Ծով, անցնելու են տարիներ: Ազատ, անկախ Հայաստանն է դեպքերի վայրը: Փոքրիկ երեխան նստած հոր ծնկներին հիացած նայելու է իր պապիկին, որը պատմելու է համաժողովրդական հուժկու շարժման մասին, որը գնում էր բռնապետության դեմ, դիմանում բոլոր արհավիրքներին, դժվարություններին ու ի վերջո հաղթեց, ստեղծելով հիմք երկրի կայունության, զարգացման համար:
- Պապի, դու՞ էլ էիր պայքարում, - հարցնելու է փոքրիկը:
- Այո, անուշիկս, - պատասխանելու է պապը:
Փոքրիկը որոշելու է նմանվել պապին՝ իր հերոս պապին, որը հերոսական ժողովրդի մի մասնիկն է: Բակի երեխաներին ինքը պատմելու է, թե իր պապն ինչպես է երկիրն ազատագրել իրենց համար:
Անցնելու են տարիներ: Մի օր պապիկն իր ջահելության մասին պատմելիս ասելու է, որ իր երիտասարդության ժամանակ մի ինտերնետային ֆորում կար, «Դար» ակումբ, ու ինքն այդ ակումբ մտնում էր... Արդեն պատանի դարձած փոքրիկը իր հերոս պապին ճանաչելու համար որոշելու է գտնել այդ ֆորումը ու պեղելու է ինտերնետի արխիվները: Ի՞նչ իմանար պապը, որ այդպիսի արխիվ հասկացություն կա: Միամտաբար ասելու է իր մականունը: Ու գտնելու է փոքրիկը իր պապիկին «Դար» ակումբում, ու արցունքն աչքերին կարդա P.S.-ի, Սիսարի, Smergh-ի կամ նման մեկ ուրիշի գրառումները ու այդ կարդացածը հուսահատեցնելու է վրան: Նա նեղանալու է իր պապից, որը դուրս էր եկել ժողովրդի դեմ, ով չէր հասկացել պահի լրջությունը իսկ տարիներ անց իրեն այլ կերպ էր ներկայացնում:
Նրանք այսպես թե այնպես պատասխան տալու են իրենց խղճի առաջ, Ծով, ժամանակը կգա, ու կտան

Էջանիշներ