ինձ էլ դուր եկավ միտքը, ես էլ կարող եմ օգնել, կարող եմ թարգմանել ֆրանսերենից, անգլերենից, նայև կարող եմ խմբագրել ու հավաքել, ես ապագա մասնագիտությամբ լեզվաբան եմ, չնայած զբաղված եմ լինում, բայց կօգնեմ![]()
ինձ էլ դուր եկավ միտքը, ես էլ կարող եմ օգնել, կարող եմ թարգմանել ֆրանսերենից, անգլերենից, նայև կարող եմ խմբագրել ու հավաքել, ես ապագա մասնագիտությամբ լեզվաբան եմ, չնայած զբաղված եմ լինում, բայց կօգնեմ![]()
Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ:
Պ.Սևակ
Լավ, ամաչեցրեցիք, ես էլ +1, չնայած հիմա սարսափելի զբաղված եմ ու ժամանակ չունեմ, բայց լինելու դեպքում կթարգմանեմ արաբերենից ու եբրայերենից իմ փոքրիկ լուման ներդնելով էս մեծ գործին
![]()
Հրաշալի՛ է։ Շատ լավ կոլեկտիվ է հավաքվում։ Շնորհակալություն յուրաքանչյուրիդ։
Մի բան եմ խնդրում, շատ եմ խնդրում՝ մի՛ վիճեք իրար հետ։ Այս թեման հենց նրա համար է, որ միասին գործ անենք՞ այլ ոչ իրար հետ հաշիվ պարզենք (բացի դրանից, մի պահ կողքից նայեք, տեսեք թե ինչ անիմաստ զբաղմունք է դա. դուք բլորդ էլ շատ լավ մարդիկ եք, որոնք, կարծում եմ, զգալի ներդրում են ունենալու)։
Հիմա եկեք մի քիչ հետագա պլանները մշակենք։ Ուրեմն, կա երկու բաժին
1. Դրոշներ (սրանով զբաղվող գիտությունը կոչվում է vexillology http://en.wikipedia.org/wiki/Vexillology, ի միջիայլոց, հայերեն ինչպե՞ս կթարգմանեիք)
2. Զինանշաններ (հերալդիկա)
Ինչպե՞ս եք համարում. արժի՞ այս բաժիններն առանձնացնել, թե՞ միասին է պետք դիտարկել (ինչքանով ես հասկացա, սրանք առանձին բաժիններ են) ։
Լավ կլինի, որ շատ պատմաբաններ էլ միանան, օգնեն նման որոշումների ժամանակ։
Հիմա, եկեք յուրաքանչյուրս սկսի տեղադրել ինտերնետ–հոդվածների հասցեներ
ա. դրոշների
բ. զինանշանների վերաբերյալ։
Հետո նայենք ու ընտրենք դրանցից ամենամատչելիները։
Ես առաջարկում եմ հետևյալները.
Դրոշներ
1. http://en.wikipedia.org/wiki/Vexillology
2. http://flagspot.net/flags/ (մասնավորապես, տերմինների բառարանը՝ http://flagspot.net/flags/vxt-dtoc.html)
3. http://www.vexillographia.ru/
Զինանշաններ
1. http://www.excurs.ru/ (իմ կարծիքով, ամենամատչելին է)
2. http://www.geraldika.ru/
3. http://fr.wikipedia.org/wiki/H%C3%A9raldique
4. http://en.wikipedia.org/wiki/Heraldry
Վերջին խմբագրող՝ ars83: 05.07.2008, 21:58:
Իմ կարծիքով պետք է առանձնացնել դրոշների ու զինանշանների բաժինները՝ երկուսն էլ ծավալուն թեմաներ են։ Հետո էլ փնտրողների համար ավելի հեշտ կլինի նյութը հայթայթել
Ավելացվել է 4 րոպե անց
Իսկ հայկական դրոշների ու զինանշանների մասինտեղեկություններ որտեղի՞ց ենք ճարելու։
Վերջին խմբագրող՝ Godfreed: 05.07.2008, 22:03: Պատճառ: Գրառման ավելացում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ռուսական կայքերից մեկում կա (ներկայիս դրոշը, սովետականը, մարզական դրոշներ, Երըանի զինանշանը, բայց, օրինակ, եկեղեցական դրոշերի մասին բան չկա, բայց հոգևորական կա, որը կիմանա հաստատ, նրան կխնդրենք միանալ)։ Հեսա շուտով կգտնեմ, հղումները կտամ։
Ըհը, Աստղն էլ կօգնի, մասնագետը ինքնա
Աստղ, դու ինչ ես ասում, թեմաները բաժանել պե՞տք է։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ