User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 505 հատից

Թեմա: Պարանորմալ երևույթներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Անոմալ երևույթների վերաբերյալ Հովհաննես Թումանյանը ևս իր ստեղծագործություններում կարծիք է հայտնել։ Մեջբերում եմ նրա «Տխուր հիշողություն» ստեղծագործությունը, որում Թումանյանը Ղազարոս Աղայանի մահվան տարեդարձի կապակցությամբ երկու անոմալ համարվող դեպք է պատմում իրենց կյանքից ու արտահայտում է ընդհանրապես անոմալ երևույթների մասին իր և Ղ. Աղայանի վերաբերմունքը։

    Հովհաննես Թումանյան
    ՏԽՈՒՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
    (Ղազարի մահվան տարեդարձին)

    Ուղիղ մի տարի առաջ՝ մին էլ այսօր էր, որ նա դարձավ հիշողություն։ Մենք էլ հիշողություններ կգրենք։ Ուրիշ ի՞նչ կարող է անել մեր մարդկային ապիկարությունը ամենազոր մահվան հանդեպ։Սակայն այսօր, նրա մահվան առաջին տարեդարձին, ես այն չեմ պատմելու, թե ինչ զգացմունքով էինք կապված մենք կյանքում ու ինչ օրեր անցկացրինք, ոչ էլ նրանից եմ խոսելու, թե ինչ եղավ նրա մահն ինձ համար, այլ հիշատակելու եմ մի երկու տարօրինակ դեպք։ Տարօրինակ եմ ասում, որովհետև տարօրինակ են համարվում, թե չէ մենք այդ տեսակ դեպքերը ընդունում էինք որպես սովորական ու բնական երևույթներ։
    Մենք հաճախ խոսում էինք բնության ու կյանքի գաղտնի ուժերից, որ տակավին մարդ չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն։ Խոսում էինք և հոգիների փոխադարձ հաղորդակցության ընդունակությունից, որ տարածություն չեն ճանաչում և ազդում են ամեն տեղ և ամեն հանգամանքում, բայց միայն նուրբ բնության տեր մարդիկ են զգում ու հասկանում։ Եվ մեր մեջ, համարելով մեզ էլ այդ տեսակի մարդիկ, շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից։
    Ահա այդ դեպքերից երկուսը. մինը թե ինչպես նա ինձ տեսավ վտանգի մեջ, մյուսը՝ թե ինչպես ես տեսա նրա մահը։
    Սրանից տասը տարի առաջ, 1902 թվականին, ես Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերության խմբագրության մասնաժողովի մեջ էի։ Գարնանը, մի գիշեր, երբ հավաքվել էինք խմբագրական մասնաժողովի նիստին, մի անակնկալից ես հանկարծ ընկա։ Կես գիշերին ինձ բերին մեր տունը։ Դրությունս այդ գիշեր սաստիկ ծանրացավ, բայց, իհարկե, այդ ժամին ամենքը քնած էին ու ոչ ոք էլ բան չէր կարող իմանալ։ Գիշերվա մի ժամին մեր զանգը տվին։ Գնացին, եկան, թե՝
    - Աղայանն է կանգնած ներքևը մթնում, քեզ է հարցնում։
    Դուրս եկա հարցնեմ՝ ինչ կա, ինչ է պատահել։
    - Դե լա՛վ, լա՛վ... հետո...- ձայն տվեց ներքևից ու գնաց։
    Առավոտը եկավ, դեմս կանգնեց ու զարմանք հայտնեց, թե ինչպես է, որ ես դեռ կենդանի եմ։ Պատմեց ու նկարագրեց, նկարագրեց ամենայն ճշտությամբ, թե ինչ դրության մեջ էր տեսել ինձ գիշերը։ Նրա համար էր վախեցել ու եկել անժամանակ, համոզված, որ ինձ անպատճառ մի դժբախտություն է պատահել և զարմանում է, որ ոչինչ չի պատահել։
    Ես եղածը ծածկեցի նրանից, մինչև մի քանի օր անցավ։

    Մի ուրիշ անգամ ես տեսա նրան։ Տեսա, թե ինչ պատահեց նրա հետ, ես էլ վախեցած շտապեցի նրա մոտ, բայց այլևս չէի կարող նրան պատմել...
    Այդ անցյալ տարի, ուղիղ մին էլ այսօր, հունիսի 20-ի առավոտյան էր։ Մի տոթ առավոտ էր։ Ժամը 9-ից նոր էր անցել։
    Նստած էի գրասեղանի առաջ ու միտք էի անում։
    Այս խաղաղ մտորման ժամին հանկարծ առաջս փայլատակեց մի պատկեր, մի կենդանի ու զարհուրելի պատկեր... Ղազարոսն առջևս գետին տապալվեց... մեռավ...
    Այս պատկերը կայծակի արագությամբ, ավելի վառ, քան իրականությունը, եկավ ու անցավ մի անպատմելի ծանր հարվածի պես և այնպես տակն ու վրա արավ, որ ցավի ու շփոթության մեջ սկսեցի մոտիկ բարեկամների անունները որոնել, թե ո՞րտեղ են, որ հեռագրենք... Մի կերպ աշխատեցի ինձ հաղթանակել, հուզմունքս զսպել։ Վեր կացա, սկսեցի սենյակումս շրջել, բայց չէի կարողանում ինձ տիրել։ Այս ժամանակ ներս է մտնում կինս ու տեսնելով ինձ այդ դրության մեջ, զարմացած հարցնում է, թե ի՛նչ է պատահել։ Պատմում եմ, թե այս տեսակ մի հիմար բան է մտել գլուխս ու չեմ կարողանում ազատվեմ։ Նա ծիծաղում է վրես ու հանդիմանում։ Սկսում է խոսել ուրիշ բանից։ Հենց այս խոսակցության միջոցին փողոցից ներս է ընկնում գունաթափ որդիս...
    - Պապեն ընկավ...
    - Ո՞րտեղ...
    - Ի՞նչպես թե ընկավ...
    - Ուշաթափվեց... տարան տուն... բժիշկները հետևից են վազում...
    Վազում եմ։ Նրա տանից մոտ եմ... Հեռվից մեր բարեկամներից մեկը ձեռքով դեմս նշան է անում օդի մեջ ու ձայն է տալի.
    - Վերջացա՜վ...
    Վազում եմ... Մի երկու րոպեից աչքիս առջև էր նրա վիթխարի դիակը, իսկ ականջումս կանչում էր մեր բարեկամի գուժկան ձայնը.
    - Վերջացա՜վ...
    Այո՛, վերջացավ։ Հավիտյան վերջացավ։ Եվ ինչքա՜ն բան վերջացավ ինձ համար... որովհետև ինչքան էլ սիրելի լիներ որպես գործիչ, հազար անգամ ավելի թանկ էր որպես ընկեր, և ինչքան էլ շնորհալի լիներ <որպես> ստեղծագործող, անհամեմատ ավելի բարձր էր որպես ստեղծագործություն։ Աստծո հազվադեպ հաջող ու պայծառ ստեղծագործություններից մինն էր նա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.08.2006, 16:37:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.05.2014), CactuSoul (27.05.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Գերբնական երևույթներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 290
    Վերջինը: 24.02.2012, 22:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •