Ինձ հետ շատ են «պարանորմալ» դեպքեր պատահում, բայց մի տեսակ էնքան բնական եմ դրանց վերաբերվում, որ նույնիսկ մոռանում եմ։ Լինում են ու անցնում-գնում։
Երևի ամենաաննորմալ դեպքը, որ մնաց հիշողությանս մեջ, վերջերս՝ Բյուրին ճանապարհելու օրվանից (ավելի ճիշտ՝ գիշերվանից) հետո պայուսակումս հայտնաբերած անծանոթ ծամոններն էինՈչ մի կերպ բացատրություն չեմ գտնում։
Երբեմն ինձ անտեսանելի եմ զգում։ Այսինքն ես չեմ ինձ էդպիսին զգում, պարզապես մարդկանց վերաբերմունքն է էդ մտքին դրդում։ Ասենք՝ քայլում եմ, մարդիկ վրաս չեն նայում, կամ նայելիս ինձ չեն նայում, այլ միջովս՝ ավելի հեռուն, կամ ծանոթ մարդ եմ տեսնում դեմ-դիմացս, բարևում եմ, ինքն ինձ չի նկատում, կամ կանգառում մի ակնառու տեղում կանգնած երթուղային եմ կանգնացնում ու չի կանգնում, ու էդպիսի օրերին, սովորաբար, դա մի անգամից ավել է լինում (մի անգամով չէի համարի, թե ինձ չեն տեսնում, կմտածեի, թե վարորդն անուշադիր էր, չնկատեց)։ Էս դեպքերն առաջ ավելի հաճախ էին, հիմա հազվադեպ են պատահում։
Եղբորս աղջիկը երբ ծնվում էր, զգում էի, ու մտածում էի՝ ինչ կլինի, թող մի քիչ ձգի, որ օրը փոխվի, մայիսի 1-ին ծնվի, ոչ թե ապրիլի 30-ին։ Էդ մտքերով քնեցի, մեկ էլ գիշերվա մի ժամի մաման արթնացրեց, աչքալուսանք տվեց, ու իմ առաջի միտքն էդ ժամանակ էն էր, որ ինչ լավ ա՝ արդեն մայիսի 1-ն ա )) Առավոտյան նոր ջոկեցի, որ իրենք հակառակ կիսագնդում են, ու ապրիլի 30 ա դեռ իրենց մոտ
Փոքր ժամանակ հոգի էլ եմ կանչել մի քանի անգամ։ Սաղ հեչ, բայց վերջին անգամվա մասին պատմեմ, երբ արդեն բավականին մեծ էի, երևի մի 7-8-րդ դասարան կլինեի, ինձ հասակակից մորաքրոջս աղջկա հետ, տատիկենց տանը։ Գիշերով որոշեցինք հոգի կանչել։ Դե ընդհանրապես 3 հոգի ա պետք դրա համար, համենայն դեպս նախորդ անգամները էդպես էինք միշտ կանչել։ Ու հիմա, որ երկուսով էինք, մտածում էի, թե չի ստացվի։ Բայց ստացվեց։ Եսիմինչ թինեյջերական հարցեր էինք տալիս, արդեն չեմ էլ հիշում, հոգին էլ պատասխանում էր։ Ինձ թվում էր, թե մորաքրոջս աղջիկն ա մատով բրդում ափսեն։ Իրեն հարցրի, ասաց՝ «չէ, ես չեմ, ինձ էլ թվում էր, թե դու ես բրդում»։ Ես մի փոքր բարձրացրի մատս, ինքն էլ բարձրացրեց, իսկ ափսեն շարունակում էր շարժվել․․․
Զարմանալին ինձ համար ինչն ա՝ որ ինձ էս ամենը չի զարմացնում։ Մի տեսակ ընդունում եմ, որ էդ նորմալ ա, ու վերջ։ Ոչ բացատրություններ եմ փնտրում, ոչ բան։
Թե չէ իրոք շատ են լինում էդ տեսակ դեպքեր, ուղղակի որ չեմ զարմանում, կարևորություն չեմ տալիս, մոռացվում-գնում են։
Էջանիշներ