Հիմա ես անում: Մասնավորապես ցույց ես տալիս, որ չես հասկանում հանրահավաքի խորհուրդը: Քեզ մշտապես տանջող մարդաքանակը ինձ հուշում է, որ դու սխալ, թերի ես հասկանում հանրահավաքների նշանակությունը, նրանց կարևորությունը՝ անկախ մարդկանց քանակից: Եթե դա այդպես է իսկապես, ապա քո ներկայությունը հանրահավքներին ավելորդ է: Կտրուկ բաներ եմ ասում, կներես: Բայց իրականում խորհելու տեղ եմ տալիս, կարծում եմ:
Ավելացվել է 2 րոպե անց
Հ.Գ. Հուսով եմ, որ ասածներս ոչ մեկը սխալ չի մեկնաբանի: Հանրահավաքներին խիստ ցանկալի է հնարավորին չափ մարդկանց ներկայությունը: Կարևոր է Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը: Սակայն հանրահավաքներին միակ որոշիչը մարդաքանակը չէ, այլ ներկաներ հոգեվիճակը, վճռականությունը, պայքարի ոգին, գաղափարական հենքը:
Էջանիշներ