User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 134 հատից

Թեմա: Հանրահավաք Օգոստոսի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև հիմա ցույց չե՞ս տվել
    Օմբուդսմենին ուղարկի, կամ` Հաագ։

    Դուք չհասկացաք (գուցե և լավ չբացատրեցի), խոսքս քաղաքական ակցիաների ու բարձրախոս վեհ պահանջների մասին չի։ Առօրյա քաղաքացիական խախտումների, որոնց ձեռքը նաև շարքային քաղաքացին պետք է սկսի բռնել, վերջապես, օրենքը կա, պետք է ստիպել այն կատարել։ Համաձայն չե՞ք, որ դա ավելի ռեալ և արագ իրականանալու շանս ունի։
    Ոչ, ես դեռ գործ չեմ սարքել կյանքումս, բայց կանգնած եմ այդպիսի տարբերակի դիմաց` հայտնել հարևանիս ապօրինի գործողությունը, քանի որ ինձ այդ նույն բանը չի թույլատրվում, թե՞`փորձել ևս խախտել օրենքը։ Ես մի քիչ էլ կսպասեմ, մինչև հիմա չեմ խախտել, ինձ թվում է համառություն կանեմ ու կստանամ իրավունքս առանց կաշառքի։ կամ էլ չեմ ստանա, բայց չեմ տալու մի կոպեկ։
    Հարևանս էլ թող դեռ վայելի, բայց…որ տեսնեմ համը հանում են, ես ի՞մ, չհիշացնե՞մ …գիտեմ որ չեմ անելու, բայց դա ճիշտ չէ։
    Տատ, Ձեր տրամաբանությունն անչափ մեծ ուշադրության է արժանի, բայց դա այնքան էլ լավ չի, քանի որ մեծությունն, ինչպես արդեն նշեցի` անչափ է, իսկ այն, ինչը չափից դուրս է, այնքան էլ գեղեցիկ չէ: Ասածիս վառ ապացույցը Ձեր կողմից կատարված գրառման` ընդգծածս հատվածն է: Դուք ասում եք, որ կթողնեք հանցագործը վայելի, հենց տեսնեք, որ համը հանում է, կհիշացնեք: Ինչպես նկատեցի` Դուք սա ասում եք կոնկրետ կաշառակերության մասին, բայց մի՞թե նման պարագայում կարելի է տարբերություն դնել հանցագործության տեսակի մեջ: Կարծում եմ, որ ոչ: Դուք պատրաստակամություն եք հայտնում պայքարելու ապօրինության դեմ, և ավելին` հասարակությանը ևս հորդորում եք պայքարել դրա դեմ, մասնավորապես կարևորում եք կաշառակերությունը: Դա լավ է, որ դեմ եք կաշառակերությանը և կարևորում եք դրա դեմ պայքարը, եթե կարևորում եք այնպիսի հանցագործության դեմ պայքարն, ինչպիսին կաշառակերությունն է, կարծում եմ` կարևորում եք նաև սպանությունների դեմ պայքարը: Դա նույնպես լավ է, բայց եթե Ձեր տրամաբանությամբ բոլորը պայքարեն, ապա այդ պայքարը երբեք դրական արդյունքի չի հասնի: Ինչպե՞ս եք պատկերացնում. մարդը սպանություն է կատարում, իսկ Ձեր պես` հանցագործության դեմ պայքարող քաղաքացին մտածում է` «թող էս մեկը վայելի, հենց համը հանի` մի հինգ հոգու էլ սպանի, լուրջ քայլերի կդիմեմ»: Ծիծաղելի է: Այսպես գրելիս կամ կարդալիս է, որ ծիծաղելի է, այնինչ` իրականության վերածվելու դեպքում դառնում է առնվազն ցավալի: Եթե բերածս օրինակը կոպիտ թվաց, խնդրեմ` պատկերացրեք նույն սցենարը կաշառակերության դեպքում:
    Հիմա Ձեր գրառման` ընդգծածս հատվածի հենց հաջորդ նախադասության մասին, որը բացահայտ կերպով հակասում է իրեն նախորդող նախադասությանը, բայց այդ հակասության մասին չեմ խոսում` դա որակելով որպես անկեղծության արտահայտում: Հետաքրքիր է`ինչպիսի կարծիք կկազմեք մի մարդու մասին, ով Ձեզ կոչ անի կատարել մի քայլ, որն ինքը երբեք չի կատարել և չի էլ պատրաստվում կատարել, չնայած, որ ունի բոլոր հնարավորություններն ու իրավունքները` այդ քայլը կատարելու համար:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 05.08.2008, 00:09: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Սիրելի հայրենակիցներ: Օգոստոսի 1-ի հանրահավաքը ցնցեց իշխանության, այն էլ խարխլված դիրքերը: Նրանց նոր հարված է հասցվելու օգոստոսի 16-ին: Այդ օրը, ժամը 14:00-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Հայաստանի Լիբերալ կուսակցության հիմնադիր համագումարը: Իշխանությունները ամեն կերպ ցանկանում են խափանել համագումարի բազմամարդությունը` դիմելով ստոր արարքների: Սակայն դա նրանց չի հաջողվի: Համագումարին ելույթ են ունենալու Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Համաժողովորդական Շարժման բոլոր առաջնորդները : Ուստի, բոլորս դեպի Հայաստանի Լիբերալ կուսակցության հիմնադիր համագումարին: Հրավիրում ենք Համաժողովրդական Շարժման բոլոր մասնակիցներին:Պայքար, պայքար, մինչև վերջ...
    Քանի որ ընդդիմադիր մամուլում դեռ չեմ հանդիպել նման հայտարարության, կարծում եմ, որ սա սադրանք է` հետևյալ սցենարով. «Շատ քիչ մարդիկ կհավատան այս ինֆորմացիային և կգնան նշված վայրը, ոչ մի ելույթ էլ տեղի չի ունենա, այնուհետև հեռուստատեսությամբ օրվա մեջ մի քանի անգամ կհայտարարեն, որ ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել, և քանի որ շատ քիչ մարդ է հավաքվել, հանրահավաքը չի կայացել»: Երբ կտեսնեմ նման հայտարարության այնպիսի լրատվականում, որը կհամարեմ հավաստի, կարծիքս կփոխեմ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #3
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Կուկ, իսկ ես համաձայն եմ քեզ հետ, այո նույնիսկ համոզվում եմ, որ պիտի ցուցադրեմ հարևանիս ոճիրը, առանց սպասելու, թե երբ են ինձ մերժելու։

    Բայց դա դժվար է, մարդկային տեսակետից։ Բացի այդ` եթե լավ քրքրեմ, իմ և ընտանիքիս կյանքում որոշ էջեր կգտնեմ, առավելությունների, շտապ թղթերի, երթևեկային խախտումների ամոթալից լուծումներով։ Դու` ո՞չ։ Եվ շատ վատ ու անհարմար կզգամ հարևանիս առջև, ոչ թե օրենքի։

    Այդ արատավոր շրջանից դուրս գալ պետք է, չէ՞, նախ և առաջ անձնական վարքով, առանց նայելու` կողքինս արեց, ինչու՞ ես չանեմ որ, հետո` կանխատեսել բացահայտ նոր խախտումը, նույնիսկ եթե փոքր կամ աննշան է թվում։

    Չուկը մի տեղ ասաց, կգա ժամանակը առօրյա խնդիրների համար, հիմա մեծն է պետք տեսնել։ Նախ, մեկը մյուսին չի խանգարում, երկրորդ` ինձ թվում է, չի գա, եթե հիմա, քանի դժգոհությունը կա, չսկսվի։ Ինձ թվում է, դու կընտրես քո ուզած նախագահին ու կնստես թախտին, մտածելով որ հիմա ամեն ինչ ինքն իրեն կստացվի, ի~նչ բողոք, ի~նչ բան։ Հիմա սովորենք: Ես էլ չգիտեմ դա անել, իսկ այս դեմոկրատական Շվեյցարիա երկրում ժողովրդի ինքնահսկումն առաջին պայմանն է կարգապահության։ Մի օրինակ բերեմ, մանր։

    Գիտեք երևի, ցանկացած ավտոկանգառում անպայման մի քանի տեղ հատկացված է հաշմանդամների մեքենաներին, նրանք հատուկ նշան ունեն ապակուն։ Ամբողջ պարկինգը կարող է պայթի, ասեղի տեղ չգտնես, բայց այդ ասենք երկու տեղը դատարկ է մնում։ Իհարկե տուգանք կա ահավոր, բայց հո միշտ մի ոստիկան կողքը կանգնա՞ծ չի…
    իմ շվեյցարական սկզբներում, իհարկե այդ օրենքը ճանաչելով, մի անգամ անհույս ավտոյի տեղ փնտրելիս վերջը կանգնեցի այդպիսի տեղին, իմանալով որ 5 րոպեյով է, մյուս տեղն էլ ազատ է, համ էլ շինարարական խանութ է, երկու հաշմանդամ հո միանգամից չեն գա…հայություն…ոչ ոստիկան, մի անցորդ` տեսնելով, որ հեչ էլ հաշմանդամ չեմ, էն ինչ օրը գցեց ինձ, ինչ 5 րոպե…Տանն էլ մարդս գետինը մտցրեց, որ իրեն (բա որ իմանան ում կինն էր) խայտառակեցի։ Ոչ մի ոստիկանություն, էն մարդը խղճաց չկանչեց։ Ի՞նչ եք կարծում, ես կյանքումս էլ մոտեցե՞լ եմ այդ կանգառներին։
    Այդ մանրուքներից է սկսվում հայրենիքը"С чего начинается Родина?"

    Այսինքն, կոնկրետ ինձ համար, դիմում եմ սեփականացնելու իմ գլխավերևի վերջին հարկը, մուծում եմ ինչ օրենքով պետք է։ Չկա՞ էլ այդպիսի օրենք, լավ`
    Սկզբունքային-դուք գող ե՞ք, ես ոչ ու չեմ խաղում այլևս այդ խաղը։ Պարտավոր եք վերանորոգել իմ բազմաբնակարանանոց քաղաքային շենքի կտուրը, ես մենակ արել եմ, որ անձրևը գլխիս չլցվի, ահա բոլոր աշխատանքների հաշիվները` պահաջում եմ քաղաքապետարանից։

    մի կուշտ ծիծաղեցի՞ր։ Անելու եմ։ Համենայն դեպս` կփորձեմ, հետո հոնգու-հոնգուր լաց կլինեմ, թե չեն տալիս։ Մեկ տարի առաջ մտքովս չէր էլ անցնի, հիմա-ինչու՞ չէ։ հարևանիս ձեռք չեմ կարող տալ, դեռ չեմ հասունացել:

    Ավելացվել է 54 վայրկյան անց
    Կներեք, երկար ստացվեց
    Վերջին խմբագրող՝ Տատ: 05.08.2008, 03:29: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)

    Տատ ջան, ինձ թվում է, որ դու ամբողջ շեշտը դնում ես մանրունքների վրա և անտեսում ես ընդհանուր պատկերը: Կաշառակերությունը Հայաստանում կրում է սիստեմիկ բնույթ այլ ոչ էպիզոդիկ, այսինքն կաշառք վերցնողը նա դա միայն իր գրպանը չի դնում այլ կերակրում է իր "վերևներին" որոնք էլ իրենց հերթին իրենց "վերևների" և այդպես մինչև վերջ, դրա համար պաշտոն ստանալը Հայաստանում ոչ թե հասարակական ծառայություն է այլ հարստանալու միջոց…Մարդուն պաշտոնը հենց դրա համար են տալիս…այս սիստեմը ոչ միայն զբաղնում է կաշառառությամբ այլև ֆինանսական և տնտեսական հովանավորչությամբ, որոնք աչքի են ընկնում իրենց քրեական բնույթով: Այս սիստեմը մի ամբողջություն է, որովհետև մեր իշխանության ճուղերը սերտաճել են և դարձել մի քրեական ամբողջություն ,որն իր ձեռքն է պահում երկրի տառացիորեն բոլոր ոլորտները և պատրաստ են պաշտպանել այդ սիստեմը ամեն գնով (Մարտի 1): Երբ մարդու երեխային մի պաշտոնեայի "զավակ" վրաերթի է ենթարկում ու սպանում, տուժողը վախից մեղադրանք չի հարուցում որովհետև նրա ընտանիքի անդամների հետևից կգան (դեպքեր եղել են)…այս և նմանօրինակ դեպքերին թիվ ու հաշիվ չկա: Սրա դեմ բողոք դիմումով չես պայքարի Տատ ջան, սրա դեմ միայն հասարակական ընդվզումով կարելի է պայքարել, որն էլ անում են…եթե մեքենայիդ մատոռը խփած է ինչքան էլ սիրուն լինի մեքենադ նա քեզ տեղ չի հասցնելու, որովհետև փոխանակ ժամանակին մատոռը սարքեիր, ընկած ներկում էիր, մեջի նստարանների կաշիներն էիր փոխում…Գլուխներս կորցրած մազերի վրա ենք դարդ անում:

    Տատ դու իսկապե՞ս կարծում ես, որ մենք եթե լիքը բողոքներ գրենք "Աֆղան" Հովսեփյանին, նա կարող է Մարտի 1-ի մարդասպաններին բռնել ու բացահայտե՞լ հանցագործության կազմակերպիչներին: Չեն բացահայտում որովհետև բողոք չենք գրե՞լ… Բա ասա թող մարդիկ դիմում գրեն, ուր են էս շոգին ընկել փողոցները, բանտերը գլուխները փամփուշտին են դեմ տալիս…թող նստեն իրար վրա գործ տան արդարացիորեն և դրանից մեր իշխանությունները կլավանան…

  5. #5
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Ճիշտ ես ասում, սիստեմն է հիվանդ։ Ճիշտ է դա պետք է խորությամբ մաքրել։ Բայց այդ կապակցված արատական շրջանը հսկայական է և ոչ 100որում, ոչ 300հարյուրում, ոչ էլ միայն իշպանափոխությամբ չի քանդվի;
    Կաշառքն իր ճանապարհն է անցնում աստիճաններով` գիտեմ։ Բայց երևի 50տոկոսը։Մարդիկ սովորեցին (մոտ 80տարի է արդեն( առանց կիսվելու պարտավորության էլ փող կորզել, դա խասյաթ է դառել։
    Պետք է ազնիվ իշխանություն, հո չեմ վիճում, բայց դրանից մեր հնացած մտածելակերպը մի զարկով չի փոխվի։ Հիմա իսկական ժամանակն է դա սկսելու, որ քո ուզած կառավարությունն էլ չկարողանա այլ կերպ վարվել ու աչքերը փակել։ Քանի՞ ոստիկան կամ ստուգող պիտի ունենա քաղաքը, ու դրանց աշխատավարձ տա, որ ամեն մի ժեկում նստեն։

    Հիմա ասա, որ գործ տալ ես անվանում։ Հենց որ իշպանությունը փոխվեց, դու մարդկային առօրյա անազնվությունից կամ լկտիությունից պաշտպանված ե՞ս լինելու։ Եթե շարունակեն, ընդունակ կլինե՞ս առօրյա մակարդակով կասեցնելու, դիմում-բողոքով, թե նորից պիտի հեղափոխություն անես։ Իմացի, մենք ինքներս պետք է այդ բաներն անենք, ոչ միայն պետական օրգանները։ Եղբորդ, կնոջդ ամոթանք կտա՞ս խախտման համար։

    Քեզ են դիմում, բայց համարի որ ինքս ինձ եմ ասում, ես էլ վախենում եմ- հպարտ կանգնեմ մի կողմ, ալարեմ ընկնել ինստանցիաների դռները, ամաչեմ հարևանիս տունը քանդել տալ կամ տուգանք դնել վրան…
    ինչ որ մեկը պետք է սկսի;

    Ախր ես չեմ բացասում մեծ խնդիրների արմատական լուծումը, անհրաժեշտ է դա, այս մի կառավարությունն էլ պետք է դա սկսի և սկսել է; կունենանք մյուսը, կշարունակի այդ պրոցեսը։
    Իսկ ժողովուրդն իր դերը հիմա պիտի կատարի։ մի հատ ինքը մաքրվի…

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կուզեի տեսնել, թե ինչպես ես "դաստիարակում", գետինը մտցնում ասենք արգելված տեղում կայանած 88-888 պետահամարանիշով Համմերի վարորդին:
    Դա իմ երազանքն է։ մյուս անգամ անելու եմ, որպես շվեցարական քաղաքացի:
    Մայթի մեջտեղում կանգնածին։
    Վերջին խմբագրող՝ Տատ: 05.08.2008, 12:47: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս անգամ անելու եմ, որպես շվեցարական քաղաքացի:
    Մայթի մեջտեղում կանգնածին։
    Ոչ թե անելու ես, այլ փորձելու ես անել, որովհետև այդ հաստագլուխը եթե նույնիսկ գետինն էլ մտնի, դա կլինի ոչ թե քո խոսքերից, այս սեփական գլխի ծանրությունից:

    Քեզ հնարավոր է ոչ մի վատ բան էլ չանի, հաշվի առնելով սեռդ:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ..........
    Հիմա ասա, որ գործ տալ ես անվանում։ Հենց որ իշպանությունը փոխվեց, դու մարդկային առօրյա անազնվությունից կամ լկտիությունից պաշտպանված ե՞ս լինելու։ Եթե շարունակեն, ընդունակ կլինե՞ս առօրյա մակարդակով կասեցնելու, դիմում-բողոքով, թե նորից պիտի հեղափոխություն անես։ Իմացի, մենք ինքներս պետք է այդ բաներն անենք, ոչ միայն պետական օրգանները։ Եղբորդ, կնոջդ ամոթանք կտա՞ս խախտման համար։

    Քեզ են դիմում, բայց համարի որ ինքս ինձ եմ ասում, ես էլ վախենում եմ- հպարտ կանգնեմ մի կողմ, ալարեմ ընկնել ինստանցիաների դռները, ամաչեմ հարևանիս տունը քանդել տալ կամ տուգանք դնել վրան…
    ինչ որ մեկը պետք է սկսի;

    Ախր ես չեմ բացասում մեծ խնդիրների արմատական լուծումը, անհրաժեշտ է դա, այս մի կառավարությունն էլ պետք է դա սկսի և սկսել է; կունենանք մյուսը, կշարունակի այդ պրոցեսը։
    Իսկ ժողովուրդն իր դերը հիմա պիտի կատարի։ մի հատ ինքը մաքրվի…

    Ավելացվել է 2 րոպե անց

    Դա իմ երազանքն է։ մյուս անգամ անելու եմ, որպես շվեցարական քաղաքացի:
    Մայթի մեջտեղում կանգնածին։
    (հանգիստ մեծ ձայնով)
    Ասեմ Տատ ջան, իշխանափոխություն ասել չպետք է հասկանալ այսօրվա պաշտոնյաների փոխարինումը մեկ այլ պաշտոնյայով…Խնդիրը կայանում է նրանում որ անհրաժեշտ է տարանջատել դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունները (կարդալ ԼՏՊ-ի բոլոր ելույթները սկսած Սեպտեմբերի 21-ից), այսինքն դատական համակարգը հրահանգ չի ստանում ոչ գործադիրից ոչ էլ օրնսդրից և հակառակը սրանք անկախ ճյուղեր են: Օրենսդիր մարմինները ընտրվում են ժողովրդի կողմից որպեսզի ընդունեն ժողովրդանպաստ(այդպիսի բառ չկա բստրում եմ էլի) օրենքներ…գործադիրները հետևում են և իկատար են ածում ընդունված օրենքները, իսկ դատականը, դե գիտես…հիմա եթե սրանք իրարից անկախ լինեն, քո դիմում-բողոքներն էլ հեշտ տեղ կհասնեն, դատն էլ արդար կլինի, մեր ընտրած պատգամավորներն էլ մեզ հուզող խնդիրների համար օրենքներ կգրեն…Տատ ջան ես չեմ ուզում ասել թե դու սրանք չգիտես, ես համոզված եմ որ գիտես ուղղակի ես փորձեցի դրանք շարադրել որոշակի հերթականությամբ ու որոշ շեշտադրումներով:

    ԼՏՊ-ի ասածը սա է, որ ասում է ավգյան ախոռները մաքրել, սա ինկատի ունի…նա մեզ արդեն կառուցված երջանիկ կյանք չի խոստանում այլ խոստանում է մեր աջակցությամբ հիմքը դնել այն պետականության, որը կկարողանա ապահովել մեր հասարակության ու ժողովրդի զարգացումն ու բարեկեցությունը (ազատությունը)…Սա շարունակական պրոցևս է և երբեք չի դադարելու ուղղակի պայքարն այս անգամ լինելու է ոչ թե փողոցներում այլ խորհրդարանում որտեղ ժողովրդի ձայնն է լսվելու…այդ պայքարը լինելու է օրենքով նախատեսված, անհրաժեշտ…սրանք նորություններ չեն ոչ էլ ես եմ հորինել

  8. #8
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեք երևի, ցանկացած ավտոկանգառում անպայման մի քանի տեղ հատկացված է հաշմանդամների մեքենաներին, նրանք հատուկ նշան ունեն ապակուն։ Ամբողջ պարկինգը կարող է պայթի, ասեղի տեղ չգտնես, բայց այդ ասենք երկու տեղը դատարկ է մնում։ Իհարկե տուգանք կա ահավոր, բայց հո միշտ մի ոստիկան կողքը կանգնա՞ծ չի…
    իմ շվեյցարական սկզբներում, իհարկե այդ օրենքը ճանաչելով, մի անգամ անհույս ավտոյի տեղ փնտրելիս վերջը կանգնեցի այդպիսի տեղին, իմանալով որ 5 րոպեյով է, մյուս տեղն էլ ազատ է, համ էլ շինարարական խանութ է, երկու հաշմանդամ հո միանգամից չեն գա…հայություն…ոչ ոստիկան, մի անցորդ` տեսնելով, որ հեչ էլ հաշմանդամ չեմ, էն ինչ օրը գցեց ինձ, ինչ 5 րոպե…Տանն էլ մարդս գետինը մտցրեց, որ իրեն (բա որ իմանան ում կինն էր) խայտառակեցի։ Ոչ մի ոստիկանություն, էն մարդը խղճաց չկանչեց։ Ի՞նչ եք կարծում, ես կյանքումս էլ մոտեցե՞լ եմ այդ կանգառներին։
    Այդ մանրուքներից է սկսվում հայրենիքը"С чего начинается Родина?"

    Այսինքն, կոնկրետ ինձ
    Շատ կուզեի տեսնել, թե ինչպես ես "դաստիարակում", գետինը մտցնում ասենք արգելված տեղում կայանած 88-888 պետահամարանիշով Համմերի վարորդին:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #9
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կուզեի տեսնել, թե ինչպես ես "դաստիարակում", գետինը մտցնում ասենք արգելված տեղում կայանած 88-888 պետահամարանիշով Համմերի վարորդին:
    Ես գիտեմ ոնց են գետինը մտցնում: Գալիսա պետավտոտեսուչը, վախենալով մոտենումա, ժպիտը դեմքին մի լավ տեղնա դնում եդ վարորդին՝ հպարտաբար ասելով «ներողություն, բարի ճանապարհ, գլուխս պատին եմ տվել»: Այ տենց քաջաբար տեղնա դնում կարգազանց վարորդին, որի համարները, սկի չեն էլ վախեցնում իրեն:
    էսպես չի մնա

  10. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հաղորդման մեջ նշվում է. «Սույն թվականի օգոստոսի 1-ին խաղաղ ցույցերին մասնակցելու իրավունքի խախտման վերաբերյալ Ժառանգություն խմբակցությունը ահազանգեր է ստացել ՀՀ քաղաքացիներից և ԶԼՄ-ներից: Բազմահազար ՀՀ բնակիչներին խոչընդոտել են ինչպես տեղաշարժի ազատությունը, այնպես էլ տարբեր ձևերով արգելել մասնակցելու ցույցին:

    Ահազանգը մասնավորապես վերաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինի գործողություններին: Ոստիկանության աշխատակիցները մարզերում այցելել են բնակիչների տներ և այսպես կոչված զրյուցների միջոցով նրանց փորձել են արգելել մասնակցելու խաղաղ ցույցին:

    2008 թվականի օգոստոսի 1-ին մարզերից Երևան տանող ճանապարհները գրեթե փակված են եղել: 2008 թվականի օգոստոսի 1-ին առավոտյան Երևան եկող մարզերից հանրային տրանսպորտը և տաքսի մեքենաները չեն աշխատել:

    Փաստացի, ՀՀ մարզերի բնակիչները, որոնք օգտվում են հանրային տրանսպորտից և տաքսի մեքենաներից չեն կարողացել իրացնել իրենց սահմանադրական իրավունքները` ազատ տեղաշարժվելու իրավունքը, խաղախ նպատակով հավաքներին մասնակցելու իրավունքը, տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը:

    ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ «քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի հավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք», «Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք», «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…», ինչպես նաև «յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկաքտվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից»: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան պաշտպանում է յուրաքանչյուր անձի արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորումների ազատությունը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը: 2008թ. օգոստոսի 1-ի ահազանգերը փաստում են, որ խախտվել է ՀՀ Սահմանադրությունը և Եվրոպական կոնվենցիան:

    Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը և անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկել մեղավորներին պատժելու համար»:

    Աղբյուր՝ lragir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #11
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Հիանալի դիմում է։ Պետք է հետևել և կրկնել, իրենք քաղաքացիներն էլ գրեն, մի հարյուր նամակ։

    Լեննոն, մի տառիդ հետ չեմ վիճի, համաձայն եմ լրիվ։
    Միակ տարբերությունն այն է, որ դու հավատում ես միայն ԼՏՊ-ի խոստումներին, ու սպասում նրա կառավարությանը, որին կտաս քո ակտիվ աջակցությունն ու մասնակցությունը, իսկ ես ՍՍ-ի խոստումներն էլ եմ լսում, նա էլ բարձր խոսքեր օգտագործել գիտի, ու մտածում, որ արդեն հիմա կարելի է սկսել։ Այն ինչ ասում է ԼՏՊ-ն, ինքն էլ չի հնարել (էլ չասած` դու )դասական դեմոկրատիայի դասեր են;

    Երևի, քո մեջ նստած է մարտի մեկը, իսկ իմ` երիտասարդ տարիներիս աշխարհը փոխելու հավատի հիասթափությունը; մենք էինք մեղավոր, կապեցինք ամեն բան մի մարդու, անձի հետ, ինքներս`մեր տեղերում մնացինք պասսիվ։ Խոստացավ` չկարողացավ ( խաբեց), բայց իր օրոք ժողովուրդն էլ լավ քաղաքացի չդարձավ, թողեցինք, որ խաբի։Մինչև դուրս անելը, էդ մեկը կարողանում ենք, բայց առօրյա զգոն հետևել` հավես կա՞:
    հուսով եմ, ձեզ դա չի պատահի:

  12. #12
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկը մի տեղ ասաց, կգա ժամանակը առօրյա խնդիրների համար, հիմա մեծն է պետք տեսնել։ Նախ, մեկը մյուսին չի խանգարում, երկրորդ` ինձ թվում է, չի գա, եթե հիմա, քանի դժգոհությունը կա, չսկսվի։ Ինձ թվում է, դու կընտրես քո ուզած նախագահին ու կնստես թախտին, մտածելով որ հիմա ամեն ինչ ինքն իրեն կստացվի, ի~նչ բողոք, ի~նչ բան։ Հիմա սովորենք: Ես էլ չգիտեմ դա անել, իսկ այս դեմոկրատական Շվեյցարիա երկրում ժողովրդի ինքնահսկումն առաջին պայմանն է կարգապահության։ Մի օրինակ բերեմ, մանր։
    Տատ, ինձ քո ընտրած նախագահի գործելաոճը դուր չի գալիս, պայքարում եմ դրա դեմ, կընտրվի իմ ընտրած նախագահը, քեզ դուր չի գա, փորձիր պայքարել դրա դեմ: Չնայած, եթե իմ ընտրած նախագահը բազմի գահին, և ինձ դուր չգա նրա ղեկավարման մեթոդները, նպատակները, գործողությունները կամ որևէ այլ բան, ես կրկին կպայքարեմ նրա դեմ:

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն, կոնկրետ ինձ համար, դիմում եմ սեփականացնելու իմ գլխավերևի վերջին հարկը, մուծում եմ ինչ օրենքով պետք է։ Չկա՞ էլ այդպիսի օրենք, լավ`
    Սկզբունքային-դուք գող ե՞ք, ես ոչ ու չեմ խաղում այլևս այդ խաղը։ Պարտավոր եք վերանորոգել իմ բազմաբնակարանանոց քաղաքային շենքի կտուրը, ես մենակ արել եմ, որ անձրևը գլխիս չլցվի, ահա բոլոր աշխատանքների հաշիվները` պահաջում եմ քաղաքապետարանից։

    մի կուշտ ծիծաղեցի՞ր։ Անելու եմ։ Համենայն դեպս` կփորձեմ, հետո հոնգու-հոնգուր լաց կլինեմ, թե չեն տալիս։ Մեկ տարի առաջ մտքովս չէր էլ անցնի, հիմա-ինչու՞ չէ։ հարևանիս ձեռք չեմ կարող տալ, դեռ չեմ հասունացել:
    Տատ, գոնե ընտրություններից մի որոշ ժամանակ առաջ դիմեիր էդ հարցերով, հնարավոր ա, որ մտահոգ քաղաքական գործչի տպավորություն թողնելու համար աջակցեին, իսկ հիմա, դրա հավանականությունը գրեթե զրոյական է: Կամ էլ, կգան կնորոգեն ու երկու օր` օրվա մեջ երեք անգամ մի քանի հեռուստաալիքով կցուցադրեն, որ այսինչ շենքի այսինչ բնակարանի բնակիչը դժգոհություն է հայտնել այսինչ համայնքի թաղապետարանին, և նրանք անմիջապես աջակցել են քաղաքացուն, Ձեզ էլ կստիպեն, որ տեսախցիկի առաջ շնորհակալական ելույթ ունենաք և անպայման նշեք, որ նոր կառավարությունն ուղղակի հրաշալի~ է: Այսպիսի դեպքեր հաճախ են պատահում, Ձեզ մաղթում եմ` չհայտնվել նման դրության մեջ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի դիմում է։ Պետք է հետևել և կրկնել, իրենք քաղաքացիներն էլ գրեն, մի հարյուր նամակ։
    Տատ, ինչո՞ւ ես կարծում, որ քանակը մեծ նշանակություն ունի: Հաճախ նշում ես, որ պետք է բոլորը դիմում-բողոքներ գրեն տարբեր պետական կառույցների, պետք է ամեն մի մանր խախտումի համար ահազանգեն համապատասխան կառույցներին, բայց ի՞նչ իմաստ ունի այստեղ քանակը, եթե նրանք ուղղակի անտեսում են այդ ամենը: Հունիսի քսանի հանրահավաքն անցկացնելու թույլտվություն խնդրելու համար ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ գրեթե հարյուր հատի չափ դիմում են ներկայացրել քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանն այդ դիմումները կա՛մ անտեսել է, կամ էլ ապօրինաբար մերժել է դրանք: Ի՞նչ ես կարծում, եթե երկու հարյուր դիմում ներկայացնեին, չեին մերժի՞, չէին դիմի՞ ապօրինության:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ ընդդիմադիր մամուլում դեռ չեմ հանդիպել նման հայտարարության, կարծում եմ, որ սա սադրանք է` հետևյալ սցենարով. «Շատ քիչ մարդիկ կհավատան այս ինֆորմացիային և կգնան նշված վայրը, ոչ մի ելույթ էլ տեղի չի ունենա, այնուհետև հեռուստատեսությամբ օրվա մեջ մի քանի անգամ կհայտարարեն, որ ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել, և քանի որ շատ քիչ մարդ է հավաքվել, հանրահավաքը չի կայացել»: Երբ կտեսնեմ նման հայտարարության այնպիսի լրատվականում, որը կհամարեմ հավաստի, կարծիքս կփոխեմ
    համագումար ա, կառավարության նիստերի դահլիճում, ոնց որ մայիսի 2-ին էր, նենց որ, արտասովոր բան չկա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #15
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    համագումար ա, կառավարության նիստերի դահլիճում, ոնց որ մայիսի 2-ին էր, նենց որ, արտասովոր բան չկա
    Իսկ ինչո՞ւ ընդդիմադիր մամուլում չկա նման հայտարարություն: Ինչո՞ւ է ինչ որ դպրոցական սայթում ավելի շուտ հայտնվել այս ինֆորմացիան, քան ընդդիմադիր մամուլում կամ քաղաքական որևէ ինֆորմացիոն աղբյուրում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 07.08.2012, 20:38
  4. Օգոստոսի 13 - Մեծ հանդիպում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 21.08.2011, 01:47
  5. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •