Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Կուկ, իսկ ես համաձայն եմ քեզ հետ, այո նույնիսկ համոզվում եմ, որ պիտի ցուցադրեմ հարևանիս ոճիրը, առանց սպասելու, թե երբ են ինձ մերժելու։

Բայց դա դժվար է, մարդկային տեսակետից։ Բացի այդ` եթե լավ քրքրեմ, իմ և ընտանիքիս կյանքում որոշ էջեր կգտնեմ, առավելությունների, շտապ թղթերի, երթևեկային խախտումների ամոթալից լուծումներով։ Դու` ո՞չ։ Եվ շատ վատ ու անհարմար կզգամ հարևանիս առջև, ոչ թե օրենքի։

Այդ արատավոր շրջանից դուրս գալ պետք է, չէ՞, նախ և առաջ անձնական վարքով, առանց նայելու` կողքինս արեց, ինչու՞ ես չանեմ որ, հետո` կանխատեսել բացահայտ նոր խախտումը, նույնիսկ եթե փոքր կամ աննշան է թվում։

Չուկը մի տեղ ասաց, կգա ժամանակը առօրյա խնդիրների համար, հիմա մեծն է պետք տեսնել։ Նախ, մեկը մյուսին չի խանգարում, երկրորդ` ինձ թվում է, չի գա, եթե հիմա, քանի դժգոհությունը կա, չսկսվի։ Ինձ թվում է, դու կընտրես քո ուզած նախագահին ու կնստես թախտին, մտածելով որ հիմա ամեն ինչ ինքն իրեն կստացվի, ի~նչ բողոք, ի~նչ բան։ Հիմա սովորենք: Ես էլ չգիտեմ դա անել, իսկ այս դեմոկրատական Շվեյցարիա երկրում ժողովրդի ինքնահսկումն առաջին պայմանն է կարգապահության։ Մի օրինակ բերեմ, մանր։

Գիտեք երևի, ցանկացած ավտոկանգառում անպայման մի քանի տեղ հատկացված է հաշմանդամների մեքենաներին, նրանք հատուկ նշան ունեն ապակուն։ Ամբողջ պարկինգը կարող է պայթի, ասեղի տեղ չգտնես, բայց այդ ասենք երկու տեղը դատարկ է մնում։ Իհարկե տուգանք կա ահավոր, բայց հո միշտ մի ոստիկան կողքը կանգնա՞ծ չի…
իմ շվեյցարական սկզբներում, իհարկե այդ օրենքը ճանաչելով, մի անգամ անհույս ավտոյի տեղ փնտրելիս վերջը կանգնեցի այդպիսի տեղին, իմանալով որ 5 րոպեյով է, մյուս տեղն էլ ազատ է, համ էլ շինարարական խանութ է, երկու հաշմանդամ հո միանգամից չեն գա…հայություն…ոչ ոստիկան, մի անցորդ` տեսնելով, որ հեչ էլ հաշմանդամ չեմ, էն ինչ օրը գցեց ինձ, ինչ 5 րոպե…Տանն էլ մարդս գետինը մտցրեց, որ իրեն (բա որ իմանան ում կինն էր) խայտառակեցի։ Ոչ մի ոստիկանություն, էն մարդը խղճաց չկանչեց։ Ի՞նչ եք կարծում, ես կյանքումս էլ մոտեցե՞լ եմ այդ կանգառներին։
Այդ մանրուքներից է սկսվում հայրենիքը"С чего начинается Родина?"

Այսինքն, կոնկրետ ինձ համար, դիմում եմ սեփականացնելու իմ գլխավերևի վերջին հարկը, մուծում եմ ինչ օրենքով պետք է։ Չկա՞ էլ այդպիսի օրենք, լավ`
Սկզբունքային-դուք գող ե՞ք, ես ոչ ու չեմ խաղում այլևս այդ խաղը։ Պարտավոր եք վերանորոգել իմ բազմաբնակարանանոց քաղաքային շենքի կտուրը, ես մենակ արել եմ, որ անձրևը գլխիս չլցվի, ահա բոլոր աշխատանքների հաշիվները` պահաջում եմ քաղաքապետարանից։

մի կուշտ ծիծաղեցի՞ր։ Անելու եմ։ Համենայն դեպս` կփորձեմ, հետո հոնգու-հոնգուր լաց կլինեմ, թե չեն տալիս։ Մեկ տարի առաջ մտքովս չէր էլ անցնի, հիմա-ինչու՞ չէ։ հարևանիս ձեռք չեմ կարող տալ, դեռ չեմ հասունացել:

Ավելացվել է 54 վայրկյան անց
Կներեք, երկար ստացվեց
Տատ ջան, ինձ թվում է, որ դու ամբողջ շեշտը դնում ես մանրունքների վրա և անտեսում ես ընդհանուր պատկերը: Կաշառակերությունը Հայաստանում կրում է սիստեմիկ բնույթ այլ ոչ էպիզոդիկ, այսինքն կաշառք վերցնողը նա դա միայն իր գրպանը չի դնում այլ կերակրում է իր "վերևներին" որոնք էլ իրենց հերթին իրենց "վերևների" և այդպես մինչև վերջ, դրա համար պաշտոն ստանալը Հայաստանում ոչ թե հասարակական ծառայություն է այլ հարստանալու միջոց…Մարդուն պաշտոնը հենց դրա համար են տալիս…այս սիստեմը ոչ միայն զբաղնում է կաշառառությամբ այլև ֆինանսական և տնտեսական հովանավորչությամբ, որոնք աչքի են ընկնում իրենց քրեական բնույթով: Այս սիստեմը մի ամբողջություն է, որովհետև մեր իշխանության ճուղերը սերտաճել են և դարձել մի քրեական ամբողջություն ,որն իր ձեռքն է պահում երկրի տառացիորեն բոլոր ոլորտները և պատրաստ են պաշտպանել այդ սիստեմը ամեն գնով (Մարտի 1): Երբ մարդու երեխային մի պաշտոնեայի "զավակ" վրաերթի է ենթարկում ու սպանում, տուժողը վախից մեղադրանք չի հարուցում որովհետև նրա ընտանիքի անդամների հետևից կգան (դեպքեր եղել են)…այս և նմանօրինակ դեպքերին թիվ ու հաշիվ չկա: Սրա դեմ բողոք դիմումով չես պայքարի Տատ ջան, սրա դեմ միայն հասարակական ընդվզումով կարելի է պայքարել, որն էլ անում են…եթե մեքենայիդ մատոռը խփած է ինչքան էլ սիրուն լինի մեքենադ նա քեզ տեղ չի հասցնելու, որովհետև փոխանակ ժամանակին մատոռը սարքեիր, ընկած ներկում էիր, մեջի նստարանների կաշիներն էիր փոխում…Գլուխներս կորցրած մազերի վրա ենք դարդ անում:

Տատ դու իսկապե՞ս կարծում ես, որ մենք եթե լիքը բողոքներ գրենք "Աֆղան" Հովսեփյանին, նա կարող է Մարտի 1-ի մարդասպաններին բռնել ու բացահայտե՞լ հանցագործության կազմակերպիչներին: Չեն բացահայտում որովհետև բողոք չենք գրե՞լ… Բա ասա թող մարդիկ դիմում գրեն, ուր են էս շոգին ընկել փողոցները, բանտերը գլուխները փամփուշտին են դեմ տալիս…թող նստեն իրար վրա գործ տան արդարացիորեն և դրանից մեր իշխանությունները կլավանան…