոխի հետ: Նոր ժամապահին հանձնեցի պոստը ու շրջվեցի: Նույն լկտի ժպիտով ուրիշ պատուհանից ինձ էր նայում: Էլ ձայն չհանեցի ու լուռ հասա մինչև պահակատուն:
Երկու տարվա մեջ այդ պոստին ու ոչ միան մի հարյուր անգամ կանգնել եմ ու նման բանի մինչ այդ ու հետո էլ երբեք չեմ հանդիպել: Երազներ չեմ տեսնում, բայց դրա ճղճիմ դեմքը միշտ աչքիս առաջ գալիս է:
Էջանիշներ