Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Միշտ կարծել եմ, որ այսպես կոչված "ուրարտերեն"-ը ընդամենը նշանների մի համակարգ է, "Մորզեի այբուբեն"-ի պես մի բան, որի միջոցով ընտրայլները ինֆորմացիա են փոխանակել:
Եթե ավելի ճշգրտեմ խուռիերենն ու ուրարտերենը մի լեզվաընտանիքում են միավորված: Երկուսն էլ էրգատիվ ու կցական (ագլյուտինատիվ) լեզուներ են: Երկուսն էլ (հատկապես ուրարտերենը) սերտ բառապաշարային կապի մեջ են եղել հայերենի հետ: Բայց այնուամենայնիվ հատկանշական է նրանց կապը արևելակովկասյան լեզվաընտանիքի լեզուների հետ: Չգիտեմ էս հարցում ես ավելի հակված եմ այսպես կոչված պռոտոհայկականության տեսակետին: