User Tag List

Էջ 4 34-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 505 հատից

Թեմա: Պարանորմալ երևույթներ

  1. #46
    http://media.tins.am Հայ տղա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Հասցե
    Երկիր մոլորակ~
    Տարիք
    48
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Լսել եմ անձամբ նրանցից, ում հետ նման բան եղել է։
    Պատմիր ինչ որ բա, եթե կարելի է
    ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…

  2. #47
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Անոմալիա

    Ու~~~ իմ մոտ էլ են շատ հետաքրքիր բաններ պատահել անոմալ,, մի քանի անգամ փոքր հասակում իմ անունը կանչող ձայներ եմ լսել,,,, շատ ժամանակ մինչև առավոտ չէի քնում վախից,երբեմն գիշերը ինձ թվում էր,թե սենյակում ինչ որ մեկը կա զգում էի ներկայությունը շնչառությունից ,մերթ ընդ մերթ լսվող ձայներից..... բայդ այդ բոլորը վերացան երբ կնքվեցի..............

    Բայց դե լինենք ռելաիս ևգիտակցենք ,որ իրականության մեջ երևակայական բաններ չեն կարող լինել.....
    Чеширский КотЭ

  3. #48
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Պատմեմ ամենավերջին անոմալիան, որ պատահել է ինձ հետ:

    Մի քիչ հեռվից պիտի սկսեմ:Մեկ ամիս առաջ էր: Մագիստրատուրա ընդունվելու համար փաստաթղթերն էի պատրաստում: Ստիպված գնացի նկարվելու/փոքրուց զզվում եմ նկարվելուց /: Մի խոսքով, նկարներս վերցրեցի, եկա տուն: Ուրբաթ օր էր, իսկ փաստաթղթերը պիտի երկուշաբթի հանձնեի: Դրանք դրեցի գրադարակիս մեջ:
    Կիրակի օրն էր: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում դռան զանգը հնչեց: Տանը ես ու տատիկս էինք: Տատիկը բացեց դուռը/ես իմ սենյակում պարապում էի/: Մի 2րոպեից եկավ, սովորականի պես հարցրեցի, թե ով էր, տատիկս ասեց, թե մի ծերունի էր, ասում էր, թե իրեն ուղարկել են, որ մեր տունը օրհնի: Բնականաբար, տատիկս ներս չէր թողել: Մի 10րոպեից դուռը թակեցին: Գնացի, բացեցի, տեսնեմ ձեռնափայտով մի ծերունի: Հարցրեցի՝ ինչ է ցանկանում. նա էլ օգնություն խնդրեց: Դուռը չփակեցի. տատիկս այդտեղ էր: Եկա դրամապանակիցս փողը վերցրեցի, տվեցի պապիկին:Ծերունու հեռանալուց հետո տատիկս ասեց, որ նույն ծերունին էր:
    Երեկոյան մեր տուն եկավ ընկերուհիս, ես էլ ասեցի սպասի նկարներս ցույց տամ: Եկա գրադարակս բացեցի, բոլոր փաստաթղթերը տեղում էին, բացի նկարներից: Ախր, հիշում եմ, որ այստեղ եմ դրել, բայց չկան, հետն էլ գրադարակս բանալիով փակվում է, բանալու տեղն էլ մենակ ես գիտեմ:Դե ջղայնությունից սկսեցի լացել: ուշ ժամ էր, նորից չէի կարող նկարվել, իսկ փաստաթղթերը պիտի առավոտյան ժամը 9-ին դեկանատում լինեին:
    մի կերպ քնեցի: Մեկ էլ երազումս տեսա վերոնշյալ ծերուկին՝ ձեռնափայտը ձեռքին: Մոտեցավ ինձ ու՝ «Կներես աղջիկս, նկարներդ ինձ մոտ էին, վերցրու՛», ու դրանք դրեց ձեռքիս մեջ: Քնից վեր թռա: սենյակիս դուռը բացվել էր, պատուհանից ուժեղ քամի էր փչում, իսկ ձեռքերիս մեջ իմ նկարներն էին: Մենակ տատիկս ինձ հավատաց, որովհետև ինքը տեսել էր այդ տարօրինակ մարդուն:
    Սակայն այնքան միեւնույն է...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.05.2014), Sambitbaba (19.12.2012)

  5. #49
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Փորձեմ մի դեպք էլ ես պատմեմ, երեխա ժամանակ մի խաղալիք Կամազ մակնիշի բեռնատար ունեի, մեր թաղի բոլոր տղաները հավաքվում էին իմ կամազով խաղալու, ախար այն հեռակառավարման վահանակով /պուլտ/ էր աշխատում, այն ժամանակի համար մի զարմանալի երեւույթ, ամեն օր երազումս տեսնում էի իբր կամազս անհետացել էր, ու ես փնտրում էի, մի օր իրականում կորավ, իմ համար շատ անհասկանալի էր, տաս տարի փնտրեցի, ամեն տարի առավել եւս կորցնում էի այն գտնելու հույսս, միայն վերջերս հայտնաբերեցի, մի օր արթնացա ու տեսա, որ այն դրված է նույն տեղում ուր միշտ կանգնեցնեւմ էի ու նույն դիրքով, այդպես էլ չհհասկացա թե ինչ էր կատարվել…


    հա մի դեպք էլ, հայրիկս նկարիչ է, ու ինձ նկարել էր սովորեցնում, բավականին հաջողվում էր մոտս նկարել, բայց երբ հերթը հասավ կիսանդրի նկարելուն, չէր ստացվում միշտ նույն դեմքն էի նկարում, ասենք Արիստոտելի դեմքը նմանվում էր մի աղջկա, կամ Կոմիտասը՝ էլի նույն աղջիկը, փորձեցի նատյուրմորթ, մրգերը կամ ծաղկամանը աղջկա տեսքով, զարմանալի էր, որ այդ աղջկան ոչ մի տեղ մինչեւ հիմա չեմ տեսել, հայրս էլ բարկացավ ու սկսեց փոքր եղբորս հետ պարապել:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.05.2014), Sambitbaba (19.12.2012)

  7. #50
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Անոմալիա

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե լինենք ռելաիս ևգիտակցենք ,որ իրականության մեջ երևակայական բաններ չեն կարող լինել.....
    Իսկ դու գիտե՞ս ողջ իրականությունը...
    Մեջբերում Mari-ի խոսքերից Նայել գրառումը
    ... երազումս տեսա վերոնշյալ ծերուկին՝ ձեռնափայտը ձեռքին: Մոտեցավ ինձ ու՝ «Կներես աղջիկս, նկարներդ ինձ մոտ էին, վերցրու՛», ու դրանք դրեց ձեռքիս մեջ: Քնից վեր թռա: սենյակիս դուռը բացվել էր, պատուհանից ուժեղ քամի էր փչում, իսկ ձեռքերիս մեջ իմ նկարներն էին: Մենակ տատիկս ինձ հավատաց, որովհետև ինքը տեսել էր այդ տարօրինակ մարդուն:
    Իսկ ինչպե՞ս հայտնվեցին նկարներդ քեզ մոտ, որևէ բացատրություն ունե՞ս դրան: Կարո՞ղ է ինքդ գիշերը ման ես եկել ու ինքդ վերցրել այդ նկարները այնտեղից որտեղ դրել էիր, որոնց մասին գիտակցական, արթուն ժամանակ չէիր հիշում... իսկ ծերունին ուղղակի տպավորվել էր ու նման երազ ես տեսել բնականաբար նաև քեզ շատ հուզող նկարներիդ հետ կապված որոնք գտել ես ու այդ քամուց արթնացել նկարներդ արդեն ձեռքումդ: (ես չեմ պնդում, թե հենց այդպես էլ եղել է, ուղղակի առաջարկում եմ նման երևույթի բացատրության մի տարբերակ, որի մասին ես կարդացել եմ)

    Ես բազում նման դեպքերի մասին եմ լսել, երբ գիշերները մարդիկ շրջում, ման են գալիս ու բնականաբար դրա մասին չեն էլ գիտակցում ու այդ ժամանակ նրանց մոտ դրսևորվում են գերմարդկային հատկություններ...

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    ...տաս տարի փնտրեցի, ամեն տարի առավել եւս կորցնում էի այն գտնելու հույսս, միայն վերջերս հայտնաբերեցի, մի օր արթնացա ու տեսա, որ այն դրված է նույն տեղում ուր միշտ կանգնեցնեւմ էի ու նույն դիրքով, այդպես էլ չհհասկացա թե ինչ էր կատարվել…
    Ճի՞շտ եմ հասկացել. 10 տարի սենյակու՞մդ է եղել խաղալիքդ ու 10 տարի անց նոր տեսե՞լ ես նույն տեղում, որտեղ սովորաբար եղե՞լ է այն դրված...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  8. #51
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Անոմալիա

    Ոչ մեկս էլ չգիտենք իրականությունը... նման երևույթները բացատրվուն են, որպես ներշնչանքներ, որոնք ի հայտ են գալիս մարդու մոտ որոշակի պատճառներում, օրինակ երբ մարդը գտնվում է հոգեբանորեն բարդ կացության մեջ, կամ վախեր ունի որոշակի երևույթների նկատմամբ...
    Շատ քիչ մարդիկ կան մեր մոլորակի վրա, որոնք կարողանում են տեսնել մեր դառը իրականության մեջ երևակայական բաններ, որոնց ներկայությունը իրականության մեջ անպայման իր պատճառները ունի, գուցե և ինչ որ ինֆորմացիա հաղորդելու միջոց է, որպեսզի մեզ ետ պահի դժբախտություններից, անմտածված քայլերից, ճակատագրական սխալներից...
    Чеширский КотЭ

  9. #52
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչպե՞ս հայտնվեցին նկարներդ քեզ մոտ, որևէ բացատրություն ունե՞ս դրան: Կարո՞ղ է ինքդ գիշերը ման ես եկել ու ինքդ վերցրել այդ նկարները այնտեղից որտեղ դրել էիր, որոնց մասին գիտակցական, արթուն ժամանակ չէիր հիշում... իսկ ծերունին ուղղակի տպավորվել էր ու նման երազ ես տեսել բնականաբար նաև քեզ շատ հուզող նկարներիդ հետ կապված որոնք գտել ես ու այդ քամուց արթնացել նկարներդ արդեն ձեռքումդ: (ես չեմ պնդում, թե հենց այդպես էլ եղել է, ուղղակի առաջարկում եմ նման երևույթի բացատրության մի տարբերակ, որի մասին ես կարդացել եմ)..
    Թերևս հետաքրքիր մեկնաբանություն էր: Սակայն նշեմ մի հանգամանք. ես շատ «մակերեսային» եմ քնում /մի թեթև շշուկից արթնանում եմ/: Մյուս հանգամանքը. բանալին, որով բացվում է գրադարակս գտնվում է /ստիպում եք տեղը ասել / շատ բարձր մի տեղ: Բանալին վերցնելու համար պետք է կանգնեմ աթոռի վրա, աթոռը պիտի վերցնեի խոհանոցից /ամենամոտիկն է սենյակիցս և որտեղ կան աթոռներ/: Իսկ ինձ սպանեն գիշերով սենյակիցս դուրս չեմ գա /էլի ստիպում եք խոստովանել. վախենում եմ մթից /: Հետո եթե գնացած էլ լինեի աթոռի ետևից, այդ աղմուկի վրա հաստատ տնեցիներից մեկնումեկը կարթնանար: Իսկ առավոտյան բանալին իր տեղում էր: Մի հանգամանք էլ նշեմ. ամառ-ձմեռ սենյակիս պատուհանը պիտի փակ լինի /գիշերը/: իսկ երբ արթնացա, այն ամբողջովին բաց էր:
    Բայց թե ինչպես նկարները հայտնվեցին ձեռքումս, դա արդեն ինձ համար հանելուկ էր:

    Հ. Գ. տարիներ առաջ Աշտարակի ձորում մի այլ անբացատրելի բան կատարվեց: Դա էլ կպատմեմ
    Սակայն այնքան միեւնույն է...

  10. #53
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Անոմալիա

    Իմ հետ էլ է մի անգամ շատ հետաքրքիր դեպք պատահել...Շատ տարիներ առաջ ես մի երազ տեսա ու այդ երազի մեջ ես մահացա :Չգիտեմ դա երազ էր,թե չէ բայց իմ համար ամեն ինչ շատ իրական էր թվում:Երբ իմ գիտակցելով մահացա,մի անգամից զարթնեցի ու երբ աչքերս բացեցի ես իմ սենյակում չէի....Կանգնաց էի բարձ լեռները իրաի հետ միացնող ճոճվող կամուրջի վրա:Կամուրջը գտնվում էր ահռելի բարձրության վրա,իսկ տակը գետ էր հոսում:Բնությունը յուրօրինակ էր,անբացատրելի,կային շատ միջատներ ու մի հաճելի բույրով էր լցված բնությունը:Երբ նայեցի երկնքին,այն երկու երանգ ուներ կեսը սևին խփող կապուտ էր,իսկ մյուս մասը բաց կապույտ...Լեռները մշուշով էին պատված...Կամուրջի մյուս կողմում ես նկատեցի բարձր ստվերներ,երբ մի քիչ մոտիկացա նկատեցի,որ դրանք մարդիկ էին երկու մետր բոյ ունեցող:Նրանք նման չէին մեր ռասսաին:Սպիտակ մազեր ունեին,կապույտ աչքեր,հետաքրքիր հագուստով... Երբ նայեցի հետ ամեն ինչ սև էր ու մշուշով պատված,ստիպված առաջ պետք է գնայի...Դանդաղ քայլերով առաջ մոտիկացա,չնայած վախիս, ու նկատեցի,որ այդ մարդիկ ինձ չեն տեսնում ,նրանք իրար հետ զրույցում էին իսկ երկուսն էլ ավելի բարձրահասակները յոգերի նման նստած էին,ձեռքներին ինչ որ զենք կար,կարծես ինչ որ բան պահպանու էին,,,Երբ ավելի մոտիկացա նկատեցի որ իրենց հետևում հայելանման ինչ որ անցում էր...Վախից աչքերս երկու ձեռքով փակեցի,երբ բացեցի արդեն իմ սենյակում էի:Շատ տարիներ անց ես էս անբացատրելի հետաքրքրություն ունեի Տիբեթի մասին,,,,Գիրք էի կարդում մեկ էլ տեսա այդ լեռը,որը համարվում է Տիբեթի սուրբ ևառեղծվածային լեռը Կայլաս անունով...Ասում են նրա ստորոտում է գտնվում մեռյալ թագավորությունը ...Ու մուտքը հսկում են,,,, ատլանտիդայաի ոչնչացված ռասսայի երկու հսկաններ,,, ոչ մեկ չի տեսել... դա պատմում են լամմաները ,քանի որ ով մոտիկանում է լեռան այդ մասին մահանում է...Այսպիսի մի պատմություն հուսով եմ գոնե մեկը ինձ կհավատա քանի որ սա իրոք եղել է...
    Чеширский КотЭ

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.05.2014), CactuSoul (27.05.2014), Sambitbaba (19.12.2012)

  12. #54
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճի՞շտ եմ հասկացել. 10 տարի սենյակու՞մդ է եղել խաղալիքդ ու 10 տարի անց նոր տեսե՞լ ես նույն տեղում, որտեղ սովորաբար եղե՞լ է այն դրված...
    Չե սենյակումս չեր ես նրա համար հատուկ ավտոտնակ էի պատրաստել դրսում, բայց տաս տարի այն չկար, մի երեք տարի առաջ գտա նույն ավտոտնակում,

  13. #55
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    36
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    դու լսում ես քո անունը,ուղղակի,ոչ թե կոնկրետ ձայնը,որ որոշես ում ձայնն է,պետք է ձայնը կոնկրետ ընկալես....

    Մի ժամանակ մորս ձայնն էր ինձ կանչում, գնում էի իր մոտ, ասում էր, որ ինքը ինձ չի կանչել: Այդ ձայնն էլ հենց այն պահին էր գալիս, երբ ինչ-որ մի բան էի փնտրում, որ շտապ պետք էր, կամ որևէ կարևոր գործ էի անում ու ստիպված թողնում, ջղայնացած գնում էի տենամ,թե ինչ է ասում մայրս: Արդեն կասկածում էի, որ նա կանչում է ինձ, բայց մոռանում, մինչև որ հետո տանը մենակ էի ու էլի լսեցի նրա ձայնը:
    Դրանից հետո սկսեցի ինձ հույս տալ, որ դա պարզապես ինձ թվում է ու ոչ մեկն էլ չի կանչում: Տարօրինակ է, բայց էլ չեմ լսում այդ ձայնը...

  14. #56
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    հուսով եմ գոնե մեկը ինձ կհավատա քանի որ սա իրոք եղել է...
    Էհ, ես հավատում եմ: Մոտավորապես նման մի բան էլ ինձ հետ է պատահել:
    2000թ-ին դասարանով գնացել էինք Աշտարակի ձոր: Հին հայկական ավանդույթի համաձայն, տեղ հասնելուն պես սկսվեց «ճաշկերույթը»: Ես էլ մի քանի հոգու համոզեցի, որ ինձ հետ սարը բարձրանան: Ընտրեցինք ամենաբարձր սարը ու սկսեցինք մագլցել: Ես գնում էի առջևից /մնացածին էլ օգնելով/: Մի 5ր հետո, արի ու տես, որ ուղեկիցներս հոգնեցին ու որոշեցին նստել մի քարի ու հանգստանալ: Ես էլ ասեցի, լավ, մի քիչ բարձրանամ, տեսնեմ, սարի վրա քարանձավի նման ինչ-որ բան կա, թե չէ: Մի խոսքով, սկսեցի բարձրանալ: Մեկ էլ ամեն ինչ շուրջս մի տեսակ ավելի պայծառ ու կանաչ դարձավ: Լսեցի ծիծաղի ձայն: Նայեցի ձայնի կողմն ու... տեսա 3 աղջիկ են դեպի ինձ գալիս, որոնք շատ տարօրինակ էին հագնված /չգիտեմ ոնց բացատրեմ, մի խոսքով, հին ժամանակների նորաձևությամբ/: Նրանցից մեկը ինձ մոտեցավ ու սկսեց ուշադիր նայել ինձ: Ապա ձեռքի վարդը տվեց ինձ ու ասաց. «Վերցրու՛ Մարի....»: Ու նրանք սկսեցին հեռանալ: Վախից քարացել էի:
    Զգացի, որ դեմքիս ջուր լցրեցին: Ընկերներս էին, որ հասել էին ինձ: Ինձ թվաց, թե ուշաթափված եմ եղել, ու այդ ամենը երազում եմ տեսել: Բայց կանգնած էի: Ձեռքիս էլ վարդ կար: Ընկերներս ասացին, որ արդեն կես ժամից ավել ինձ էին փնտրում, ու տեսել են այդտեղ անշարժ կանգնած: Ինչքան ձայն են տվել, ոչ մի շարժում չեմ արել, միայն մի կետի եմ նայել: Ես էլ պատմեցի նրանց իմ տեսածը: Սկզբից չհավատացին, բայց երբ վարդը տեսան..../մոտակայքում ոչ մի տեղ վարդ չի աճում/ Կողքս ոչ ոք չմնաց, բոլորը գոռալով սարն էին իջնում...
    Այդ աղջկա դեմքը մինչև հիմա էլ հիշողությանս մեջ է: Եվ չեմ էլ կարող մոռանալ, որովհետև ամեն առավոտ տեսնում եմ դեմքս հայելու մեջ: 2000թ-ին ես տեսել եմ 20 տարեկան Մարիին /բայց ինչու՞ այդպիսի շորերով/
    Սակայն այնքան միեւնույն է...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (27.05.2014)

  16. #57
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Վերջերս մեր տանն էլ էին անոմալ բաներ կատարվում՝ հեռուստացույցների ալիքները իրան-իրան փոխվում էին, հետո հեռուստացույցը անջատվում էր, հետո միանում, հետո ձայնն էր բարձրանում ու իջնում, իսկ հեռակառավարման վահանակը դրված էր սեղանին:

    Իսկ հիմա բացահայտումը (առանց Լուսինե Շահբազյանի )
    Պարզապես երեխան (ես էլի) շատ փոքր չափսեր ունեցող, համապիտանի հեռակառավարման վահանակ էր ձեռք բերել

  17. #58
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Անոմալիա

    Mari իսկ դու տեսել էիր այդ աղջկան ճիշտ ու ճիշտ քո ներկայիս դիմագծերո՞վ ու կառուցվածքո՞վ, թե՞ ասենք (մի քիչ) այլ դիմագծերով ու կառուցվածքով, բայց հասկացել ես ներքին զգացողությամբ, որ այդ աղջիկը դու ինքդ ես:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  18. #59
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե լինենք ռելաիս ևգիտակցենք ,որ իրականության մեջ երևակայական բաններ չեն կարող լինել.....
    Անոմալիաները երևույթներ են, որոնց բացատրությունը մենք դեռ չենք գտել։ Բայց բացատրություն չունենալը դեռ հիմք չի, որպեսզի ժխտենք դրանց գոյությունը։ Ուղղակի մարդիկ վախենում են անհայտությունից ու առաջնորդվում են ջայլամի սկզբունքով. գլուխներն ավազի մեջ մտցնելով՝ փորձում են հավատալ, թե վախեցնող երևույթը իրականում գոյություն չունի։
    Մինչդեռ այս երևույթները ուսումնասիրելու, հասկանալու կարիք կա, քանզի շրջապատված ենք դրանցով։ Ընդ որում, դրանք հաճախ դրսևորվում են մեզ համար շատ կարևոր իրավիճակներում, երբ դրանց հասկանալը շատ օգտակար կարող էր լինել։
    Բայց ուսումնասիրելու համար նախ պետք է չժխտենք դրանց գոյությունը, այնինչ այդ դեպքում մատերիալիստ գիտնականը ստիպված պիտի լինի հրաժարվել իր մեծամիտ ինքնավստահությունից ու ընդունել, որ իր կոշտ ու կոպիտ, պարզունակ մատերիալիզմին զուգահեռ գոյություն ունեն նաև ավելի նուրբ ու հետաքրքիր երևույթներ, որոնցից ինքը գաղափար չունի։
    Այսօրվա հասարակությունը հպարտանում է իր զարգացածության մակարդակով, գիտատեխնիկական, տեխնոլոգիական առաջընթացով։ Նման երևույթների գոյությունն ընդունելու դեպքում նա ստիպված կլինի խոստովանել, որ բնության ու աշխարհի մասին իր պատկերացումները չափից դուրս պրիմիտիվ ու խղճուկ են։ Հեշտ չէ այդպիսի խոստովանություն անելը։ Կկարողանա՞նք հաղթահարել այդ տգետ մեծամտությունը՝ կտեսնենք զարգացման նորանոր հորիզոններ, մեր առաջ կբացվի մի նոր, ավելի գունեղ ու հետաքրքիր աշխարհ, որից այլևս չենք վախենա…

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.05.2014), CactuSoul (27.05.2014), Sambitbaba (19.12.2012)

  20. #60
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Իմիջիայլոց, նկատե՞լ եք, որ այդպիսի երևույթների նկատմամբ վախը հիմնականում դրսևովում է մեծահասակների մոտ։ Երեխաները, հատկապես ամենափոքրերը, շատ ավելի հեշտ են շփվում դրանց հետ, քանի որ ըստ երևույթին ինտուիտիվ զգում են դրանց բնական լինելը ու չեն վախենում դրանցից։ Այնինչ ծնողները, ենթագիտակցորեն վախենալով նման երևույթներից ու ժխտելով դրանց գոյությունը, համոզում են իրենց երեխաներին, որ այդ ամենը չափից դուրս վառ երևակայության արդյունք է, ու որ պետք չէ ուշադրություն դարձնել անիրական բաների վրա։ Եվ այդպես մարդիկ քիչ–քիչ կորցնում են նման բաների նկատմամբ նրբազգացությունը։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (19.12.2012)

Էջ 4 34-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Գերբնական երևույթներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 290
    Վերջինը: 24.02.2012, 22:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •