User Tag List

Էջ 3 34-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 505 հատից

Թեմա: Պարանորմալ երևույթներ

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    ...
    իսկ լինում է,երբ քեզ թվում է `կանչում են քեզ,ու տանն էլ լիքը մարդ է լինում,գնում ես կանգնում ու ասում,ասա,,,բայց կանչող չի լինում,ժողովուրդը նման դեպքը ասում են .ականջդ կանչում է,կամ երբ ականջիտ մեջ ձայն է գալիս,դա էլ են այդպես ասում:
    Հիմա ուղղակի երբ այտպիսի բան է լինում,ես ուզում եմ իմանալ,ոչ թե ով է կանչում,այլ ինչու է հենց ինձ կանչում

  2. #32
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Սովորաբար եթե ականջդ ձայն է տալիս, պատահում է որ հենց այն մարդը ու ձայնը լսել ես իրոք այդ ժամանակ քո կարիքն է ունեցել:
    Ճիշտ ե՞մ

  3. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    դու լսում ես քո անունը,ուղղակի,ոչ թե կոնկրետ ձայնը,որ որոշես ում ձայնն է,պետք է ձայնը կոնկրետ ընկալես....

  4. #34
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Դե դա ուրեմն աստված ինքն է քեզ ինչ որ բանում նախազգուշացնում

  5. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում firegirl777-ի խոսքերից
    Դե դա ուրեմն աստված ինքն է քեզ ինչ որ բանում նախազգուշացնում
    հա որ...ես կարծում եմ,ուղղակի դու ես ուզում ,որ քեզ կանչեն,դրա համար էլ քո անունն էլ լսում,բայց ցավոք ,ոչ ձայնը,ում կողմից որ ուզում ես լսել անունդ

  6. #36
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Լավ որի թեմայից չշեղվենք, քո կյանքում երբեք արտառոց դեպքեր չե՞ն եղել

  7. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում Հայ տղա-ի խոսքերից
    Ասեմ որ մենակ չեի: Ինչ վերաբերվում է տնեցիներին՝ եթե ես ձայն եմ տալիս ու ինձ չեն պատասխանում, հո հայրս կամ մայրս չեին ինձ վախեցնում ......
    ԵՎ հետո ես նրանց հարցրել եմ.
    Ոչ ոք ոչինչ չգիտի.
    Պարզ է, ուղղակի ուզում էի ճշտել:
    ՑՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ բառը տեղին չէր
    Դե, գուցե ցնդաբանությունը մի քիչ ուժեղ էր ասված, բայց ամեն դեպքում անիմաստ խոսակցություն էր ու այս թեմայի մեջ տեղին չէր: Կարծում եմ՝ կհամաձայնեք:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #38
    http://media.tins.am Հայ տղա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Հասցե
    Երկիր մոլորակ~
    Տարիք
    48
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Ես ձայներ չեմ լսում, բայց համայրա միշտ երբ մենակ եմ լինում ինչ որ ծանր շնչառություն եմ լսում, կարծես կողքի սենյակից
    ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…

  9. #39
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Անոմալ երևույթների վերաբերյալ Հովհաննես Թումանյանը ևս իր ստեղծագործություններում կարծիք է հայտնել։ Մեջբերում եմ նրա «Տխուր հիշողություն» ստեղծագործությունը, որում Թումանյանը Ղազարոս Աղայանի մահվան տարեդարձի կապակցությամբ երկու անոմալ համարվող դեպք է պատմում իրենց կյանքից ու արտահայտում է ընդհանրապես անոմալ երևույթների մասին իր և Ղ. Աղայանի վերաբերմունքը։

    Հովհաննես Թումանյան
    ՏԽՈՒՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
    (Ղազարի մահվան տարեդարձին)

    Ուղիղ մի տարի առաջ՝ մին էլ այսօր էր, որ նա դարձավ հիշողություն։ Մենք էլ հիշողություններ կգրենք։ Ուրիշ ի՞նչ կարող է անել մեր մարդկային ապիկարությունը ամենազոր մահվան հանդեպ։Սակայն այսօր, նրա մահվան առաջին տարեդարձին, ես այն չեմ պատմելու, թե ինչ զգացմունքով էինք կապված մենք կյանքում ու ինչ օրեր անցկացրինք, ոչ էլ նրանից եմ խոսելու, թե ինչ եղավ նրա մահն ինձ համար, այլ հիշատակելու եմ մի երկու տարօրինակ դեպք։ Տարօրինակ եմ ասում, որովհետև տարօրինակ են համարվում, թե չէ մենք այդ տեսակ դեպքերը ընդունում էինք որպես սովորական ու բնական երևույթներ։
    Մենք հաճախ խոսում էինք բնության ու կյանքի գաղտնի ուժերից, որ տակավին մարդ չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն։ Խոսում էինք և հոգիների փոխադարձ հաղորդակցության ընդունակությունից, որ տարածություն չեն ճանաչում և ազդում են ամեն տեղ և ամեն հանգամանքում, բայց միայն նուրբ բնության տեր մարդիկ են զգում ու հասկանում։ Եվ մեր մեջ, համարելով մեզ էլ այդ տեսակի մարդիկ, շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից։
    Ահա այդ դեպքերից երկուսը. մինը թե ինչպես նա ինձ տեսավ վտանգի մեջ, մյուսը՝ թե ինչպես ես տեսա նրա մահը։
    Սրանից տասը տարի առաջ, 1902 թվականին, ես Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերության խմբագրության մասնաժողովի մեջ էի։ Գարնանը, մի գիշեր, երբ հավաքվել էինք խմբագրական մասնաժողովի նիստին, մի անակնկալից ես հանկարծ ընկա։ Կես գիշերին ինձ բերին մեր տունը։ Դրությունս այդ գիշեր սաստիկ ծանրացավ, բայց, իհարկե, այդ ժամին ամենքը քնած էին ու ոչ ոք էլ բան չէր կարող իմանալ։ Գիշերվա մի ժամին մեր զանգը տվին։ Գնացին, եկան, թե՝
    - Աղայանն է կանգնած ներքևը մթնում, քեզ է հարցնում։
    Դուրս եկա հարցնեմ՝ ինչ կա, ինչ է պատահել։
    - Դե լա՛վ, լա՛վ... հետո...- ձայն տվեց ներքևից ու գնաց։
    Առավոտը եկավ, դեմս կանգնեց ու զարմանք հայտնեց, թե ինչպես է, որ ես դեռ կենդանի եմ։ Պատմեց ու նկարագրեց, նկարագրեց ամենայն ճշտությամբ, թե ինչ դրության մեջ էր տեսել ինձ գիշերը։ Նրա համար էր վախեցել ու եկել անժամանակ, համոզված, որ ինձ անպատճառ մի դժբախտություն է պատահել և զարմանում է, որ ոչինչ չի պատահել։
    Ես եղածը ծածկեցի նրանից, մինչև մի քանի օր անցավ։

    Մի ուրիշ անգամ ես տեսա նրան։ Տեսա, թե ինչ պատահեց նրա հետ, ես էլ վախեցած շտապեցի նրա մոտ, բայց այլևս չէի կարող նրան պատմել...
    Այդ անցյալ տարի, ուղիղ մին էլ այսօր, հունիսի 20-ի առավոտյան էր։ Մի տոթ առավոտ էր։ Ժամը 9-ից նոր էր անցել։
    Նստած էի գրասեղանի առաջ ու միտք էի անում։
    Այս խաղաղ մտորման ժամին հանկարծ առաջս փայլատակեց մի պատկեր, մի կենդանի ու զարհուրելի պատկեր... Ղազարոսն առջևս գետին տապալվեց... մեռավ...
    Այս պատկերը կայծակի արագությամբ, ավելի վառ, քան իրականությունը, եկավ ու անցավ մի անպատմելի ծանր հարվածի պես և այնպես տակն ու վրա արավ, որ ցավի ու շփոթության մեջ սկսեցի մոտիկ բարեկամների անունները որոնել, թե ո՞րտեղ են, որ հեռագրենք... Մի կերպ աշխատեցի ինձ հաղթանակել, հուզմունքս զսպել։ Վեր կացա, սկսեցի սենյակումս շրջել, բայց չէի կարողանում ինձ տիրել։ Այս ժամանակ ներս է մտնում կինս ու տեսնելով ինձ այդ դրության մեջ, զարմացած հարցնում է, թե ի՛նչ է պատահել։ Պատմում եմ, թե այս տեսակ մի հիմար բան է մտել գլուխս ու չեմ կարողանում ազատվեմ։ Նա ծիծաղում է վրես ու հանդիմանում։ Սկսում է խոսել ուրիշ բանից։ Հենց այս խոսակցության միջոցին փողոցից ներս է ընկնում գունաթափ որդիս...
    - Պապեն ընկավ...
    - Ո՞րտեղ...
    - Ի՞նչպես թե ընկավ...
    - Ուշաթափվեց... տարան տուն... բժիշկները հետևից են վազում...
    Վազում եմ։ Նրա տանից մոտ եմ... Հեռվից մեր բարեկամներից մեկը ձեռքով դեմս նշան է անում օդի մեջ ու ձայն է տալի.
    - Վերջացա՜վ...
    Վազում եմ... Մի երկու րոպեից աչքիս առջև էր նրա վիթխարի դիակը, իսկ ականջումս կանչում էր մեր բարեկամի գուժկան ձայնը.
    - Վերջացա՜վ...
    Այո՛, վերջացավ։ Հավիտյան վերջացավ։ Եվ ինչքա՜ն բան վերջացավ ինձ համար... որովհետև ինչքան էլ սիրելի լիներ որպես գործիչ, հազար անգամ ավելի թանկ էր որպես ընկեր, և ինչքան էլ շնորհալի լիներ <որպես> ստեղծագործող, անհամեմատ ավելի բարձր էր որպես ստեղծագործություն։ Աստծո հազվադեպ հաջող ու պայծառ ստեղծագործություններից մինն էր նա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.08.2006, 16:37:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.05.2014), CactuSoul (27.05.2014)

  11. #40
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Չգիտեմ անգամ ինչ ասել… Շնորհակալ եմ Արշակ ջան:
    Ne inducas in tentationem...

  12. #41
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    իսկ դուք լինում է,երբ տեսնում եք իքներդ ձեզ.............բայց ոչ հայելու մեջ....որը ուշադիր տնտղում է միայն

  13. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    իսկ դուք լինում է,երբ տեսնում եք իքներդ ձեզ.............բայց ոչ հայելու մեջ....որը ուշադիր տնտղում է միայն
    Ես ինքս չեմ տեսել ինձ, բայց չէի հրաժարվի։ Հետաքրքիր կլիներ։
    Համենայնդեպս, գիտեմ, որ այդպես լինում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #43
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    մի ծիծաղիր.......
    ես մի հատ սովորություն ունեմ,երբ փռշտում եմ ,որ հասարակության մեջ որ լինեմ,որտեղ որ լինեմ,անմիջապես ասում եմ ,մերսի ,դա գրեթե մանկուց,քանի որ միշտ համոզված եմ ,որ իմ հետ մեկը կա , որը ինձ նաև ասում է,առողջություն,ընկերուհիներիցս մեկը խիստ նեղանում է,ամեն անգամ,ասում է,ոնց որ մենք չենք հասկանում,դու ակնարկում ես,որ պետք է ասենք առողջություն
    էս էլ իմ անոմալիայի բացասական կողմը.

  15. #44
    http://media.tins.am Հայ տղա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Հասցե
    Երկիր մոլորակ~
    Տարիք
    48
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ես ինքս չեմ տեսել ինձ, բայց չէի հրաժարվի։ Հետաքրքիր կլիներ։
    Համենայնդեպս, գիտեմ, որ այդպես լինում է։
    Եթե չես տեսել ինչ գիտես.
    ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…

  16. #45
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անոմալիա

    Մեջբերում Հայ տղա-ի խոսքերից
    Եթե չես տեսել ինչ գիտես.
    Լսել եմ անձամբ նրանցից, ում հետ նման բան եղել է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 3 34-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Գերբնական երևույթներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 290
    Վերջինը: 24.02.2012, 22:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •