User Tag List

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 134 հատից

Թեմա: Հանրահավաք Օգոստոսի 1-ին

  1. #31
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանխատեսում եմ, որ այս հանրահավաքը բավական հուժկու է լինելու ու բավական սպառիչ պատասխաններ է տալու բացարձակապես բոլորին:

    ոնց էին ասում՝ եթե երիտասարդ ես, ու հեղափոխական չես, ապա երիտասարդ չես: մի բանի համար եմ ափսոսում՝ որ ջահելությունը իր էներգիան ծախսում է ԼՏՊ-ի շուրջը...

    Վանոն պատմվածք ուներ, որի վերնագիրը էստեղ տեղին է. «ափսոս էր էրեխեն».
    Արտակ, քեզ է վերաբերում առաջին հերթին. մի դարձիր խուլ ու համր զինվոր, մտածիր ինքնուրույն, դրա ընդունակությունը ունես: բայց էլի եմ կրկնում՝ դու գիտես:

  2. #32
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Հայլու՞ր…այստեղ միստիկան միայն ԼՏՊ է ծանրացնում իր բազմանշանակ գաղտնի հանգամանքներով- պատահական չէ, թավշե հեղափոխություն…Թու, էլի փքվեց;
    Ես երիտասարդ, ոչ մառազմատիկ ղեկավար եմ ուզում, ՈՒ՞՞՞Ր ԵՆ;
    Տիգրան Սարգսյանը-սոյդյոտ
    Օգոստոսի 1-ը Շվեյցարիայի անկախության ազգային տոնն է ։ Կարող է այդտեղ որոնենք, մի բան գտնենք՞

  3. #33
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ թե`չէ։

    Հայլու՞ր…այստեղ միստիկան միայն ԼՏՊ է ծանրացնում իր բազմանշանակ գաղտնի հանգամանքներով- պատահական չէ, թավշե հեղափոխություն…Թու, էլի փքվեց;
    Ես երիտասարդ, ոչ մառազմատիկ ղեկավար եմ ուզում, ՈՒ՞՞՞Ր ԵՆ;
    Տիգրան Սարգսյանը-սոյդյոտ
    Օգոստոսի 1-ը Շվեյցարիայի անկախության ազգային տոնն է ։ Կարող է այդտեղ որոնենք, մի բան գտնենք՞
    Հմմ.. Տատ ջան, ո՞ւր էիր գնացել, կարոտել էի վայ.. լեզուս կծեցի
    Տատ, ի՞նչ ես կարծում` նշածդ «տղամարդը» ինպե՞ս է «պահել» Հայաստանյան բանկերը իր` նախարար եղած ժամանակ: Եվ չե՞ս կարծում արդյոք, որ իր կողմից գողացված գումարների շնորհիվ է, որ նա այսօր նստած է վարչապետի աթոռին: չէ՞ որ այդ գումարներն ամբողջովին չէր կարող դնել իր գրպանը, էլի փայատերեր կային:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #34
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Գրառումս ո՞վ ջնջեց։

  5. #35
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմմ.. Տատ ջան, ո՞ւր էիր գնացել, կարոտել էի վայ.. լեզուս կծեցի
    Շատ հո չցավա՞ց, Կուկ յան։
    Ակումբի գրադարանում էի, հայ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴ ստեղծագործողների պատմվածքներ էի կարդում, այնպիսի հաճույքով, որ բոլորիդ մոռացա։
    Տատ, ի՞նչ ես կարծում` նշածդ «տղամարդը» ինպե՞ս է «պահել» Հայաստանյան բանկերը իր
    Բայց ես ասացի` տղամա՞րդ։ Ասացի երիտասարդ, ոչ մառազմատիկ…
    Տ.Սարգսյանը այդ չափանիշներին համապատասխանում է։

    Փող ունի՞, իսկ որ բանկիրը չունի, ինչու՞ պետք է նա չունենա, որ հավատամ։ Մենք արդեն ընդունակ չենք հավատալու, որ մարդիկ նաև լավ (թող լինի հմուտ խարամանկ, բանկի գործը ամեն տեղ հենց դա է) աշխատանքի շնորհիվ կարող են փողի տեր դառնալ։ Բայց դա հնարավոր է։
    Գիտես«, ես հասկանում եմ քեզ, չեմ արդարացնում գողությունը։ Ես զզվում եմ, որ իմ փայլուն պատրաստված զարմիկը պարտավոր է ծանոթ փնտրել, որ գոնե չխանգարեն իր գիտելիքներով քննություն հանձնել, ստանալ բարձրագույն գնահատականներ առանց օգնության և ընդունվել իր վաստակած ԲՈՒՀը։ Իմ սերուդում էլ դա կար (քիչ) , քո սերունդում էլ։Դա պետք է փոխել առաջին հերթին։

    Բայց ԼՏՊ-ի զարհուրացնող առաքելական կիսալույս հայտարարությունները միևնույն է …ինչ ասեմ, որ կոպիտ չստացվի…տարակուսանք են առաջացնում։ այդ ֆօնի վրա ինձ դուր է գալիս օրինակ Տ.Սարգսյանը

  6. #36
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու խավարումից տաս րոպե անց ԼՏՊ մոգական բառելոր դիմեց աստվածներին ու խնդրեց որ վերադարձնեն մեզ լույսը, ու աստվածները կատարեցին նրա խնդրանքը: Բենամուկի:
    L.Տ.Պ-ն 91 թվին իր մոգական ձայնով ասեց.«Թող լինի լույսի խավարում», եւ եղավ: այժմ ասեց.«Օգոստոսի 1-ին, թող լինի արեգակի խավարում», եւ անկասկած կըլինի: Հայոց հիշողության մեջ, նա ընդմիշտ կըմնա որպես խավարի խորհրդանիշ: Այսքանը որպես հումոր, բայց... իրականում երկարատեւ դիտարկումները ցույց են տալիս... Եթ՞ե տեղի է ունենում արեգակի խավարում, նշանակում է այդ օրը լինելու է՝ լիալույսնի օր: Այդ օրերին լուսնի բացասական էներգիան իր ազդեցությամբ՝ երկիր մոլորակի վրա, եւ մարդկային գիտակցության վրա, գտնվում է իր առավելագույն մակարդակի վրա , հետեվաբար այդ օրերին երկիր մոլորակի վրա տեղի է ունենում ամենից շատ վթարները եւ հանցագործությունները, այդ օրերը՝ համարվում են ամենաչարագուշակ օրերը, կարծում եմ լեւոնի կողմից, ընտրված է միտումնավոր:

  7. #37
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    L.Տ.Պ-ն 91 թվին իր մոգական ձայնով ասեց.«Թող լինի լույսի խավարում», եւ եղավ: այժմ ասեց.«Օգոստոսի 1-ին, թող լինի արեգակի խավարում», եւ անկասկած կըլինի: Հայոց հիշողության մեջ, նա ընդմիշտ կըմնա որպես խավարի ............................օրերը, կարծում եմ լեւոնի կողմից, ընտրված է միտումնավոր:
    Դուք իսկապես կարծում եք, որ «լույսերը» Լևոնն էր կտրում՞՞՞ Այդքան միամիտ եք՞՞ Թե ուղղակի շարունակում եք Հ1 ական քարոզչությունը՞՞
    Երևի իրանց տանն էլ սեփական ռուբիլնիկ ուներ, չէ՞՞
    Ոչմի բան էլ չի մնա հայոց հիշողության մեջ, հայոց հիշողությունը հասկանում էր, ի տարբերություն ձեզ, թե որն է լույսչունենալու պատճառը և չարացած չի, քանի որ ոչ ոք մեղավոր չէր, որ լույս չկար…

    Ձեր լոգիկայով, Ստալինին պետք է բռնեին գնդակահարեին, որովհետեև իրա թվերին էլ հաց ու լույս չի եղել, ու Հիտլերը պատերազմ ա սկսել, եթե ինքն էր ղեկավարըերկրի, ուրեմն ինքն էր մեղավոր
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը

    ոնց էին ասում՝ եթե երիտասարդ ես, ու հեղափոխական չես, ապա երիտասարդ չես: մի բանի համար եմ ափսոսում՝ որ ջահելությունը իր էներգիան ծախսում է ԼՏՊ-ի շուրջը...

    Վանոն պատմվածք ուներ, որի վերնագիրը էստեղ տեղին է. «ափսոս էր էրեխեն».
    Արտակ, քեզ է վերաբերում առաջին հերթին. մի դարձիր խուլ ու համր զինվոր, մտածիր ինքնուրույն, դրա ընդունակությունը ունես: բայց էլի եմ կրկնում՝ դու գիտես:
    Հարգելի P.S., անկեղծ ասած ես չեմ կարծում, որ դու պետք է որոշես ես խուլ ու համր զինվո՞ր եմ, թե՞ սեփական դատողությամբ շարժվող, ընդունակությու՞ն ունեմ, թե՞ չունեմ: Սակայն ես կուզեի, որ մասնավորապես դու հասկանաս, որ եթե անգամ ես ու իմ նման ուրիշները հիմա շարժվում են ոչ սեփական դատողությամբ, ապա նրանք միևնույն է երկրին մեծապես օգուտ են բերում նրանով, ինչ անում են այսօր փաստացի Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Իսկ քո այս խորհուրդը պարզապես չի ընդունվում, քանի որ ես իսկապես ընդունակ եմ, մտածում եմ ինքնուրույն ու տեսնում եմ անիմաստ խորհուրդ, գրոշի արժեք չունեցող, չհիմնավորված, որոշակի շարժառիթներ ունեցող: Ներիր իհարկե, բայց ես շատ խորհրդատուներ ունեմ ու դրանցից ոչ մեկը դու չես կարող լինել:

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երիտասարդ, ոչ մառազմատիկ ղեկավար եմ ուզում, ՈՒ՞՞՞Ր ԵՆ;
    Տիգրան Սարգսյանը-սոյդյոտ
    Տատ, ուզում եմ ասել. «Վա՜յ, մամա ջան»:
    Մեզ պետք չէ մարդ, ով չի կարող ինքնուրույն շարժվել, ով չունի մարդկանց ղեկավարելու, իրեն ենթարկեցնելու ձիրք: Այլ հարցերին չեմ էլ ուզում անդրադառնալ: Տիգրան Սարգսյանը որպես անհատ բավական թույլ մարդ է:

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    L.Տ.Պ-ն 91 թվին իր մոգական ձայնով ասեց.«Թող լինի լույսի խավարում», եւ եղավ: այժմ ասեց.«Օգոստոսի 1-ին, թող լինի արեգակի խավարում», եւ անկասկած կըլինի: Հայոց հիշողության մեջ, նա ընդմիշտ կըմնա որպես խավարի խորհրդանիշ: Այսքանը որպես հումոր, բայց... իրականում երկարատեւ դիտարկումները ցույց են տալիս... Եթ՞ե տեղի է ունենում արեգակի խավարում, նշանակում է այդ օրը լինելու է՝ լիալույսնի օր: Այդ օրերին լուսնի բացասական էներգիան իր ազդեցությամբ՝ երկիր մոլորակի վրա, եւ մարդկային գիտակցության վրա, գտնվում է իր առավելագույն մակարդակի վրա , հետեվաբար այդ օրերին երկիր մոլորակի վրա տեղի է ունենում ամենից շատ վթարները եւ հանցագործությունները, այդ օրերը՝ համարվում են ամենաչարագուշակ օրերը, կարծում եմ լեւոնի կողմից, ընտրված է միտումնավոր:
    Եվ երկնքից ընկավ մի աստերոիդ ու կտրեց Սիսարի ինտերնետը միացնող լարը...
    Բայց ու՞ր էր մեզ այդքան բախտ, որ ազատվեինք այս մերկապարանոց ու մառազմատիկ գրառումներից



    հ.գ. Գիշերը Հյուսիսային պողոտայում եմ լուսացրել: Լավ էր: Ժողովրդի ոգին ինչպես միշտ տեղն էր, շարժման առաջնորդները, ովքեր այս գիշեր մնացել էին, ինչպես միշտ իրենց պահում էին որպես ժողովրդի մի մասնիկ, ջերմ, մեզ հետ, մեր կողքին, մեզ հետ հավասար, զրուցում անկեղծ, ջերմ, առանց վերևից նայելու: Հանրահավաքին մնացել է մի քանի օր, հաղթանակն էլ գնալով մոտենում է, թեև իհարկե պայքարը դեռ երկար է տևելու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #39
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    ժողովուրդ, ի՞նչ խնդիր կա, պատրաստվում ենք համախոհներով խաղաղ հանրահավաք անցկացնել, ինչու՞ եք դեմ, ինչու՞ եք մեզ քննադատում, միգուցե ավելի ճիշտ է մեր՝ հանրահավաք անցկացնելու սահմանադրական իրավունքը ոտնահարողների՞ն մեղադրել. միգուցե շարժման ղեկավարությունը դուրներդ չի գալիս, հետո՞… համարում եք Տեր-Պետրոսյանին հանցագործ, հետո՞, մի՞թե ամենայն հայոց հանցագործ քոչարյան ռոբիկը հանրահավաք անցկացնելու իրավունք չունի, իհարկե ունի, և թող կոտրվի այն ձեռքը, որն ապօրինաբար կփորձի խանգարել այդ հանրահավաքին կամ որևէ այլ օրինական քայլին:
    երկար ամիսներ շարունակ պնդում եք, որ ոչինչի չենք հասնի, որ Լևոնը մեզ քցելույա, որ սրանք մեկա մնալու են ու էլի մի շարք ինքնաներշնչված հույսեր. կարծում եք սխալ ենք, լավ եք անում, քննադատում եք, էլի լավ եք անում, բայց քննադատելն էլ ձև ունի, եթե քննադատելու բան չունեք ու օդերից եք կախվում էտ արդեն ծիծաղալի ա, դրանից վառվածի հոտ ա գալիս …
    P.S.-ի խոսքերից
    ոնց էին ասում՝ եթե երիտասարդ ես, ու հեղափոխական չես, ապա երիտասարդ չես: մի բանի համար եմ ափսոսում՝ որ ջահելությունը իր էներգիան ծախսում է ԼՏՊ-ի շուրջը...
    հարգելիս, համաձայն չեմ հետդ, երիտասարդությունն սկսել ա օգտագործել էներգիան ժանգոտացնելու փոխարեն. թող ԼՏՊ-ն չլիներ, թող Վազգեն Մանուկյանը կազմակերպեր շարժումը, էլի էներգիաս չէի խնայի, բայց դե ոչ Վազգեն Մանուկյանը, ոչ էլ քաղաքական դաշտի այլ ներկայացուցիչ չէր կազմակերպի որևէ իրական շարժում. սլաբօ
    Տատ-ի խոսքերից
    Ես երիտասարդ, ոչ մառազմատիկ ղեկավար եմ ուզում, ՈՒ՞՞՞Ր ԵՆ;
    Արմեն Աշոտյան, Շարմազանով, Շահգելդյան ՝ սոյդյո՞տ

  10. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Այսօր ուշ երեկոյան Հյուսիսային պողոտա այցելեց Հայաստանի Հանրապետության առաջին և հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Դեռ հեռվից նրան նկատելով քաղաքական զբոսանքի բոլոր մասնակիցներն ընկան հոգեխանգարմունքի մեջ և սկսեցին հիպնոսված վանկարկել շարժման՝ հոգեխանգարմունք առաջացնող կարգախոսները: Երիտասարդ և տարեց ինքնամոռացության մեջ ընկած գոռում էին «Լևոն նախագահ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն», «Պայքար, պայքար մինչև վերջ»:

    Ոգևորությունը և պայքարի ոգին Հյուսիսային պողոտայում միշտ էլ մեծ է եղել, սակայն Տեր-Պետրոսյանի այցը նոր դրական լիցքեր հաղորդեց պայքարողներին: Ուշադիր հետևում էի անցուդարձին և գոհունակությամբ նկատում, որ փողոցից վանկարկումները լսող մարդիկ ոչ միայն զուտ հետաքրքրության համար, այլև մեծ ոգևորությամբ էին շտապում Հյուսիսային պողոտա:

    Տեր-Պետրոսյանը պողոտայում երկար չմնաց: Շրջեց, նայեց պլակատները, քաղբանտարկյալների մասին պատմող ցուցատախտակները, մի քանի տեղ կանգնեց, երևի թե զրուցելու ժողովրդի հետ (ես քիչ ավելի հեռվում էի), ապա հեռացավ՝ իր հետևից միայն ժպիտ ու ոգևորություն թողնելով:

    Հյուսիսային պողոտայում շարունակում է թևածել ազատության ոգին, արդեն տասնյակ օրեր այնտեղ են շտապում Հայաստանի ամեաազատ մարդիկ, իսկ օգոստոսի 1-ի հուժկու հանրահավաքին մնում են հաշված օրեր: Հյուսիսային պողոտայի ոգին ցույց է տալիս, թե այն որքան հուժկու է լինելու, որքան կարևոր, ազատության համար որքան խորհրդանշական:

    Այնպես որ, սիրելիներս, հանդիպմանը քիչ մնաց: Բոլորս օգոստոսի 1-ին դեպի հանրահավաք, ցույց տալու մեր անկոտրում կամքը, ցույց տալու մեր ազատության ձգտումը ու մեր «փառապանծ» իշխանություններին ցույց տալու, թե ով է երկրի իրական տերը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 29.07.2008, 01:00:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #41
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին


    պտի գայի՜՜՜՜՜՜՜՜՜...
    ախր ուզում էի էէէէ...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #42
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի P.S., անկեղծ ասած ես չեմ կարծում, որ դու պետք է որոշես ես խուլ ու համր զինվո՞ր եմ, թե՞ սեփական դատողությամբ շարժվող, ընդունակությու՞ն ունեմ, թե՞ չունեմ: Սակայն ես կուզեի, որ մասնավորապես դու հասկանաս, որ եթե անգամ ես ու իմ նման ուրիշները հիմա շարժվում են ոչ սեփական դատողությամբ, ապա նրանք միևնույն է երկրին մեծապես օգուտ են բերում նրանով, ինչ անում են այսօր փաստացի Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Իսկ քո այս խորհուրդը պարզապես չի ընդունվում, քանի որ ես իսկապես ընդունակ եմ, մտածում եմ ինքնուրույն ու տեսնում եմ անիմաստ խորհուրդ, գրոշի արժեք չունեցող, չհիմնավորված, որոշակի շարժառիթներ ունեցող: Ներիր իհարկե, բայց ես շատ խորհրդատուներ ունեմ ու դրանցից ոչ մեկը դու չես կարող լինել:
    OK.

  13. #43
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    ՀՀՀՀՀՀՀՀՄՄՄՄՄՄՄՄՄՄ...ու պետք չի մոռանալ, որ տաս /պաշտոնական տվյալներով/ անմեղ զոհ կա...իշխանության ձեռքերը որյունոտ են...ես այդ ձեռքերը լվացողը չեմ, ուրեմն ուրիշ զբաղմունք գտեք Ձեզ համար,փոխարեն շարժման պայքարողներին «ծամոն ծամելով» քննադատելը..
    Ձեղ թվում ա լավ էգոիստաբար թեկուզ, որպես Ձեզանից յուրաքանչյուրի նման առանձին մի անհատ ես ներելու՞ եմ չորս ամսվա ապօրինաբար իմ բաժանումը հորիցս...
    Երբ որ բանտերում իրենց կյանքը պատերազմում վտանգած անմեղ մարդիկ են, դա Ձեզ համար նոռմալ ա.......
    մի ամիս, շատ չէ, տեսնեիք սեփական մոր անզոր արցունքները, պայքարը արդեն սեփական ուժը վերականգնելու, համբերությամբ սպասելու համար, գուցե թե էդպես չխոսեիք,....բայց ի՞նչ իմանամ....
    Ես մի բան գիտեմ. արդարությունը հաղթելու է, որովհետև արդար դատում է միայն ժՈՂՈՎՈՒրԴԸ...
    եՎ ՀԱՄՈԶՎԱծ ԵՄ ԱՍՈՒՄ ՀԱՅԼՈՒրԻ ԱՍԱծ ԱՄԲՈխԸ ՄթԻ ՈՒ ՑրՏԻ ՍԵրՈՒՆԴՆ Ա...
    ԻՍԿ ԵՍ ՈՒ ԱՅՍՏԵՂ շԱՏ շԱՏԵրԸ ԱՅՆ ԴժՎԱր ՏԱրԻՆԵրԻՑ էԼ ԼՈՒՅՍ ժԱՌԱՆԳԵՑԻՆՔ...

  14. #44
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀՀՀՀՀՀՀՄՄՄՄՄՄՄՄՄՄ...ու պետք չի մոռանալ, որ տաս /պաշտոնական տվյալներով/ անմեղ զոհ կա...իշխանության ձեռքերը որյունոտ են...ես այդ ձեռքերը լվացողը չեմ, ուրեմն ուրիշ զբաղմունք գտեք Ձեզ համար,փոխարեն շարժման պայքարողներին «ծամոն ծամելով» քննադատելը..
    Ձեղ թվում ա լավ էգոիստաբար թեկուզ, որպես Ձեզանից յուրաքանչյուրի նման առանձին մի անհատ ես ներելու՞ եմ չորս ամսվա ապօրինաբար իմ բաժանումը հորիցս...
    Երբ որ բանտերում իրենց կյանքը պատերազմում վտանգած անմեղ մարդիկ են, դա Ձեզ համար նոռմալ ա.......
    մի ամիս, շատ չէ, տեսնեիք սեփական մոր անզոր արցունքները, պայքարը արդեն սեփական ուժը վերականգնելու, համբերությամբ սպասելու համար, գուցե թե էդպես չխոսեիք,....բայց ի՞նչ իմանամ....
    Ես մի բան գիտեմ. արդարությունը հաղթելու է, որովհետև արդար դատում է միայն ժՈՂՈՎՈՒրԴԸ...
    եՎ ՀԱՄՈԶՎԱծ ԵՄ ԱՍՈՒՄ ՀԱՅԼՈՒրԻ ԱՍԱծ ԱՄԲՈխԸ ՄթԻ ՈՒ ՑրՏԻ ՍԵրՈՒՆԴՆ Ա...
    ԻՍԿ ԵՍ ՈՒ ԱՅՍՏԵՂ շԱՏ շԱՏԵրԸ ԱՅՆ ԴժՎԱր ՏԱրԻՆԵրԻՑ էԼ ԼՈՒՅՍ ժԱՌԱՆԳԵՑԻՆՔ...
    Ալիզ ջան, քո ու քո նմանների ու ձեր ընտանիքի գոյությունը մեր բոլորի փրկության/հաղթանակի գրավականն է:

  15. #45
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումս ո՞վ ջնջեց։
    Փաստորեն ոչ ոք չէր ջնջել:

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 07.08.2012, 20:38
  4. Օգոստոսի 13 - Մեծ հանդիպում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 21.08.2011, 01:47
  5. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •