Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Հայտնության գիրքը, թերևս, ամենադժվարընբռնելին է Աստվածաշնչում։ Դա հանգեցրել է նրան, որ այն բազմաթիվ շահարկումների և կամայական մեկնաբանությունների առարկա է դարձել։ Անձամբ ես այդ գրքի տարբեր մեկնություններին այնքան էլ չեմ վստահում։ Համամիտ եմ նրա հետ, որ շատ տեղերում գրվածը ունի փոխաբերական իմաստ։ Որոշ տեղերում այն համահունչ է Դանիելի մարգարեությանը, որի մեկնություններից մեկը (կատարված Հայ Եկեղեցու հայրերի կողմից) տեսել եմ ինտերնետում, կարող է տանն էլ ունենամ։ Եթե գտնեմ, կտեղադրեմ այստեղ։
666 թվի մասին այսպիսի մի մեկնաբանույթւոն եմ լսել. մարդը ստեղծվել է արարչության 6–րդ օրը, ուստի 6 թիվը խորհրդանշում է մարդուն։ 666 նշանակում է՝ ամեն ինչ մարդուց (1–ին 6–ը), դեպի մարդը (2–րդ 6–ը), մարդու համար (3–րդ 6–ը), այսինքն՝ երբ մարդն իրեն դնում է Աստծո տեղ, ապրում է իր ստեղծած աշխարհում, որտեղ Աստծո համար տեղ չկա։ Թերևս այդ պատճառով էլ Ս. Հովհաննես առաքյալը գրում է, որ դա «մարդու թիվ է»։
Չգիտեմ, ինչքանով է այս բացատրությունը համոզիչ...
Սիրուն մեկնություն ա, բայց էնքան էլ համոզիչ չի: Այն որ 6-երի թիվը երեքն է ու դա բխում է "ից", "դեպի", "համար" ուղղվածություն ցույց տվող բառերից, էդ մասը հեչ համոզիչ չի: Որովհետև նշված ձևով մարդաստվածության գաղափարը կարելի էր ավելի լիարժեքացնել` ավելացնելով "մեջ", "շուրջ", "վրա", "մասին" և այլ ամփոփող ուղղվածություններով, ու էդ դեպքում վեցերի թիվը կաճեր...
Բայց հնարավոր ա սխալվում եմ…