User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Հեքիաթ Երկնայինի մասին

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեքիաթ Երկնայինի մասին

    ivy
    Կար, չկար մի աչոնիկ կար, անունը` Երկնային: Ոչ ոք չգիտեր` թե որտեղից էր նա հայտնվել ու ինչ էր նշանակում այդ անունը: Ու մի օր աչոնիկը որոշեց ամեն ինչ պատմել: Ահա թե ինչպես սկսեց նա իր պատմությունը:

    Երկնային
    Այնքան վախենալու չի, որ ոչ ոք չգիտի, թե որտեղից եմ հայտնվել... ես ինքս էլ չգիտեմ...
    Գուցե դա երկինքն է, կամ էլ ուրիշ մոլորակ... ամեն դեպքում միշտ համոզված եմ եղել, որ երկրային չեմ... դեռ վաղուց զգացել եմ, որ ուրիշի կյանքն եմ ապրում. սա իմ տեղը չէ... եկել եմ ինչ-որ տեղից, որտեղ շատ ավելի լավ էր... մի օր երևի կվերադառնամ այնտեղ...
    Իսկ Երկնային մականունը շատ պատահական ծնվեց, ինքս էլ չհասկացա, թե ինչպես մի վայրկյանում մտքիս եկավ, ու այդպես էլ գրանցվեցի...


    ivy
    Երկնայինն ապրում էր մի փոքրիկ տնակում, որն ինքն էր սարքել: Ինչի ՞ց էր պատրաստված տնակը ու ի ՞նչ կար ներսում:

    Երկնային
    Տնակս պատեր ու առաստաղ չունի... Երազանքներից ու երկնքից հյուսված փոքրիկ անկյուն է, որը հոգուս մեջ է... Իսկ ներսում... ներսում շատ բաներ կան`թիթեռների պես ամենուր ճախրող մտքեր ու երազանքներ... ու մարդիկ` ամենահարազատ ու սիրված մարդիկ, որոնց երկնքիցս կտոր եմ նվիրել, բնակվում են այնտեղ... նույնիսկ երբ որ մոռանում են ինձ, տնակիս դուռը միշտ իրենց համար բաց է...

    ivy
    Երկնայինն ուներ իր սիրելի նեղլիկ արահետը, ու միայն ինքը գիտեր, թե ուր է այն տանում:

    Երկնային
    Ես էլ չգիտեմ, թե ուր եմ գնում, ինտուիտիվ եմ գնում... երբեմն մտածում եմ, որ արահետս տանում է այնտեղ, որտեղից եկել եմ կամ լինելու եմ... տանում է Տուն:

    ivy
    Իր ճանապարհին Երկնայինը սովորաբար հանդիպում էր հեքիաթային տարբեր արարածների, որոնց հետ երբեմն ընկերանում էր, երբեմն էլ` արագ անցնում կողքներով: Ովքե ՞ր էին նրանք: Ո ՞ւմ հետ էր ընկերանում և ումի ՞ց փախչում աչոնիկը:

    Երկնային
    Ընկերանում եմ շատ տարբեր արարածների հետ... մարդկանց էլ եմ ինտուիտիվ ընտրում`սրտով, իսկ սիրտս դեռ չի սխալվել... նրանք, ում սրտով եմ ընտրել, ամենահարազատն են դարձել... նման մարդկանց նվիրվում եմ շատ ուժեղ...
    Փախչում եմ, երբ զգում եմ, որ կվնասեմ մարդուն, կամ էլ ինքը ինձ... ես միշտ պաշտպանվում եմ` ժպիտով, կատակներով, չնկատելու տալով և այլն... նույն կերպ էլ պաշտպանում եմ դիմացինին ինքս ինձանից...


    ivy
    Նեղլիկ արահետով քայլելով` Երկնայինը մի օր տեսավ մի մեծ ու սիրուն բացատ, որտեղ տարբեր հեքիաթային արարածներ էին հավաքված: Նրանք խոսում էին իրար հետ, զվարճանում, ոմանք` կռվում, ոմանք` անհոգ ծիծաղում, իսկ ոմանք էլ, հաստ ակնոցները հագած, պտտվում ու ուսումնասիրում բոլորին: Բացատի մուտքի մոտ կախված էր ցուցանակ` Դար Ակումբ: Այնպես եղավ, որ Երկնայինը ներս մտավ: Բայց ինչպե՞ս դա տեղի ունեցավ ու ի՞նչ գտավ ներսում մեր աչոնիկը: Ու ընդհանրապես, ի՞նչ կախարդական բացատ էր դա:

    Երկնային
    Ձմեռային մի ցուրտ օր` հունվարի երկուսին հայտնվեցի Դար Ակումբ բացատում, ու միանգամից այնպիսի ջերմություն զգացի... իսկ ես մրսկան աչոն եմ, տաքուկ էր այդ բացատում, չուզեցա գնալ ցրտին... այդպես որոշեցի մի քիչ ուսումնասիրել բացատն ու մարդկանց...
    Առաջին սենյակը որ մտա, ամանորյա հանդիպումների թեման էր... ու սկսեցի լսել ինձ անծանոթ մարդկանց մտքերը, պատմությունները, զգացածները... շատ սեր կար այդ տողերում, ինչ-որ մեկի տանից նոր էին եկել, ու ոգևորված պատմում էին... իսկ ես սիրեցի իրենց, առանց ճանաչելու սիրեցի, նրա համար, որ կարողանում են իրար այդքան ջերմություն պարգևել... Ու ես գրեցի. «Ինձ այստեղ դուր է գալիս, կարելի՞ է մնամ ձեր հետ:»...


    ivy
    Այնտեղ Երկնուկին շատ լավ դիմավորեցին, տեսնես ինչի՞ց կլիներ:

    Երկնային
    Վերջերս բացեցի «Բարև ակումբ.ամ, ես...» թեման ու գտա իմ գրառումը, ու թե ինչպես էին ինձ դիմավորում ակումբցիները... Արթուրը ինչպես միշտ գրել էր, որ սեղմեմ «Ելք» կոճակը ու էլ երբեք չվերադառնամ, թե չէ «կտանի»... Ալիզեն գրել էր, որ միանգամից ինչ-որ դրանական բան զգաց իմ` թեք տառերով գրելուց ու նիքից... Փիլիսոփան ու Չուկը Երկնայինին Երկրային կյանք մաղթեցին ակումբում... Իսկ Երվանդն ասաց, որ ես շատ շուտ եմ ընկերանալու բոլորի հետ...
    Իսկ ես այն ժամանակ դեռ չգիտեի, որ իրենք ինձ համար ամենասիրելի մարդկանցից են դառնալու…


    ivy
    Երկնայինը որոշեց այսուհետև ամեն օր գալ այդ բացատը: Ինչո՞ւ:

    Երկնային
    Բացատում ապրողներն ինձ շատ հետաքրքիր ու բարի մարդիկ թվացին... ընտանիք էր մեծ... այն ժամանակ չէի ուզում այդ ընտանիքի անդամը դառնալ... ուղղակի հետևել, լսել, տեսնել, թե ինչպես են մարդիկ օգնում իրար, սիրում, ընկերանում, վիճում, կատակում...
    Բայց արի ու տես, որ շատ շուտ դարձա այդ ընտանիքի բալիկը... հուլիսի երկուսին կես տարեկան դարձավ Երկնայինը, բայց կարծես` տասնինը տարիս էլ էս մարդկանց ճանաչել եմ...


    ivy
    Երկնուկի ընկերները հաճախ տանում էին նրան` իրենց հետ հատապտուղ հավաքելու, բայց մորի հավաքելու փոխարեն աչոնիկը փնտրում գտնում էր թփերի տակ թաքնված չարաճճի ու պստլո էակների` սմայլիկների, ու նվիրում դրանք իր ընկերներին, ընդ որում` շատ լավ իմանալով, թե ում հատկապես որ սմայլիկը նվիրի: Թե ինչպես սկսվեց այդ զվարճալի զբաղմունքը ու ինչպես վերածվեց իսկական տաղանդի, գիտեր միայն ինքը` աչոնիկը:

    Երկնային
    Երևի կես տարի առաջ սիրահարվեցի սմայլիկներին...
    Դե, ես էլ եմ սիրում չարաճճիություններ անել... սմայլիկներն էլ կարողանում են արտահայտել իմ չարաճճիությունն ու երևակայությունը...
    Իսկ թե ինչպես եմ համապատասխանեցնում որևէ ակումբցու կամ մեկնաբանություն գրում.. պարզապես հենց սմայլիկի մռութ եմ տեսնում, միանգամից մտքիս գալիս է, որ օրինակ սա.

    Այվայն է Երկնայինի մասին հեքիաթ գրելիս...

    ivy
    Երկնայինը ուներ տարբեր շորիկներ, դրանք սովորական շորիկներ չէին, այլ կախարդական: Ամեն մեկը հագնելով` աչոնիկը ձեռք էր բերում մի հատուկ տրամադրություն` ուրախ, անհոգ, չարաճճի, նոստալգիկ, ռոմանտիկ ու էլի շատ ու շատ ուրիշ: Ո՞րն էր Երկնուկի ամենասիրած շորիկը: Նա ի՞նքն էր ընտրում, թե որը հագնի, թե՞ շորիկներն էիր առանց իրեն հարցնելու ընտրում իրեն:

    Երկնային
    Բոլորն էլ սիրում եմ, բոլորի մեջ էլ ինձ կոմֆորտ եմ զգում... ընդհանրապես շատ տարբեր եմ ես, փոփոխական տրամադրություն ունեմ... ուրախից տխուր հեշտ եմ անցնում, տխուրից ուրախ` ավելի դժվարությամբ... հիմա ժպտում եմ, հինգ րոպե անց` լաց լինում, հիմա շատախոս եմ, հինգ րոպեից` սուսիկ-փուսիկ... Երկնայինի մեջ շատ աչոնիկներ կան, ու իրենք տարբեր են այնքան, որքան նման են... ինձ հասկանալու ու զգալու համար պետք է ընդունել ու սիրել նրանց բոլորին...
    Ամեն դեպքում ինչ շորիկ էլ հագնեմ, ռոմանտիկայի ակսեսուար թողնում եմ վրաս... գուցե դա շորիկ էլ չի. ասենք խալ, կամ դաջվածք...


    ivy
    Երկնայինը սիրունիկ ու լավ աչոնիկ էր, ու նրան հաճախ էին սիրահարվում շրջապատի մանչուկները: Տեսնես Երկնայինն է՞լ էր սիրահարվում, ու ինչպե՞ս էր իրեն պահում, երբ ուրիշները իրեն պաշտում էին:

    Երկնային
    Ես միշտ սիրահարված եմ, ու խոսքը հակառակ սեռի ներկայացուցչին սիրահարված լինելու մասին չէ... ես սիրահարված եմ կյանքին, երկնքին, ինձ շրջապատող մարդկանց, բնությանը, մանչուկներին... Երևի չափից դուրս ռոմանտիկ աչքերով եմ նայում կյանքին ու մարդկանց...
    Մյուս կողմից, իսկապես սիրված ես քչերի կողմից եմ զգացել... վերջիվերջո բոլորս էլ միայնակ ենք մյուս միայնակների կողքին ու երջանիկ ենք զգում միայն այն վայրկյաններին, երբ մոռանում ենք մեր մենակության մասին... Իսկ ջերմություն ստանալիս հաճախ ավելի շատ սեր ու քնքշանք եմ նվիրում, քան ստացել եմ...

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    ivy
    Հեքիաթային քաղաքում, որտեղ ապրում էր Երկնայինը, շատ դպրոցներ կային` տարբեր իմաստուն ուսուցիչներով, որոնք սովորեցնում էին ինչպես ապրել կախարդական այդ աշխարհում: Երկնայինն էլ այդ դպրոցների լավ սաներից էր: Ինչե՞ր էր սովորում այնտեղ, ովքեր էին նրա ուսուցիչներ ու ինչ գաղտնիքիներ էին բացում նրա առջև:

    Երկնային
    Իմ ուսուցիչներն էին համբերությունը, սերը, հույսը, մարդիկ ու ես ինքս...
    Ինձ սովորեցրել են սիրել, շատ բան նվիրել, ամեն ինչում դրականը տեսնելու ունակություն ու միշտ նորը սովորելու ցանկություն են տվել... երևի ամենաարժեքավորը, որ ստացել եմ երկնքից, դա ինտուիցիա ասվածն է, որն ինձ շատ է օգնում...


    ivy
    Բացի կյանքի մասին գաղտնիքներ պարզելուց, Երկնայինը նաև ուսանում էր օտար լեզուներ: Բայց ինչի՞ն էր պետք:

    Երկնային
    Միշտ Իսպանական ամեն ինչի նկատմամբ շատ սեր եմ ունեցել... դեռ մանկուց երազանքս էր իսպաներեն սովորել, համոզված էի, որ այդպես է պետք... իսկ հետո որոշեցի, որ իսկապես չի խանգարի մի քանի լեզու իմանալ...

    ivy
    Աչոնիկը շատ էր սիրում կենդանիների ու ընկերություն էր անում նրանց հետ: Կար մի կենդանի, որը Երկնուկի կարծիքով շատ նման էր իրեն: Ո՞վ էր նա, և ո՞րն էր նրանց նմանությունը:

    Երկնային
    Սիրում եմ թիթեռների... Իսկ նմանությունը...
    Իմ հոգին միշտ թռիչքի մեջ է, թիթեռի պես...
    Շուտ եմ նվիրվում մարդկանց ու վստահում` թիթեռի պես արևի մոտ եմ թռչում, առանց մտածելու, որ կարող եմ այրվել...
    Թիթեռի պես փոքրիկ եմ, ու հաճախ շրջապատի կողմից վտանգված եմ զգում...
    չեմ սպասում վաղվան, վայելում եմ ամեն օրս` կարծես վերջինն է, թիթեռի կյանքի մեկ օրը...
    Դեռ փոքրիկ էի` իմ տարիքի բալիկները թիթեռներ էին բռնում, իսկ ես երբեք չէի բռնում իրենց, նստում էի այգում ու նայում էի, թե ինչպես են երկու-երկու պարում օդում... կամ էլ ծաղիկին էր թիթեռ նստում, ես էլ ժպտում էի իրեն... հաճախ իրենք էլ նստում էին վրաս, ձեռքիս ափին ու մազերիս... դեռ այն ժամանակ զգացի, որ շատ նման եմ թիթեռնիկի, երևի փոխադարձ զգացողություն էր, դրա համար ինձանից չէին վախենում...


    ivy
    Երկնայինը չէր սիրում գիշերները քնել: Գրեթե ամեն գիշեր նա դուրս էր գալիս իր արահետը ու ինչ-որ բան անում: Ի՞նչ էր անում: Գուցե գիշերային ռանդէվուների էր գնում: Ով իմանա...

    Երկնային
    Գիշերներն ավելի ակտիվ եմ դառնում, էներգիաս չի թողնում` շուտ քնեմ... առավոտներն էլ չեմ կարողանում շուտ արթնանալ... Ինչպես կասեր մեկը` մականունս կարող էր լինել Գիշերային...


    ivy
    Աչոնիկը շատ էր սիրում գույներ: Ու իր շուրջն ամեն ինչ գունավոր էր: Բայց լինում էին այնպիսի օրեր, երբ գույների կախարդական ուժը սպառվում էր, ու նրանք սկսում էին խամրել: Ի՞նչ էր այդ դեպքում անում Երկնայինը ու ինչպե՞ս էր վերադարձնում գույների նախկին պայծառությունը:

    Երկնային
    Իմ շուրջը շատ գույներ կան... երբեմն սպառվում են հոգուս գույները ու շրջապատն էլ է անգույն դառնում, կամ էլ հակառակը` շրջապատի անգույնությունը հոգիս է անգույնացնում... Մի բան եմ սովորել` անձրևից հետո ծիածան է լինում... անգույնությունս էլ է անցնում, շրջապատինը` նույնպես...
    Հաճախ միայն մի հոգու ներկայությունը կարող է այնքան գույներ պարգևել, որ ինքդ էլ չես սպասում...


    ivy
    Երկնայինին շատ հետաքրքրում էին իր շուրջն ապրող հեքիաթային էակները, նա հերթով ուսումնասիրում էր բոլորին: Ինչքանո՞վ էր դա հաջողվում նրան: Կարողանո՞ւմ էր իրոք ճանաչել մյուսներին:

    Երկնային
    Կարծում եմ` հաջողվում է... շուտ եմ նկատում մարդկանց մեջ այնպիսի բաներ, որ աննկատ են թվում առաջին հայացքից. գուցե ուրիշների համար իսկապես աննկատ են... շատ բան եմ զգում, ուշադիր եմ... երբեմն չեմ կարողանում մարդուն բնութագրել, բայց զգում եմ իրեն... երբեմն առանց ճանաչելու եմ զգում... իսկ զգալը ավելի մեծ արժեք ունի ինձ համար... այդպիսի մարդկանց պետք էլ չի ճանաչել. իրենք արդեն հարազատ են...

    ivy
    Հեքիաթային արարածներն էլ իրենց հերթին քչփորում էին Երկնուկի էությունը: Ու աչոնիկը որոշ պատկերացումներ ուներ, թե ինչ էին ուրիշները մտածում իր մասին:

    Երկնային
    Ինձ քչերն են իսկապես տեսնում կամ ճանաչում, ոչ էլ պետք է երևի... իմ մեջ այնքան բան կա, որ ուրիշների համար չի... բայց արի ու տես, որ երբեմն մարդիկ առանց թույլտվություն հարցնելու հայտնվում ու բացահայտում են հոգուդ ամենագողտրիկ անկյունները. նման մարդկանց հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք եմ ցուցաբերում` նվիրում եմ ավելին, քան մյուսներին...

    ivy
    Երկնուկը, ինչպես բոլոր աչոնիկներն ու մանչուկները, սիրում էր երազել: Նա սիրուն երազանքներ ուներ: Ու երբ երազում էր, իր պատկերացրածը մի ակնթարթ միայն հայտնվում էր իր առջև` հեքիաթային ֆիլմից դուրս եկած փայփլուն կադրի նման: Է~խ, ես էլ կուզենայի տեսնել Երկնուկի երազանքներից մի քանի պատկերներ...

    Երկնային
    Չեմ սիրում պատմել երազանքներիս մասին… դա այն բաների մեջ է մտնում, որ իմն է ու ուրիշների համար նախատեսված չի…
    Շատ են երազանքներս, ես ոտքից գլուխ երազանքներից եմ հյուսված… իսկ դրանք իրականանում են…


    ivy
    Երկնայինի հեռավոր բարեկամուհին այդ քաղաքի հայտնի փերիներից էր: Կախարդուհին մի փայտիկ ուներ, որով կարող էր ցանկացած կախարդություն անել, հրաշքներ գործել: Երկնայինը երբեմն մտածում էր այդ փայտիկի մասին: Փերին էլ մի օր որոշեց ուրախացնել աչոնիկին ու տալ նրան իր փայտիկը` այն պայմանով, որ Երկնայինը դրանով միայն մի կախարդություն անի: Երկնուկն էլ մի քիչ մտորեց ու որոշեց, թե ինչ անել:

    Երկնային
    Բոլորին փոխադարձ ու անսպառ սեր նվիրեցի...

    ivy
    Երկնայինի մասին հեքիաթը մոտեցավ ավարտին: Թե ինչ ընկավ երկնքից, ամենալավը կիմանա հենց ինքը` այդ կողմերին լավ ծանոթ Երկնային աչոնիկը:

    Երկնային
    Երկնքից ամեն մեկին լուսավոր երազանք ընկավ... իսկ թե ինչպես կտնորինեն իրենք իրենց երազանքները, արդեն ուրիշ հեքիաթ է` իրենց հեքիաթը...

  3. #3
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Ափսոս չես կարող պատկերացնել քեզ ինչքան շատ եմ սիրումմմ մռութիկ, լավն էր հարցազրույցը, Այվի ընտրած հարցեր տալու հեքիաթային ֆոնին, ավելի էին ընդգծվում Արուսիկի պատասխանների խորությունը, խորություն որ շատ ավելի մեծ էր քան ես էի պատկերացնում

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ivy


    Երկնային
    Ձմեռային մի ցուրտ օր` հունվարի երկուսին հայտնվեցի Դար Ակումբ բացատում, ու միանգամից այնպիսի ջերմություն զգացի... իսկ ես մրսկան աչոն եմ, տաքուկ էր այդ բացատում, չուզեցա գնալ ցրտին... այդպես որոշեցի մի քիչ ուսումնասիրել բացատն ու մարդկանց...
    Առաջին սենյակը որ մտա, ամանորյա հանդիպումների թեման էր... ու սկսեցի լսել ինձ անծանոթ մարդկանց մտքերը, պատմությունները, զգացածները... շատ սեր կար այդ տողերում, ինչ-որ մեկի տանից նոր էին եկել, ու ոգևորված պատմում էին... իսկ ես սիրեցի իրենց, առանց ճանաչելու սիրեցի, նրա համար, որ կարողանում են իրար այդքան ջերմություն պարգևել... Ու ես գրեցի. «Ինձ այստեղ դուր է գալիս, կարելի՞ է մնամ ձեր հետ:»...

    Էտ օրը հաստատ Ծովենց տնից ենք եկել, էտ օր երբեք չեմ մոռանա, ակումբի ամենալավ հանդիպումն էր իմ համար, իրոք ահավոր սեր կար էտ օրը, ու հետո որ գրում էինք տպավորությունները սերը թափվում էր տողերից
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 06.07.2008, 23:35: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Երեխեք... խոսքեր չկան:
    Հրաշալի հարցազրույց էր, Այվ, ապրես, իրոք շատ լավ էր, անկասկած լավագույնն այն բոլորից, որ կարդացել եմ:
    Երկնուկ, ես գիտեի, որ դու շատ լավն ես, բայց ախր էս աստիճա՞ն
    Շնորհակալ եմ այս ուշ գիշերը ինձ ու համոզված եմ, բոլոր մնացած ընթերցողներին բարի, դրական ու քնքուշ լիցքեր պարգևելու համար:
    Վերջին խմբագրող՝ impression: 06.07.2008, 23:40:

  5. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք... խոսքեր չկան:
    Հրաշալի հարցազրույց էր, Այվ, ապրես, իրոք շատ լավ էր, անկասկած լավագույնն այն բոլորից, որ կարդացել եմ:
    Երկնուկ, ես գիտեի, որ դու շատ լավն ես, բայց ախր էս աստիճա՞ն
    Շնորհակալ եմ այս ուշ գիշերը ինձ ու համոզված եմ, բոլոր մնացած ընթերցողներին բարի, դրական ու քնքուշ լիցքեր պարգևելու համար:
    Եսել եմ շնորհակալ իրոք, հարցազրույցն ու Էնիգմաի երաժշտությունը տարան եսիմ ուր ինձ

  6. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    էսքան վախտ ոչ մեկի հարցազրույցներին արձագանքած չկամ: էս առաջիննա: Հենց վերնագիրը գրավեց: Թե չէ չէի մտնի: Հավես չեմ ունենում էդքան կարդալու: Բայց կարդացի
    կարդալուս ընթացքում ոնց որ 5 տարեկան դարձած լինեի ու տատիկս իմ համար քնելուց առաջ մի հեքիաթ ոնց որ կարդալուց լիներ: Դեմքիս ժպիտ էր հայտնվել ու մի պահ քարացել էի: Ապրես, շատ լավն էր: Կարևորը, որ իսկականից զգացի, որ քո գրածներից իսկական սերա թափվում, ոնց որ դու ես նշել: շատ լավն էր:
    Այվին նույնպես ապրի

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Կարծիք հայտնեմ

    Զարմացած եմ, որ ո՛չ բոլոր պատասխանների մեջ են թիթեռնիկներ թռչկոտում:
    Հարցազրույցի այս ոճը՝ հեքիաթայինը, դուրս եկավ, բայց ավանդական հարցազրույցն էլ հետաքրքիր կլիներ:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկնային
    Երկնքից ամեն մեկին լուսավոր երազանք ընկավ... իսկ թե ինչպես կտնորինեն իրենք իրենց երազանքները, արդեն ուրիշ հեքիաթ է` իրենց հեքիաթը...
    Կտնօրինեն կլոր օ-ով ա գրվում

  8. #8
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Նյուտ, կարաս հեքիաթների գիրք գրես: Լուրջ...
    ո՞նց վարկանիշ տանք մեր աչոնին

  9. #9
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկնային
    Ձմեռային մի ցուրտ օր` հունվարի երկուսին հայտնվեցի Դար Ակումբ բացատում, ու միանգամից այնպիսի ջերմություն զգացի... իսկ ես մրսկան աչոն եմ, տաքուկ էր այդ բացատում, չուզեցա գնալ ցրտին... այդպես որոշեցի մի քիչ ուսումնասիրել բացատն ու մարդկանց...
    Առաջին սենյակը որ մտա, ամանորյա հանդիպումների թեման էր... ու սկսեցի լսել ինձ անծանոթ մարդկանց մտքերը, պատմությունները, զգացածները... շատ սեր կար այդ տողերում, ինչ-որ մեկի տանից նոր էին եկել, ու ոգևորված պատմում էին... իսկ ես սիրեցի իրենց, առանց ճանաչելու սիրեցի, նրա համար, որ կարողանում են իրար այդքան ջերմություն պարգևել... Ու ես գրեցի. «Ինձ այստեղ դուր է գալիս, կարելի՞ է մնամ ձեր հետ:»...
    «Ինչ-որ մեկ» հա՞

  10. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Այվին լավ ա «հարցաքննում»
    Երկնային, ապրես, որ սենց լավն ես
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #11
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Երկնային ջան ասել եմ ու ելի ասում եմ դու տաղանդ էս

  12. #12
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    ըհըն, սմայլիկ դառա…

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս չես կարող պատկերացնել քեզ ինչքան շատ եմ սիրումմմ մռութիկ, լավն էր հարցազրույցը, Այվի ընտրած հարցեր տալու հեքիաթային ֆոնին, ավելի էին ընդգծվում Արուսիկի պատասխանների խորությունը, խորություն որ շատ ավելի մեծ էր քան ես էի պատկերացնում
    Ես էլ քեզ եմ սիրում, Եր…

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք... խոսքեր չկան:
    Հրաշալի հարցազրույց էր, Այվ, ապրես, իրոք շատ լավ էր, անկասկած լավագույնն այն բոլորից, որ կարդացել եմ:
    Երկնուկ, ես գիտեի, որ դու շատ լավն ես, բայց ախր էս աստիճա՞ն
    Շնորհակալ եմ այս ուշ գիշերը ինձ ու համոզված եմ, բոլոր մնացած ընթերցողներին բարի, դրական ու քնքուշ լիցքեր պարգևելու համար:
    Լիլ…

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կտնօրինեն կլոր օ-ով ա գրվում
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ինչ-որ մեկ» հա՞
    qaghaqaci (00:58:12 7/07/2008)
    kris em che?
    դիմանալու…

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյուտ, կարաս հեքիաթների գիրք գրես: Լուրջ...
    ո՞նց վարկանիշ տանք մեր աչոնին
    Ադամ ջան, հեքիաթը ես չեմ գրել, այլ Այվայը
    Մի անգամ ինձ ասեց, որ իմ մասին հեքիաթ է գրելու, ու որ հեքիաթը մենակի իմ մաիսն ա լինելու… իսկ ես էն ժամանակ չպատկերացրեցի, որ իսկապես գրելու ա…


    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվին լավ ա «հարցաքննում»
    Երկնային, ապրես, որ սենց լավն ես
    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկնային ջան ասել եմ ու ելի ասում եմ դու տաղանդ էս
    մերսի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  13. #13
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Երկուսդ էլ շատ լավն էիք, ապրեք

  14. #14
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Շատ լավ էրԵրկնուկ շատ լավն եսԱյվի դու էլ շատ լավ ես գրում
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  15. #15
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթ Երկնայինի մասին

    Երկյնայի՜՜՜ն

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N15. Հեքիաթ հեքիաթ պապս է
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.06.2017, 19:45
  2. Արձակ. Հեքիաթ արքայազնի ու դևերի մասին
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 27.09.2010, 14:23
  3. Արձակ. Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 28.05.2009, 15:52
  4. Հեքիաթ Երկնայինի համար
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 28.01.2009, 00:33
  5. Հեքիաթ ծաղկի մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.09.2008, 09:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •