Մի քանի ժամ անց արևի ամենահամարձակ ճառագայթները կճեղքեն խավարը ու նոր օրվա գալուստը կավետեն: Արևի ճառագայթների հետ կզարթնեն բազում հավքեր ու օդը կլցնեն մի անուշ երգով: Կզարթնի և անխոնջ հայ կինը ու ավելն առած կսկսի ավլել Հյուսիսային պողոտան: Նրան ուրիշ կանայք կմիանան: Երիտասարդները կառաջարկեն իրենց օգնությունը ու կսկսվի մաքրությունը: Մի ուրիշ կին կսկսի ջրել ծաղիկները, իսկ այն մյուս երկուսը ուրախ իրար կժպտան՝ այսօր օգոստոսի 1-ն է: Շուտով Հյուսիսային պողոտան կփայլի իր մաքրությամբ: Եթե որոշես այդ պահին գնալ ու զբոսնել գերեվարված Ազատության հրապարակում, ապա սրտխառնոցդ զսպելով կսկսես մտածել, միթե՞ աղբանոց ես ընկել: Իսկ Հյուսիսային պողոտայում արդեն կխմեն առավոտյան սուրճի առաջին գավաթը: Բոլորն իրար նկատմամբ հոգատար ու սիրալիր, կկատակեն ու ուրախ կժպտան:
Օրվա ընթացքում այստեղ կշտապի Հայաստանի ամենաարժանապատիվ, ամենահպարտ ու ամենաազատ քաղաքացին: Կգա ու կողջունի նստացույցավորներին: Իսկ ժամեր հետո նրանք բոլորով ու դեռ շատ ու շատ ուրիշները կշտապեն Մատենադարան՝ Համաժողովրդական շարժման հրավիրած հուժկու հանրահավաքին, որը թեև չի արտոնվել, բայց թերևս կկայանա:
Այսօր այդ հանրահավաքին հռչակագիր կստորագրվի: Մի շարք կուսակցություններ կհայտարարեն Հայ Ազգային Կոնգրեսի ծնունդն ու իրենց՝ դրան անդամակցելը: Այսօր ելույթներն էլ շատ կլինեն: Կխոսի Հրանտ Բագրատյանը, երևի, ու կներկայացնի երկրի իրական տնտեսական վիճակը: Կխոսեն մի շարք կուսակցությունների առաջնորդներ: Երևի երիտասարդներից մեկն էլ իր առաջին ելույթներից մեկը կունենա: Ապա կխոսի հանրապետության առաջին նախագահը ու բազմահազարանոց հանրահավաքում անմիջապես քար լռություն կտիրի, բոլորը ուշադիր կլսեն առաջին նախագահին:
Այսօր շատ բան ենք իմանալու: Այսօր կուրվագծվի պայքարի հետագա ճանապարհը, թեկուզ ոչ ամբողջովին:
Այնպես որ գնամ քնելու,
կհանդիպենք շուտով՝ հանրահավաքին:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Բարի գիշեր, ակումբ

Էջանիշներ