2001թ. դեկտեմբերի 6-ն էր, ընկերուհուս տարեդարձն էր, մոտ 11-ին ուղեցկեցին տուն: Ճանապարհին մեր տան գլխավերևում (այդ ժամանակ վարձով բազմաբնակարանում էինք ապրում) վառ, անշարժ կետ տեսանք, որ ոչ մի կերպ աստղ չէր կարող լինել՝ չափից դատելով: Սկսեցի իմ այլմոլորակայինությունները, կատակեցինք, հետո որոշեցի նկարել: Հեռախոսիս էկրանին ոչինչ չերևաց: Հեռախոսը տանում էի մի կողմ, կետը կար, փորձում էի նկարել՝ դատարկություն:
- Արա, չի ստացվում էլի նկարել, - դիմացից քայլող անծանոթ տղաներից մեկն ասաց մյուսին:
Ավելի մոտեցանք, հերթով էլի մարդկանց ուշադրություն սկսեց գրավել, մաքսիմում 5-7 հոգի էինք այդ պահին փողոցում:
Հանկարծ կետը կտրուկ բարձրացավ, մի քանի վայրկյան աննորմալ արագությամբ շարժվեց հորիզոնական, ապա էլի ուղղահայաց թռիչք՝ մինչև տեսադաշտից անհետանալը:
Մյուս վկաներին չգիտեմ, բայց հետիս երկու ընկերուհիները մինչև հիմա կատակում են, թե ձերոնք եկել էին քո հետևից, տեսան մենակ չես, գնացին

Էջանիշներ