Եր, խորը կասկածներ ունեմ, որ դու հենց սկզբից իմ ասածը չես հասկացել :-D
Այո՛, հիմնական կորիզը դա է:
Բայց դա չի նշանակում, որ էն մնացած... ինչքան մնաց... 9 կուսակցությունները հեչ բան են, թափելու բան են: Դու ի՞նչ է, կարծում ես որ Հայաստանում պետք է 16 ՀՀՇ կամ Ժառանգություն կուսակցության հզորություն ունեցող կուսակցություններ լինեին ու դեռ միավորվեին... Չէ: Անհնար էր: Ամբողջ խնդիրն էն ա, որ Սոս Գիմիշյանի միացումը կոնգրեսին (անկախ նրանից, կուսակցություն է ներկայացնում թե ոչ) դա հրաշալի է, որովհետև անկախ նրանից ես ու դու իրան գիտենք թե չէ, ինքը հզոր անհատ ա: Անգամ էն Հակոբյան Դավիթի միացումն էլ վատ չի, չնայած շատ ծիծաղեցինք, հիշում ես երևի, փորս բռնած պպզել էի:
Կոնգրեսը, վստահ եմ, հետագայում կապացուցի իր հզորությունը ու որ իր ծնունդը՝ այս նախնական կազմով, շատ արդյունավետ ու օգտակար բան է:
Էջանիշներ