Վաղուց մտածում եմ այսպիսի մի նախագծի մասին, սակայն ժամանակ չի լինում այն սկսել, միգուցե ակումբցիների օգնությամբ ստացվի։
Խնդիրը հետևյալն է.
Համացանցում (ինտերնետ) կան բազմաթիվ նյութեր տարբեր լեզուներով դրոշների և զինանշանների մասին։ Տարբեր երկրներում (օրինակ՝ ՌԴ–ում) նույնիսկ հատուկ պետական մարմիններ կան, որոնք զբաղվում են այդ բնագավառներում ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարելով։ Ցավոք, հայերեն լեզվով ոչ մի այդպիսի գրականության չեմ հանդիպել։ Առաջարկում եմ միահամուռ ուժերով ստեղծել հայերեն էլեկտրոնային նյութերի հավաքածու՝
ա. դրոշների
բ. զինանշանների
վերաբերյալ։
Ակնկալում եմ, որ վերջում կստացվի հետաքրքիր մի էլ. գիրք՝ նկարներով և մատչելի բացատրություններով, որը հաճույքով կընթերցեն մեծ թվով մարդիկ։ Բացի դրանից, սա մեր բոլորի համատեղ աշխատանքի մի հետաքրքիր փորձ կլինի։
Սկզբի համար առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր կցանկանան իրենց գիտելիքները և հմտությունները կիսել, ցուցակագրվել այստեղ, նշելով, թե ինչով են նախատեսում օգնել ընդհանուր աշխատանքին։ Դա կարող է լինել.
1. Թարգմանություն օտար լեզուներից հայերենի (նշել լեզուները).
2. Հայերեն տեքստերի խմբագրում և սրբագրում.
3. Առաջակվող նյութերի համակարգում և դասակարգում.
4. Այլ ներդրում (խնդրեմ, ձեր առաջարկները)։
Ի՞նչ կասեք![]()
Էջանիշներ