Գիտեմ, Ջառ ջան, կարդացել եմ: Ոչ շատ, բայց... ինչևէ:
Ու ես բոլորովին էլ չեմ հերքում ասածդ ենթագիտակցական ֆիքսումը, շատ հնարավոր է նույնիսկ, որ դրա մասին Անուկի ասածի տակ շնորհակալություն էլ եմ դրել:
Բայց, հասկանում ես, ամեն տեղ չէ, որ կարելի է գիտական տերմինները (մյուսն էլ պլացեբոն էր, չէ՞) ծեփել: Այդպիսի շինարարությամբ դուք գիտությանը կրոնի հարազատ եղբայրն եք դարձնում, - մի տերմիններ ծեփող էլ նա է: Այդ դեպքում ավելի լավ է, մնացեք ձեր նախկին կարծիքին. "եթե գիտությունը չի ապացուցել, ուրեմն` չկա": Իսկ էսպես ստացվում է, որ այն, ինչ մի տեղ հերքում եք, մյուս տեղում "գիտական" ապացույց եք կպցնում:
Իմ բանականությունն ինձ ստիպում է ոչինչ չհերքել, Ջառ ջան:Ու եթե ազնվորեն ասեմ, ինձ զարմացնում է հերքողների բանականությունը` թե կրոնի և թե գիտության, որ ժամանակների սկզբից հերքում են մեկը մյուսին, բայց իրականությունը ցույց է տալիս, որ շատ լավ էլ ուս-ուսի տված յոլա են գնում: Լսիր, միգուցէ սրանք ներքին դաշի՞նք ունեն, իսկ մենք, բանից բեխաբար...![]()
Էջանիշներ