Խուռիերենը ոչ բոլոր լեզվագետներն են դասում հնդեվրոպականների շարքին, սակայն դա իրականում այդպես է: Դասական ընդունված տարբերակում դեռևս հստակ դասակարգված չեն խուռիերենն ու ուրարտերենը` դրան առանձին ընտանիք են կազմում, սակայն նույն Դյականովը, որը կապ է տեսնում խուռիտ-ուրարտական լեզվի և կովկասյան լեզուների միջև, կապ է տեսել նաև այդ ուրարտերենի և էտրուսկերենի (իտալիայի "բնիկ" նախահռոմեական ժողովուրդ) միջև: Ի դեպ ներկայումս շատ մեծ կապ են տեսնում նաև բասկերենի և էտրուսկերենի միջև` նույնիսկ համարում են, որ բասկերենը էտրուսկերենին ցեղակից լեզու է: Նույն տրամաբանությամբ կարելի է կապ գտնել նաև բասկերենի և ուրարտերենի միջև, բայց ասեմ ձեզ, որ ավելի հեշտ է կապ գտնել միանգամից այդ բոլորը հայերենի հետ` հայերենը ձեր չսիրած "պրոտոհնդևրոպական", կամ ավելի ճիշտ "պրոտոարիական" լեզվից ուղղակիորեն սերող լեզու է, հետևաբար պահպանել է այդ լեզվից շատ և շատ տարրեր:
Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել. որ ՈՒՐԱՐՏԵՐԵՆ ԼԵԶՈՒ ՉԻ ԵՂԵԼ (ինչպես նաև խուռիերեն): Այդ կարծիքին են գալիս շատ լեզվաբաններ ուսումնասիրելով ուրարտերենի բառակազմական և հնչյունաբանական մեխանիզմը: Բոլորը ինչ-որ արհեստականություն են զգում այդ ամենի մեջ: Վերջապես ինչ ուրարտերեն, եթե այդ լեզվով խոսողները ուրարտներ չեն այլ, ըստ արձանագրությունների ԲԻԱՅՆԱՑԻՆԵՐ, իսկ ըստ էության ՎԱՆԵՑԻՆԵՐ:
Ավելի մանրամասն իմ գրառումներից մեկում
http://www.akumb.am/showthread.php/2...=1#post2229124
Էջանիշներ