Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Հենց այս տարբերակն է, որ ավելի ընդունված է:
Աճառյանի կողմից Խալդի լեզու է անվանվել պաշտոնական "ուրարտերենը"` խուռիերենը:

Քաղդիերեն տարբերակը հայերեն լեզվին բնորոշ ձևափոխությունների արդյունքում է ստացվել` լ=ղ (Երուշալիմ=Երուսաղեմ, Պավել=Պողոս և այլն)
Այո, գոյություն ունի քաղդի եկեղեցին (խալդեական) և ըստ էության նրանց լեզուն նոր-ասորերենն է (նորից նշեմ, որ ասորորերնը աքքադերենի, այսինքն հալդիերենի հյուսիսային բառբառների է համարվում) և ոչ մի կապ չունի Խալդ-Հայկ -ի հետ:
Եթե ուշադիր նայեք Ուրարտական Խալդ աստծու պահպանված պատկերին, ապա շատ նման է Աղեղնավոր Հայկին, ավլի ճիշտ պատկերված է աղեղնավոր` շատ մեծ նետով (միգուցե նիզակով) և գծապատկերով շատ նման է Հայկ (Օրիոն) համաստեղությանը:
Եղբայր ուշաադիր կարդա..,.ես ասում եմ, որ ուարտական արձանագրությունների լեզուն կոչվում է խալդերեն, քանի որ այն միայն պաշտամունքային լեզու է: Ես դեռ չեմ եսել որևէ մի պատկեր, որտեղ Խալդը պատկերված է աղեղնավոր Հայկի ձևով: Այստեղ մի ուրիշ հարց կա. Խալդը կրելով որոշակի նույնական նույն ինչ Հայկը, դրա պատճառով էլ նմանեցվել է Խալդ//Հայկ, բայց սա դեռ ապացուցված չէ, եթե ապացուցվի էլ, հայագիտությունը ոչնչով չի տուժի:

Իսկ քրդերը Առաջավոր Ասիայում հայտնվել են միայն մեր թվականության յոթերորդ դարում, արաբների արշավանքի ժամանակ: Ոչ մի ապացույց չկա, որ կուտիները քրդերի նախնիներն են, և բնակվել են Կորճայքի տարածքում... քրդերը քոչվորէին, իսկ Կորճայքի բնիկները, ըստ Քսենոփոնի, նստակյաց հողագործներ էին, ունեին բոլոր նստակյացի գույքը, ամենակարևորը պղինձ և գինի...