Արդեն երկար ժամանակ է, ինչ ամենատարբեր կալիբրի քաղ. գործիչներ ու քաղաքագետներ թմբկահարում ու տեղեկացնում են, որ անհնար է ամառվա շոգերին շարժումը շարունակելը, անհնար է ժողովրդական ընդվզումը, անհնար է պայքարը...
Այդ նույն մարդիկ այսօր հրճվանքով հայտնում են, ու ամեն տեղ աղաղակում են. «Այ տեսեք, Լևոնը վճռական պայքար չի տանում...»:
Այս երևույթն անվանել այլ կերպ, քան դեմագոգիա, չեմ կարող:
Իրականում բոլորիս հստակ հասկանալի է, որ ամառվա տապին, այն ժամանակ, երբ ընտանիքների մեծ մասը շտապելու են ամառային հանգստի (Ինչպես օրինակ ես ու իմ ընտանիքը մի քանի օրից) անհնար է շատ բուռն, ակտիվ պայքար: Ու այդ համատեքստում առավել քան տարօրինակ, անհասկանալի, անգամ ֆանտազիայի ոլորտից է արդեն մոտ երեսուն օր տևող շարունակական նստացույցը, օգոստոսիմ մեկի բազմահազարանոց հանրահավաքը, ամենշաբաթյա դեպի դատախազություն բողոքի երթերը, այլ, ոչ պակաս ուշագրավ ակցիաները, ինչպիսիք են ասենք Քոչարյանին ՀԱԱԳԱՅի դատարան հանձնելու համար ստորագրահավաքը, որի շրջանակներում հարյուրհազարից ավել քաղաքացիներ ստորագրել են և այլն:
Չնկատել այս ամենը նվազագույնը կուրություն է: Չնկատել 16 անուն ուժերի մի կոնգրեսի տակ մտնելը, ովքեր պատրաստ են ոչ թե սեփական շահի համար, այլ ընդհանուր որոշումներով շարժել, կուրություն է: Կուրություն է չտեսնել, որ համաժողովրդական շարժման ո՛չ ղեկավարները, ո՛չ շարքային քաղաքացիները (մեկը ես) մտադիր չեն հանձնվել: Որ նրանք հստակ նպատակներ են դրել ու հետամուտ են այդ նպատակներին:
Տեր-Պետրոսյանի ելույթը ամբողջական ներկայացրեց, թե ինչ հիմքեր կան չվստահել ներկայիս իշխանությանը ու պահանջել նրա հրաժարականը, թե ինչ հիմքեր կան նոր կառավարություն ստեղծելու համար: Ավելացնելու ոչ մի տառ, ոչ մի բառ չկա: Ինքն իրականում պատասխանել է հակառակ կողմի ցանկացած հարցի, ցանկացած հակափաստարկի: Հարկավոր է պարզապես ուշադիր լինել, դա հասկանալու համար:
Մեր պայքարն, այո՛, փոքր ինչ գուցե ընդմիջում է վերցնում (ինչն իրականում այդպես չէ), սակայն իր շարունակությունը հստակ է, նպատակը հստակ է, պայքարողների վճռականությունն անբեկանելի է, ոգևորությունն առկա է, ճշմարտությունն այդ շարժման կողմից է:
Իմ գրառումն էլ, ի դեպ, ավելորդ է, քանի որ յուրաքանչյուր մտածող մարդ կարող է հասկանալ, որ մտել ենք մի գործընթացի մեջ, որից չենք ելնելու և որում մեր հաղթանական անխուսափելի է:
Բարին ընդ Ձեզ![]()
Էջանիշներ