Հայտարարություն
Համաժողովրդական շարժման օգոստոսի 1-ի հանրահավաքը շրջադարձային նշանակություն կունենա Հայաստանի քաղաքական կյանքում: Այդ օրը հանդիսավոր պայմաններում Մատենադարանի հարթակում Շարժման հիմքը հանդիսացող կուսակցությունները կստորագրեն Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման մասին հռչակագիր: Մենք հրավիրում ենք մեր հայրենակիցներին մասնակցել այդ արարողությանը, որը կարևոր հանգրվանային նշանակություն կունենա ազատության, իրավական պետության, սահմանադրական կարգի վերականգնման, ինչպես նաև երկիրը բռնակալական կապանքներից և ավազակապետական համակարգից ազատելու նպատակով մեր ժողովրդի ուժերը համախմբելու և գործը հաղթական ավարտի հասցնելու առումով: Համոզված ենք, որ այդ օրը իր ներկայությամբ ժողովուրդը կցուցադրի իրեն հատուկ աննկուն հավաքական կամքի հզորությունը, բարձր քաղաքացիական գիտակցությունն ու վճռականությունը: Բացի Հայ Ազգային Կոնգրեսի հռչակումից հանրահավաքը կանդրադառնա նաև իր նախորդ պահանջներին. հուլիսի 4-ի հանրահավաքից ի վեր 82 քաղբանտարկյալներից ազատվել են ընդամենը 6 հոգի, 76-ը շարունակում են ապօրինաբար պահվել բանտերում: Չեն կատարվել Ռոբերտ Քոչարյանի և մարտի 1-ի մպանդի նրա մեղսակիցների պատասխանատվության կանչելու պահանջները: Որևէ քայլ չի արվել մարտի 1-ի դեպքերի անաչառ և վստահելի հետաքննության մարմին ստեղծելու ինչպես հայ հասարակության, այնպես էլ միջազգային հանրության պահանջը բավարարելու ուղղությամբ: Երկրում շարունակվում են ոտնահարվել հավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու քաղաքացիների ազատությունները, ազատ տեղաշարժի և այլ իրավունքները: Անհեթեթ և ապօրինի պատճառաբանությամբ և օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով արգելվում են հավաքներ անցկացնելու հայտերը: Մարտի 21-ից հետո հանրահավաքների արգելված հայտերի քանակն արդեն հասել է 56-ի, որոնցից 12-ը՝ ԵԽԽՎ-ի 1620 բանաձևի ընդունումից հետո: Մենք պահանջում ենք իշխանություններին զերծ մնալ օգոստոսի 1-ի հանրահավաքը խոչընդոտելու փորձերից: Մենք կոչ ենք անում ոստիկանությանը, մշտական կապի մեջ լինելով Շարժման ղեկավարների հետ, ապահովել հանրահավաքի և երթի օրինական ընթացքը, պահպանել հասարակական կարգը, ինչը հաջողությամբ իրականացվեց հունիսի 20-ին և հուլիսի 4-ին: Միևնույն ժամանակ, մենք տարակուսանք ենք հայտնում այն հանգամանքի վերաբերյալ, որ հինգ ամիս շարունակ, իբր օպերատիվ տվյալներ ունենալով հնարավոր անկարգությունների մասին, ոստիկանությունը մինչև օրս չի բացահայտել, ձերբակալել կամ այլ կերպ վնասազերծել հանցավոր նպատակներ ունեցող որևէ սադրիչի, եթե այդպիսին իրոք կա, և արդեն քանի ամիս համապատասխան տեղեկանքներով հիմք է տալիս քաղաքապետարանին ոտնահարել հարյուրհազարավոր օրինապաշտ քաղաքացիների՝ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը:
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ավելացվել է 9 րոպե անց
Լուրեր ըստ Ա1+-ի
՚ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱԼՈՒՙ
[14:33] 01 Օգոստոսի, 2008
Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը այսօր վստահեցրել է, որ Մատենադարանի մոտ ընդդիմության նախատեսած հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը բախումների չի գնալու:
՚Ինչպես տեսնում եք` չկա նման բան, չի եղել մյուս ցույցերի ժամանակ էլ, հիմա էլ, ինձ թվում է, որ խոհեմ կլինի ժողովուրդը, եւ մենք էլ կկարողանանք համագործակցել նորմալՙ, - ասաց նա:
Չարտոնված այդ հանրահավաքի ժամանակ ոստիկանության հնարավոր գործողությունների վերաբերյալ Ներսես Նազարյանը ասել է, - ՚Կտեսնենք, տեղում կկողմնորոշվենք: Թույլտվություն դեռ չկա, բայց, ամեն դեպքում, տեղում կերեւա` ինչպես կպահեն իրենց հանրահավաքի մասնակիցները, եւ տեղում արդեն կողմնորոշվելու ենք, ինչպես նախկին ցույցերի ժամանակ: Կաշխատենք, որ անցկացնենք հանգիստՙ:
Միաժամանակ, նա դժվարացավ ասել` կթույլատրվի՞ արդյոք ծրագրված հանրահավաքի մասնակիցներին բարձրանալ Մատենադարանի հարթակ. - ՚Քաղաքապետարանի հետ կխորհրդակցենք, որոշում կկայացնենք: Դա կապված է նաեւ այդ ցույցի մասնակիցների պահելաձեւից` ճանապարհներ չփակեն, երթեւեկության կանոնները չխախտեն, այլ մարդկանց իրավունքները, որոնք հանգիստ ման են գալիս այդ տարածքներում, չխախտեն: Արդեն տեղում պարզ կերեւա, կկողմնորոշվենք, կտեսնենք, իրավիճակից ելնելով` որոշում կկայացվի անպայմանՙ:
Հանրահավաքի արտոնման դեպքում հնարավոր սադրիչ գործողությունների մասին տեղեկությունների առկայությանը առնչվող հարցին ոստիկանության քաղաքային վարչության պետը պատասխանեց. - ՚Կան, միանշանակ, այդ տեղեկությունները կան: Նամանավանդ կենտրոնական հատվածում, երբ սկսում են նաեւ երթ անել, այդ ժամանակ արդեն այդ ժողովուրդը, ամբոխը դառնում է անկառավարելի, եւ մենք ահազանգեր ունենք, հավաստի ինֆորմացիաներ, որ հնարավոր են մասսայական անկարգություններՙ:
Այդ իսկ պատճառով, ըստ նրա, քաղաքապետարանը առաջարկում է հանրահավաքներն անցկացնել ՚այնպիսի տեղ, որտեղ հնարավոր չեն անկարգություններ, բախումներ այն մարդկանց հետ, որոնք, պահպանելով իրենց իրավունքը, այդ ժամերին կարողանում են դրսում հանգիստ քայլել, կամ օբյեկտների տերերի հետ կոնֆլիկտներ չլինենՙ. - ՚Առաջարկվում է այդպիսի տեղ` իրենք հրաժարվում ենՙ:
՚Իսկ հնարավոր չէ՞ սադրիչներին հայտնաբերել ու հանրահավաքը արտոնելՙ, - այս հարցին Ներսես Նազարյանը հակադարձեց. - ՚Այդ քանակի մարդկանց մեջ` 5 հազար, 6 հազար, 8 հազար մարդու մեջ սադրիչին դժվար է ի հայտ բերել: Իսկ ինչո՞ւ չխուսափենք, այլ փորձենք որեւէ մեկին պատժելու տարբերակով: Ավելի լավ է ձեռնարկենք համապատասխան միջոցներ, եւ իրենք համաձայնեն, արտոնենք` գնան անցկացնեն այն վայրերում, որտեղ անվտանգ է եւ հանգիստ կարող են արտահայտել իրենց միտքը, իրենց ուզածըՙ:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ նախորդ հանրահավաքների ժամանակ նման սադրանքներ չեն եղել, ոստիկանության քաղաքային վարչության պետը շեշտեց. - ՚Ուրեմն` մի անգամ կարող է լինի: Մեզ արդեն հայտնի դեպքեր կան, որոնք մի օրում եղան, մի քանի ժամում: Պարտադիր չէ` մի անգամ չեղավ, երկու անգամ չեղավ, երրորդ անգամ կարող է լինի` շատ վատ ձեւի: Նամանավանդ` մի անգամ երթ արվեց, երթի ընթացքում` նորից ճանապարհային երթեւեկություն, նորից վեճեր վարորդների հետ, նորից պրոբլեմներ, որից մենք աշխատում ենք խուսափելՙ:
՚ՍԱՐՍԱՓԱԾ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՙ
[15:12] 01 Օգոստոսի, 2008
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Համաժողովրդական շարժման կենտրոնը արդեն երեկվանից բազմաթիվ ահազանգեր է ստանում հանրապետության տարբեր շրջաններից, որ ինչ որ հրահանգով սահմանափակվել է դեպի Երեւան եկող երթուղային տրանսպորտի շարժը£ Որոշ տեղերում պարզապես փակվել են ավտոկայանները£ Նույն հրահանգն է տրվել նաեւ տաքսի ծառայություններին£ Երեւանում հասարակական տրանսպորտին հանձնարարված է դադարեցնել աշխատանքը ժամը 3-ից£ Փաստորեն, ամեն անգամ երբ համաժողովրդական շարժումը հանրահավաք է անցկացնում իշխանությունները դիմում են նույն ապօրինի միջոցառումներին:
Սա Սահմանադրությամբ եւ մարդու հանրահայտ իրավունքների, մասնավորապես ազատ տեղաշարժի, տեղեկություններ ստանալու ու տարածելու, ազատ հավաքների եւ այլ իրավունքների կոպտագույն խախտում է, դրա նախաձեռնողներն ու հեղինակները հանցանք են գործում£ Այսօրինակ հանցավոր գործողությունները վկայում են, որ իշխանությունները իրենք գիտակցում են, որ չունեն ժողովրդի աջակցությունը, եւ այնքան սարսափած են համաժողովրդական ընդվզման ալիքից, որ դիմում են ամեն անօրինականության հանրահավաքներում մարդկանց քանակը նվազագույնի հասցնելու նպատակով:
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
՚ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆՙ ՚ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՙ ՎԱՐՈՐԴԻՆ
[15:30] 01 Օգոստոսի, 2008
Այսօր առավոտյան ՚Հայկական ժամանակՙ օրաթեթրի թղթակից Աննա Զախարյանը իրենց խմբագրության ավտոմեքենայով մեկնել է Արագածոտնի մարզ՝ պարզելու, թե ինչու դեպի Երեւան եկող երթուղայինները եւ ավտոբուսները չեն աշխատում: Աշտարակի քաղաապետարանում բացատրել են, որ իրենք դրա հետ կապ չունեն, մարզպետարանից պետք է պարզաբանում խնդրել, մարզպետարանն էլ մեղքը բարդել է Կապի եւ տրանսպորտի նախարարության վրա:
Այս ամենը պարզելուց հետո թղթակիցը վարորդի՝ Գագիկ Հովակիմյանի հետ կանգ է առել Աշտարակի ավտոկայանի մոտ, որպեսզի լուսանկարի ավտոկայանի դատարկ կանգառը, դիսպետչերի փակ կրպակը: Եվ մինչ Աննա Զախարյանը լուսանկարելիս է եղել, Արագածոտնի մարզային ոստիկանության աշխատակիցները ուղղակի ուժի գործադրմամբ, կարելի է ասել ՚առեւանգել ենՙ ՀԺ-ի վարորդ Գագիկ Հովակիմյանին:
Աննա Զախարյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ Գագիկին առեւանգող ավտոմեքենան սպիտակ ՚Վազ-21-06ՙ մակնիշի էր: Իսկ առեւանգողները եղել են ոստիկաններ՝ համազգեստով: Որեւէ բացատրություն բնականաբար չի տրվել, մի քանի ոստիկան էլ ՚առեւանգելՙ եւ բերման են ենթարկել ՚ՀԺՙ-ի ավտոմեքենան: Լրագրողը միայնակ մնացել է ավտոկայանում: Այս պահին Գագիկ Հովակիմյանի բջջային հեռախոսը անհասանելի է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 01.08.2008, 14:49: Պատճառ: Գրառման ավելացում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կհանդիպենք էսօր շտոլի?![]()
Ռուսերեն մի խոսեք
Իհարկե կհանդիպենք
Մեր տեղն իմանալու համար զանգեք: Մենք քիչ մը ավելի շուտ ենք հավաքվելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հենց նոր պատուհանից դուրս նայեցի. արևի խավարումից անմիջապես հետո մարդկանց (ավելի ճիշտ զոմբիների) բազմությունը հոծ շարքերով միապաղաղ շարժումներով ընթանում է դեպի Մատենադարան: Մեծ մասի մոտ նկատվում է լրիվ զոմբիացում, նրանք շարժվում են փակ լայն բացած աչքերով և առաջ պարզած ձեռքերով: Իրենց տներից նրանց հետևողները կամաց-կամաց ենթարկվում են հուժկու հիպնոսին և անցնում նրանց շարքերը: Առավել հիպնոսացածները բղավում են "Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ": Զգում եմ, թե ինչպես է հիպնոսը նաև ինձ տիրում: Գիտակցությունս սկսում է մթագնել: Կառչել եմ աթոռիցս, սակայն ուժերս սկսում են չենթարկվել ինձ: Ահա արդեն ձախ ձեռքս պարզվել է առաջ, աջը դեռ իմ տիրապետության տակ, դրանով դեռ կարողանում եմ տպել: … Օգնեք, ժողովու՜րդ, փրկեք … կործանվում եմ, հիպնոսին չեմ դիմա… –Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ …
Վերջին խմբագրող՝ ChildOfTheSky: 01.08.2008, 15:19:
Ո՞նց Հով, զոմբիացման պահն էս անգամ բա՞ց եմ թողել
Ոչինչ, հիմա մի հատ ինքնահիպնոստ սեանս կանցկացնեմ.
Լե-վոն, Լե-վոն, Լե-Վոն
Ա-զատ, ան-կախ, Հա-յաս-տան
Պայ-քար, պայ-քար, մին-չև վերջ
Ան-սերժ, ան-ռոբ, Հա-յաս-տան
Հի-մա, հի-մա, հի-մա
Լե-վոն, նա-խա-գահ
Սեր-ժիկ, հե-ռա-ցիր
Նորմա՞լ ա, արդեն հունի մեջ մտա՞, հիպնոսվեցի՞:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ինձ մի խանգարեք
Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ
Ձայնս կտրվել է, բայց փոխարենը ձեռքով ողջույններ եմ փոխանցել անկրկնելի օպերատորին, ով իր ոստիկանական մեքենայից անխոնջ նկարում էր ինձ: Հուսով եմ վարպետը օսկարի կարժանանա վավերագրական հրաշալի ֆիլմի համար: Ժողովուրդս ինչպես միշտ իր բարձունքում է, միշտ անկոտրում, հպարտ, տոկուն, վճռական, հաղթական, ազատ
Ավտոմեքենաների շչակները շարունակ ողջունում էին մեզ, չնայած կողքից անցնող բարձրաստիճան ոստիկանը ուշադիր նրանց համարներին էր նայում, ապա վարորդների դեմքերին (երևի որ վերջին վախենա ու իր շչակով մեզ չողջունի): Ինչպես միշտ ժողովուրդը կազմակերպված էր, անգամ սադրիչին, որն ինչ-որ կերպ հաջողացրել էր հասնել խոսափողին, արագ չեզոքացրին: Ելույթները տպավորիչ էին, հատկապես Բագրատյան Հրանտի վերլուծությունները անկրկնելի: Ինչպես միշտ քար լռություն էր Տեր-Պետրոսյանի խոսելուց: Իսկ երթը շատ երկար էր ձգվում: Ես դեռ Մաշտոցի պողոտայում էի, իսկ երթի սկիզբն արդեն հատել էր հրապարակն ու հասել Սախարովի հրապարակին: Մինչդեռ ես վերջում չէի, մեզնից հետո դեռ շատ եկողներ կային: Հայրենասիրական երգերն ու մեր անկոտրում կոչերը երթի ժամանակ մեր ուղեկիցներն էին, ժողովրդի ուրախ ժպիտներով ու ձեռքով ողջույները մեզ նոր ոգևորություն էին տալիս: Արդեն տուն վերադառնալուց վարորդը պիտի անհամբեր հարցներ, թե ինչ են խոսել հանրահավաքին, ու ափսոսանք հայտներ, որ աշխատանքի լինելու պատճառով չէր կարողացել գալ:
Իսկ մեր պայքարը շարունակվում է, այն անկասելի է: Կհանդիպենք այսքան բոլորով սեպտեմբերի 5-ին, իսկ մինչ այդ ավելի փոքր խմբերով բոլորին էլ կտեսնենք Հյուսիսային պողոտայում:
Պայքար, պայքար, մինչև վերջ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես էլ լավ հիպնոսվեցի, բայց հարգելի պատճառներով չէի կարա հիպնոսաթափ ըլնեի: Եթե էտ պատճառը չըլներ, ձեր հետ ակտիվ կմասնակցեի:
Էս անգամ հունիսի 20-ի համեմատ 2 անգամ շատ էինք (հանրահավաքն ու երթը միասին վերցրած), նենց որ ապրի ժողովուրդը:
Հ.Գ. Անցած հանրահավաքին էն որ ասում էի Լևոնին 1.5 մետրի վրա եմ տեսել, էս հանրահավաքին արդեն ինքն ա ինձ տեսել![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ