Պարանորմալ երևույթները «հավատալու ու չհավատալու» թեմա չի։ Ու էնպես չի, որ բանավեճի մի կողմում գիտության մարդիկ պիտի հայտնվեն, մյուս կողմում՝ սնահավատները։
Էդպես չի։
Ինձ թվում է, ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի, որ մարդկությունը դեռ շատ ու շատ բաների պատասխաններ չունի, որ կյանքն ու տիեզերքը դեռ մեծ մասամբ չբացահայտված գաղտնիք է մեզ համար։ Որտեղից ենք մենք հայտնվել, ինչի համար, ուր ենք գնում, մենակ ենք ամբողջ տիեզերքում, թե չէ։ Եթե չէ, ապա ովքեր կամ ինչեր կան մեր շուրջը։ Էսպիսի հարյուրավոր բաց հարցեր կան։
Մենք չունենք պատասխաններ, ու դրա համար էլ լիքը բաներ, որոնք կատարվում են մեզ հետ ու մեր շուրջը անհասկանալի են մեզ համար, մեր բացահայտած նորմաներից դեռևս դուրս են, և դրանով՝ «պարանորմալ»։ Էդ ամեն իհարկե ունի բացատրություն, սակայն մարդկության զարգացումը դեռ չի հասել նրան, որ կարողանա տալ էդ ամենին ճշգրիտ պատասխաններ։
Իսկ ասել, որ անսովոր ու անհասկանալի ոչ մի բան էլ երբևէ չի կատարվում, դա ոչ այլ ինչ է, քան մտածել, որ մենք արդեն հասել ենք էնպիսի բանականության, որ մեր համար էլ անհասկանալի բաներ չկան էս աշխարհում։ Ինչն ինքն իրենով առնվազն աբսուրդային համոզմունք է։
Էջանիշներ