Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրախ եմ որ նորմալ ու հագիստ անցավ։

Ինձ հետաքրքիր է, ԼՏՊ-ն ի՞նչ կոնկրետ քայլերի, վարքագծի է կոչում միտինգի մասնակիցներին, որոնց քաղակական գիտակցությունն արթնացել է։ Միայն` նստացույց ու մյուս միտինգին սպասե՞լ։
Միթե՞ դա ակտիվ պայքարի ձև է այն երիտասարդների համար, որոնք տենչում են գործ անել։
Ուզում ենք լավ նախագահ և պառլամենտ։ Իսկ լավ, զգոն քաղաքացինե՞ր։

-Ոստիկանը կաշառք է վերցնում քեզնից կամ քո ներկայությամբ` բողոք գրել։
-Մեկը կարմիր լույսի տակ փողոց է անցնում ` կանգնեցնել կամ`գրել։
-Ջիպը մայթի մեջտեղում կանգեցված է` համարը վերցնել (շաաատ թաքուն) ու գրել
-Հեռուստացույցով այլսեռված հաղորդում կամ փողոցային ժարգոնով շոու` նամակ գրել խմբագրությանը։
-Ժեկի փաստաթուղթը ձգձում են, որ փող պօկեն` բողոքել գրավոր։
-Ընդունելության ժամանակ վկա եք, որ անցնում է մի երեխա, որ չի էլ հայտնվել քննություններին` հայտնել և բողոքել։
-Էն ծամոնների չեկերը պահանջել,
-մի որոշակի բեզինի լցման կետի անհավատալի գինը` հայտնել…

Պատկերացնու՞մ եք, ինչ հեղեղ կլինի բոլոր ինստանցիաներում։ Уվ ոչ միայն ԼՏՊ-Կոնգրեսսի անունից, այլ քաղաքացիների։ Վտանգավոր՞է, կծեծեն, գործից կհանեն… էլի բողոք, համ էլ էլ ի՞նչ պայքար առանց վտանգի։ իհարկե այդպես իրենց կարող են թույլ տալ գործել միայն ազնվագույն մարդիկ, որոնք մի տեղ չունեն կպնելու, կամ` միայնակ, որոնք ընտանիք չունեն պահելու։ Երկու տեսակից էլ հաստատ հազարներ կան։

Այ, երբ դատարանը սկսի չպատասխանել, ձգել, չընդունել բողոքը, այդ ժամանակ փողոց դուրս գալ։ Միայն բանտարկյալներին ազատելը քիչ է, ցոից տվեք, որ կոնկրետ առորյա բնագավառներում սպասում եք բարելավում։
Շատ պասսիվ ու մութ է այն Ճանապարհը, որը ժողովրդին առաջարկում է ընդդիմությունը։ Մեզ ընտրեք, դրանից ավել չի պահաջվում ձեզանից, մենք արդեն ամեն ինչ կդզենք ձեր փոխարեն։ Դուք եկեք միտինգի մեկ էլ Հյուսիսային պողոտայում նստեք։

Ակտիվ քաղաքացի լինելը պետք է սովորել հենց դժվար պայմաններում, դա դեռ էնքան պետք է գալու, ցանկացած նոր կառավարության օրոք։

Դե, բայց նոր կառավարությանն էլ պետք չեն այդպիսի քաղաքացիներ։ չէ որ ինքը մեկ շաբաթվա մեջ կլուծի բոլոր հարցերը և բողոքի տեղ անգամ չի մնա…
Տատ, ինչպես Վարդան Պետրոսյանը կասեր` եթե տանիքը վնասված է, և ջուր է կաթում, պետք չէ անընդհատ ներսից գաջ քսել, այդպես ոչնչի չես հասնի, այլ պետք է վերևից վերանորոգես այն:

ՀԻմա էս քո շարադրած պայքարի միջոցներից որևէ մեկը երբևէ օգտագործե՞լ ես: Անձամբ ես չեմ դիմել այսպիսի մեթոդների և չեմ էլ դիմի, քանի որ դրանք համարում եմ էժանագին քայլեր: Էս քո թվարկածները պետք է անի ոստիկանությունը, ոչ թե քաղաքացին: Ի՞նչ ես կարծում, եթե որևէ քաղաքացի տեսնի, որ մեկը մեքենան կանգնեցրել է մայթի վրա ու դիմի ոստիկանությանը, նրանք էլ պարզեն, որ դա ինչ որ նախարարի որդու մեքենա է, ի՞նչ կանեն, կտանեն տուգանային հրապարա՞կ, թե՞` կզրկեն վարորդական իրավունքից: Իմ կարծիքով` այդ մեքենայի տիրոջը կտան ահազանգող քաղաքացու տվյալները, նա էլ կորոշի, թե ինչպես վարվի տվյալ քաղաքացու հետ: Ու լավ էլ կանի: Եթե ինչ որ մեկը իմ դեմ ահազանգի, ես կարողանամ գտնել նրան, ես էլ նենց հավեսով հարցերը կլուծեմ իմ դեմ գործ տալու համար: Բա էդ ի՞նչ էժանություն ա: Գործ տալը ո՞րնա: խախտել եմ, թող ոստիկանը զբաղվի էդ հարցերով, կամ եթե որևէ մեկին խանգարում կամ նեղություն ա պատճառում խախտումս, թող ինձ դիմի էդ հարցով, ոչ թե ոստիկանին: Եթե իմ պատուհանի տակ մեկը բարձր հայհոյում ա, ես չեմ զանգում ոստիկանություն հայտնում, այլ իջնում եմ ու ականջները քաշում եմ:

Հիմա անդրադառնամ էն կաշառքի պահին. եթե տեղյակ չես, ասեմ, որ կաշառք տալն ապօրինի գործողություն է: Գրել ես «-Ոստիկանը կաշառք է վերցնում քեզնից կամ քո ներկայությամբ` բողոք գրել։»: Ի՞նչ ես կարծում` որևէ մեկը բողոք կգրի՞ իր իսկ կատարած խախտման մասին: Ո՞նց ես պատկերացնում էդ գործողությունը. ինչ որ մեկը ոստիկանին կաշառք է տալիս, այնուհետև բողոք է գրում` հայտնելով իր կողմից կատարված ապօրինի գործողության մասի՞ն:

-Մեկը կարմիր լույսի տակ փողոց է անցնում ` կանգնեցնել կամ`գրել։

ՀԻմա էս մեկի մասին. ծիծաղս էլ ա գալիս: Սենց գրողները հիմա ահագին գրելու նյութ ունեն ու լավ էլ գրում են մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների դեմ: Նույնիսկ գրողները սկսել են քչություն անել. վերջերս ցուցմունք տված վկաները չեն ներկայանում դատարան` հաստատելու իրենց ցուցմունքները: Եթե ցանկություն ունես, կարող ես ինքդ գրել, բայց այստեղ առաջարկել մարդկանց, որ գործ տան, գրեն և նման ոստիկանական արարքների դիմեն, կներես, այնքան էլ կոռեկտ չի: