User Tag List

Նայել հարցման արդյունքները: Իմ աչքերի գույնը

Քվեարկողներ
112. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • սև է

    17 15.18%
  • շագանակագույն է

    62 55.36%
  • կանաչավուն – շագանակագույն է

    15 13.39%
  • կանաչ է

    10 8.93%
  • մոխրագույն է

    0 0%
  • երկնագույն – մոխրագույն է

    1 0.89%
  • երկնագույն է

    2 1.79%
  • այլ գույնի է (նշել գույնը)

    5 4.46%
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Աչքերիդ գույնը

  1. #31
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Երկնագույն, շնորհակալություն տեղեկատվության համար
    Պետք է ասել, որ բավականաչափ համապատասխանող բաներ կան...

    Մուգ շագանակագույն աչքեր ունեցողները բնությունից օժտված են հմայքով, զգայունությամբ ու հումորով: Նրանք շատ տաքարյուն մարդիկ են: Իրենց մասին կարելի է ասել, որ շուտ բորբոքվող են, բայց և շուտ են սառչում ու մոռանում վիրավորանքը, հաճախ առաջինն են բարիշելու փորձ անում: Շատ էներգիկ են և էմոցիոնալ:
    Լրիվ «ստանդարտ» հայի բնութագիր է
    Հատկապես տաքարյունության պահը և շուտ բարիշելը։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (12.04.2011)

  3. #32
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    ՅՈՈՈՈՈՈՈՈՈ...ԱՊրԻ՛ Երկնուկը

  4. #33
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Աչքերիդ գույնը

    Իմը՝ կանաչավուն - շագանակագույն
    Կանաչավուն - շագանակագույն աչքեր ունեցողները իմաստուն ու հանգիստ մարդիկ են: Նրանց համար ամենակարևորը հարմարավետ ու հոգեպես հավասարակշռված զգալն է: Նստակյաց ու աշխատասեր մարդիկ են, այդ պատճառով միշտ իրենց նպատակին հասնում են: Շատ ընկերներ ունեն, մարդիկ զտում են իրենց հետ շփվել, դիմում են օգնություն ու խորհուրդ ստանալու: Իրենց ընտրյալին սիրում ու հավատարիմ են մնում, եթե դա փոխադարձ է:
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  5. #34
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Իմը շագանակագույն ա։
    Կապույտ աչքեր չեմ սիրում, կանաչ եմ շատ սիրում, նամավանդ երբ տղաների աչքերն են կանաչ լինում։
    Հա, մեկ էլ չեմ սիրում կյաժ մազերով ու կապույտ աչքերով տղաներին։ Ոնց որ տիկնիկ։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  6. #35
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Իմոնք շատ մուգ են, կարելի է ասել` սև:
    Աշնանը, թե ինչ էր մտքովս անցել, որոշել էի գունավոր լինզաներ առնել. մեկ-մեկ էնքան եմ ուզում թիթիզ-միթիզ բաներ անել, ուղղակի դրանից սովորաբար ոչ մի լավ բան դուրս չի գալիս: Երկար մտածելուց հետո որոշեցի ոչ թե կանաչ, կապույտ կամ մոխրագույն գնել, այլ շատ-շատ բաց շագանակագույն`մեղրագույն: Առա, դրեցի: Թե դա ինչ մի տեսարան էր... ոնց-որ ալկաշ ու թոքախտավոր աղվես լինեի: Մենակ քույրիկս հավանեց, դե իրեն ինչ կա, ինքը բիբերի տեղը սմայլիկ նկարած լինզաներ էլ է դնում:

  7. #36
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Աչքերի գույնից, ինչպես նաև տարբեր դիմագծերի ձևից, չափից, գույնից կախված բնորոշումներով մի ժամանակ շատ էի հետաքրքրվում, բայց վաղուց համոզվել եմ, որ հիմնականում դատարկ բաներ են։ Կարդում ես, մի մասն, իհարկե, համընկնում է, մյուս մասն էլ քեզ ներշնչում ես, որ համընկնում է, ու հավատում ես։ Բայց եթե կարդաս մյուս տարբերակները, ամենայն հավանականությամբ գրեթե բոլորի մեջ էլ կգտնես քո տարբերակից ոչ պակաս քեզ բնորոշ հատկանիշների խումբ։ Մի խոսքով՝ նմանատիպ դասակարգումներն անիմաստ բաներ են, իմ կարծիքով։

    Ավելացվել է 4 րոպե անց
    Ընդհանրապես սև գույնի աչքեր չեն լինում։ Լինում են շագանակագույնի տարբեր երանգներ։ Եթե որևէ մեկը սև աչքեր ունենար, ապա տրամաբանորեն նրա բիբերը չէին երևա, քանի որ նույն գույնի կլինեին։ Բայց երբևէ տեսե՞լ եք էդպիսի աչքեր։

    Ի դեպ, հարցման մեջ բացակայում է «բաց շագանակագույն» տարբերակը։ Սևի փոխարեն երևի դա էր պետք դնել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.07.2008, 17:35: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #37
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես սև գույնի աչքեր չեն լինում։ Լինում են շագանակագույնի տարբեր երանգներ։ Եթե որևէ մեկը սև աչքեր ունենար, ապա տրամաբանորեն նրա բիբերը չէին երևա, քանի որ նույն գույնի կլինեին։ Բայց երբևէ տեսե՞լ եք էդպիսի աչքեր։
    Արի ու տես, որ առանց բիբերի աչքեր էլ են լինում

    http://en.wikipedia.org/wiki/ImagelackEyesAniridia.jpg

    Ի դեպ, հարցման մեջ բացակայում է «բաց շագանակագույն» տարբերակը։ Սևի փոխարեն երևի դա էր պետք դնել։
    Դե, սևը համապատասխանում է մուգ շագանակագույնին, իսկ շագանակագույնը՝ բացին։

  9. #38
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես սև գույնի աչքեր չեն լինում։ Լինում են շագանակագույնի տարբեր երանգներ։ Եթե որևէ մեկը սև աչքեր ունենար, ապա տրամաբանորեն նրա բիբերը չէին երևա, քանի որ նույն գույնի կլինեին։ Բայց երբևէ տեսե՞լ եք էդպիսի աչքեր։

    Ի դեպ, հարցման մեջ բացակայում է «բաց շագանակագույն» տարբերակը։ Սևի փոխարեն երևի դա էր պետք դնել։
    Ան, սև ասելով` նկատի ունեն սևին շատ մոտ գույնը, որը հաստատ շագանակագույն չես անվանի:

  10. #39
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի ու տես, որ առանց բիբերի աչքեր էլ են լինում

    http://en.wikipedia.org/wiki/ImagelackEyesAniridia.jpg
    Իմ աչքերն էլ, որ սևից շատ հեռու են, որոշ նկարներում կամ որոշակի լուսավորության տակ կարող են սև երևալ, հետո՞ ինչ։ Դա դեռ չի նշանակում, որ սև աչքեր կան։
    Դե, սևը համապատասխանում է մուգ շագանակագույնին, իսկ շագանակագույնը՝ բացին։
    Այսինքն՝ պայմանավորվում ենք, որ մուգ շագանակագույնին սև ենք ասելու, շագանակագույնին՝ բաց շագանակագու՞յն։ Տրամաբանությունը ոչ մի կերպ չեմ հասկանում, բայց դե դա կարևոր չի։ Համարեք, թե էս ամբողջ խոսակցությունը չի եղել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.12.2008, 20:40:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #40
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ աչքերն էլ, որ սևից շատ հեռու են, որոշ նկարներում կամ որոշակի լուսավորության տակ կարող են սև երևալ, հետո՞ ինչ։ Դա դեռ չի նշանակում, որ սև աչքեր կան։
    Արդեն կռի՞վ ես անում, թե՞ ինձ է թվում:
    Լավ, ընդունեցինք, սև աչքեր չկան: Վերացնել սև աչքերի մասին բոլոր երգերը, արտասահմանյան` անձը վկայող փաստաթղթերում Աչքերի գույնը տողում գրված բոլոր Սև-երը: Եվ ընդհանրապես` սխալ լուսավորությունները

    Դեմք ես դու:

  12. #41
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ աչքերն էլ, որ սևից շատ հեռու են, որոշ նկարներում կամ որոշակի լուսավորության տակ կարող են սև երևալ, հետո՞ ինչ։ Դա դեռ չի նշանակում, որ սև աչքեր կան։
    Սև աչքեր կան։ Դրա ապացույցն է Վիքիփեդիայից բերված նկարը։ Ճիշտ է, դա որոշակի անոմալիա է, ինչքանով ես հասկացա, որի դեպքում մարդու աչքի բիբը թերզարգացած է։
    Ավելի մանրամասն կարող եք թեմային ծանոթանալ անգլերեն լեզվով այս հոդվածներում.
    http://en.wikipedia.org/wiki/Eye_color
    http://en.wikipedia.org/wiki/Aniridia

    Այսինքն՝ պայմանավորվում ենք, որ մուգ շագանակագույնին սև ենք ասելու, բաց շագանակագույնին՝ բաց շագանակագու՞յն։
    Ձեր առարկությունները ներկայացրեք, խնդրեմ, Հովհաննես Շիրազին։ Դուք շատ լավ հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը և հարցմանը մասնակցող անձինք նույնպես։

    Տրամաբանությունը ոչ մի կերպ չեմ հասկանում, բայց դե դա կարևոր չի։
    Դե պոեզիան տրամաբանության հետ ոչ միշտ է ընդհանուր եզրեր ունենում։
    Ձեր դիտողությունն ընդունում եմ, բայց այնքան էլ էական չեմ համարում, քանի որ ներկա վիճակով հարցումը տարընթեռնումներ չի առաջացրել քվեարկողների մոտ։

    Համարեք, թե էս ամբողջ խոսակցությունը չի եղել։
    Համարում եմ։
    Վերջին խմբագրող՝ ars83: 08.07.2008, 18:41:

  13. #42
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Աչքերի գույնի գենետիկան բացահայտված է...

    Գիտնականները զգալի առաջընթաց են արձանագրել՝ կապված մարդկային աչքի գույնի ետևում ընկած գենետիկայի հետ։

    Նրանք գտել են, որ գենետիկական կոդը կազմող վեց միլիարդ «տառերից» ընդամենը մի քանիսն են պատասխանատու մարդկային աչքի գույնի փփոխության համար։

    Քուինսլանդից գիտնականների խմբի ստացած արդյունքները հիմնված են մոտ 4000 անհատների գենետիկական հետազոտման վրա։

    Մարդկային աչքի գույնի տարբերությունը պայմանավորված է «առանձին նուկլեոտիդների բազմաձևությամբ» (ԱՆԲ)՝ մարդկային ԴՆԹ–ի մեկ (մոլեկուլային) շղթա կազմող տառերի հաջորդականության փոփոխությամբ։

    ԱՆԲ–ներն իրենցից ներկայացնում են գենետիկական հաջորդականության մեջ ընդամենը մեկ տառի փոփոխություն։ Այս փոփոխությունը, կամ աղճատումը մեր ԴՆԹ–ում կարող է կարևոր հետևանքներ ունենալ գենի ֆիզիկական արտահայտման ձևում։ Բոլոր ԱՆԲ–ները գտնվում են OCA2 կոչվող գենի շրջակայքում։ Այս գենը սպիտակուց է արտադրում, որն օգնում է մազերին, մաշկին և աչքերին ստանալ իրենզ գույնը։ Եվ OCA2–ում կատարվող փոփոխություններն առաջացնում են գունագարության (albinism) հիմնական տեսակը։

    Շագանակագույն և կապույտ

    Հետազոտությունը, որը սևեռված էր երկվորյակների, նրանց եղբայրների և քույրերի և ծնողների վրա, ցույց է տալիս, որ աչքերի գույնի համար պատասխանատու «գեն» չկա։ Փուրաքանչյուր մարդ ունի ԱՆԲ–ի երկու օրինակ։ Ուստի, գոյություն ունեն մի քանի հնարավոր զուգակցումներ, որոնցից որոշներն ավելի ուժեղ են կապված, օրինակ կապույտ աչքերի հետ, քան շագանակագույների։
    Կարճ ասած, այս զուգակցումները մեծապես ազդում են անհատի աչքերի գույնի վրա, բայց այն միայն նրանցով չի որոշվում։
    Դոկտոր Ռիչարդ Շտուրմը և իր գործընկերները գտել են OCA2 գենի սկզբնամասի մոտ երեք ԱՆԲ–ներ, որոնք կապված են աչքերի կապույտ գույնի հետ։
    «Մեր գտած ԱՆԲ–ները ֆունկցիոնալ կերպով չեն առաջացնում աչքի գույնի փոփոխություն, բայց դրանք սերտորեն կապված են այն բանի հետ, որն առաջացնում է այդ փոփոխությունը»,– ասաց Քուինսլանդի համալսարանից դոկտոր Շտուրմը Բի–Բի–Սի Նյուզին։
    «Երբ OCA2–ը հանվում է, առաջանում է գունավորման կորուստ։ ԱՆԲ–ների դիրքը գենի սկզբնամասում նշանակում է, որ հնարավոր է, որ մենք դիտարկում ենք կապույտ աչքերով մարդկանց գեների կարգավորումը»։

    Ֆունկցիոնալ փոփոխություն
    Այսպիսով, այս ԱՆԲ–ները OCA2 գենի սկզբնամասում, հավանաբար որոշում են, թե ինչքան գունավորման սպիտակուց է արտադրվում գենի կողմից։ Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ կարող են ունենալ այս սպիտակուցի մեծ քանակ, իսկ կապուտաչյաները՝ քիչ։
    Սակայն, մեկ տառի փոփոխությունը, որը հանդիպում է աչքերի կանաչ գույնի հետ կապված, կարող է պատճառ դառնալ գունավորման սպիտակուցի ֆունկցիոնալ փոփոխության։ Հետազոտողները գտել են ԱՆԲ OCA2 գենի մեկ այլ մասում՝ կապված աչքերի կանաչ գույնի հետ, որը հանգեցրել է ամինաթթուների (որոնք սպիտակուցների հիմնական բաղադրանյութն են) փոփոխությունների։
    «Անալոգիայի համար, փոփոխություններից առաջինը նման է լույսն անջատելուն կամ միացնելուն, իսկ երկրորդը՝ լուսավորող լամպը շագանակագույն կամ կանաչ ապակուց սարքելուն»,– ասում է Շտուրմը։
    Ընդհանուր հաշվով, հետազոտվածների մոտ մեկ տառի փոփոխությունը 74 տոկոս դեպքերում բերել է աչքի գույնի փոփոխության, ասում են հետազոտողները։

    Ամբողջությամբ հոդվածն անգլերենով այստեղ՝ http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/6195091.stm

  14. #43
    yurahatuk andam
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2008
    Հասցե
    ANHAYT VAYRUM
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    դե սենց ասեմ shakanaka-karshnvi երեխեք sh-տառը հայերեն չեմ գտնում
    Չեն փոջմանում արածի համար, փոջմանում են չարածի համար....

  15. #44
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Մեջբերում ter8588-ի խոսքերից Նայել գրառումը
    դե սենց ասեմ shakanaka-karshnvi
    Շագանակագույնը հենց «կառիշնվինա»

    երեխեք sh-տառը հայերեն չեմ գտնում
    Բեքսլեշ։

  16. #45
    yurahatuk andam
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2008
    Հասցե
    ANHAYT VAYRUM
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աչքերիդ գույնը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Շագանակագույնը հենց «կառիշնվինա»
    Մերսի սովորացնելու համար ,բայց գիտեի…

    Բեքսլեշ։
    Բայց դե րոգնեց ինձ քանի որ ելի չգտա

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Շագանակագույնը հենց «կառիշնվինա»


    Բեքսլեշ։
    Մերսի բայց գիտեի
    Բայց դե չոգնեց ինձ քանի որ ելի չգտա

    Ավելացվել է 4 րոպե անց
    Վերջին խմբագրող՝ ter8588: 09.07.2008, 13:15: Պատճառ: Գրառման ավելացում
    Չեն փոջմանում արածի համար, փոջմանում են չարածի համար....

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ կարոտի գույնը
    Հեղինակ՝ Ingrid, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 26.02.2013, 19:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •