Չեմ հավատում:Հայ տղա-ի խոսքերից
Չեմ հավատում:Հայ տղա-ի խոսքերից
Հավատում ես չես հավատում դա ուրիշ հարց է, ես իմ հետ կատարվածն եմ պատմում…Մրրիկ-ի խոսքերից
![]()
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
Պատմեմ մի ուրիշ դեպք.
Գիշեր էր, 90-ակաների անլույս գիշերներից մեկը: Քնից արդնացա ինչ որ ձայնից՝ կարծես ինչ որ մեկը գլխավերևումս թուխտ էր պատռում: Մութ էր անթափանց խավար, հոսանք ել չկար: Սկզբից ինձ թվաց թե երազում եմ: Ավելի սրեցի լսողությունս ձայնը կտրվեց.
-Երազ է -մտածեցի ես և փորձեցի նորից քնել, բայց իզուր, մղձավանջը շարունակվեց՝ նորից ինչ որ մեկը…
Ձայնը ինձանից 1 մետր էր հեռու. Պատկերացրեք ոչինչ չես տեսնում, բայց քթիտ տակ ինչ ոռ մեկը թուղտ ե պատռում: Արյունս կանգնեց երակներումս, սառը քրտինքը պատեց մարմինս: Որոշեցի ձայն տալ, և տվեցի…
Պատասխան չեղավ…
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
Հեչ էլ հավատաս:Մրրիկ-ի խոսքերից
![]()
![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
հայ տղայի պատմածներից այնքան է եղել իմ հետ....
մի անգամ,նույն բանը,բայց թղթի տեղը իմ օրագիրն էին պատռում,դե ինչպես միշտ ես խոսում էի,այդ կոչեցյալ էակների հետ,ասեցի,որ զուր է պատռում մեկ է էլի եմ գրելու:Կրկնեցի մի քանի անգամ,ֆռացի ու իբր քնեցի,մեկ էլ թափով հետ ֆռացի ,գոռացի.
-արա քո հետ չեմ...
ու գնաց:
էն գնալն էլ ,որ գնաց:
Արավոտյան արդնացա շատ առույգ: Լրիվ մոռացել եի գիշերվա կատարվածի մասին: Ցերեկվա ժամը 12 ին հիշեցի: Շտապ վեր կացա ու գնացի սենյակ. այ քեզ հրաշք՝ գլխավերևումս հին թերթեր կաին: Թերթից մի կտոր պատառ պատառ էր արված ու մահճակալի կողքին թափված …Հայ տղա-ի խոսքերից
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
վստահ ես ,որ Երկիր մոլորակից ես գրում,ոչ թե Խենթերի սուրբ աստղից՞,և եթե այո,բարևիր հա,ասա էս խի էլ այցի չեն գալիսՀայ տղա-ի խոսքերից
![]()
Ինձ չի հետքրքրում կհավատան ինձ թե չէ.Լեգնա-ի խոսքերից
100 տարի առաջ լուսին թրչելն ել էր ահավանական![]()
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
ինչից եզրակացրիր,որ քեզ չեն հավատո՞ւմ,ինձ էլ չի հետաքրքրում ,դու հավատում ես,որ ես քեզ հավատում եմ,պարզապես խնդրեցի բարևս փոխանցել,ուրիշ ոչինչ,բան ասեցիր,հեռակառավարման վահանակի մասին էլ չգիտեին,բայց դա չի նշանակում,որ մի օր ֆորումի ուզեր տղա գրելու է.Հայ տղա-ի խոսքերից
-ես հղի եմ![]()
Հա հա հա իսկ աղջիկը «Հայր» բնական ճանապարհով…Լեգնա-ի խոսքերից
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
Արհեստական էլ լինի,էլի գոհ կլինի դարաշրջանը,Հայ տղա-ի խոսքերից
հի,հի![]()
Ինձ թվում է՝դուք արդեն սկսել եք ցնդաբանել՝ շեղվելով բուն թեմայից։ Ավելի լավ է այս հետաքրքիր թեման ցնդաբանության չվերածենք ու շարունակենք քննարկումը։Հուսով եմ՝ ոչ ոք չնեղացավ։
![]()
Երևի իմ գրառումներից արդեն նկատծ կլինես, որ ես հավատում եմ նման երևույթների գոյությանը։ Բայց այս վերջին պատմածիդ հետ կապված մի հարց ունեմ. այդ գիշեր, երբ դու թղթեր պատռելու ձայն էիր լսում, ձեր տանը, բացի քեզնից, ուրիշ մարդ չկա՞ր։ Ուզում եմ ասել՝ հնարավոր չի՞, որ ուղղակի ձեր տնեցիներից մեկն էր այդ ժամանակ պատռում թերթը, որը դու առավոտյան գտար պատառոտված։Հայ տղա-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ոչ ոք չնեղացավ![]()
ուղղակի ես իրոք հավատում եմ նման բաների,ու լռրիվ անկեղծ ասած ես իրոք նման վերաբերմունք եմ ցուցաբերում,խոսել,գոռալ,սաստել,ուղղակի չգիտեմ ինչու ոմանց թվաց ես կատակում եմ:
Ասեմ,որ միայն գիշերը չէ,այլև ցեչեկը ,երբ մենակ եմ լինում,ճաշելիս հաստատ վստահ եմ որ մենակ չեմ,քանի որ ատամների կրտկրտոցի ձայներ եմ լսում,միշտ ժպտում եմ ,կամ ասում որ քիչ ուտի:
Միայն շատ ափսոս որ հիմա էդքան էլ չի լինում այսպիսի դեպքեր,երևի մենակ չեմ լինում դրանից է:
Ասեմ որ մենակ չեի: Ինչ վերաբերվում է տնեցիներին՝ եթե ես ձայն եմ տալիս ու ինձ չեն պատասխանում, հո հայրս կամ մայրս չեին ինձ վախեցնում ......Uluana-ի խոսքերից
ԵՎ հետո ես նրանց հարցրել եմ.
Ոչ ոք ոչինչ չգիտի.
ՑՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ բառը տեղին չէր
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
Եթե այս թեման բացվել է դա նշանակում է որ այստեղ գոնե կատակներ ու հումոր չի լինի, բայց արի ու տես որ այստեղ էլ ամեն ինչ կատակի վերածեցին, միշտ էլ անոմալ երևույթները կատակով են ընդունվել, բայց եկեք գոնե այստեղ դա չանենք, վերջիվերջո հասկանալով պետք է վերաբերվել այդ ամենին և չհասկանալով հանդերձ չծիծաղել, քանզի բոլորի հետ էլ կարղ է ամեն ինչ պատահել
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ