Մի բան էլ ես պատմեմ։ Ճիշտն ասած՝ էս մեկն ավելի հեռավոր ա. պապայիս պատմել ա իր ընկերը տարիներ առաջ։ Գուցե էլի ինչ–որ գիտական բացատրություն գտնվի, չգիտեմ։ Ինձ իսկապես հետաքրքրում ա։ Ուրեմն էս մարդն իր աղջկա հետ լուսանկարվում ա, ու նկարվելիս էնպես են նստած լինում, որ աղջկա գլուխը իր կրծքավանդակին ա լինում, այսինքն՝ ծածկում ա իր կրծքավանդակի մի մասը։ Լուսանկարը հանելուց հետո տեսնում են, որ աղջկա գլուխը դուրս չի եկել նկարում, ընդ որում՝ էն հատվածը, որը պիտի ծածկված լիներ աղջկա գլխով, նորմալ ու ամբողջական դուրս ա եկել, այսինքն՝ էնպիսի տպավորություն ա, որ գլուխն ուղղակի բացակայել ա նկարելիս, ոչ թե էդ մասում ժապավենը կամ թուղթը վնասվել են, որովհետև էդ դեպքում ուղղակի ոչինչ չէր լինի կամ աղավաղված ինչ–որ պատկեր կլիներ։
Էջանիշներ