User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 134 հատից

Թեմա: Հանրահավաք Օգոստոսի 1-ին

  1. #46
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    փաստորեն իսկապես այս հանրահավաքը նախորդներից ուժեղ ու կարևոր պիտի լինի... լավ է

    ես մի խնդրանք ունեմ հանրահավաքին մասնակցող ակումբականներին...
    ուրեմն ես ու ընկերներս պիտի նկարահանենք հանրահավաքը`մի քանի հոգով, մի քանի տեսախցիկով... ֆիլմի համար է: Էրեխեքից մեկը 2 շաբաթ առաջ Հյուսիսայինում փորձեց նկարահանել, ժողովուրդը շատ ագրեսիվ արձագանքեց ու ստիպեց ջնջել ամբողջ նկարահանած նյութը... դե, պարզ է, տրամադրությունները սրվում են, օդը ավելի լարված է դառնում... հանրահավաքի օրը, իհարկե, հանգիստ կնկարահանենք, էնտեղ առանց մեզ էլ լիքը տեսախցիկ կլինի, բայց մի բան եմ ուզում խնդրել... եթե խմբով եք լինելու, ես ձեզ կմոտենամ, գուցե հարկ լինի մի փոքրիկ խաղարկային դրվագ նկարել: Այսինքն էնպես չէ, որ դեր խաղաք, բայց գուցե ժողովրդի հետ չստացվի էնպես նկարահանել, ինչպես պլանավորում ենք, գուցե խուսափեն տեսախցիկներից, մեկ էլ մի տեսարան ենք նախատեսում, որ հանրահավաքի մասնակիցները միասին վեր են նայում, իբրև թե էնտեղից երաժշտություն է լսվում... սա դեռ մոտավոր է, այս երկու օրը կճշտեմ, բայց ամեն եպքում եթե համաձայնեք, ես շատ ուրախ կլինեմ, որովհետև հանրահավաքի ժամանակ մարդկանց որևէ բան խնդրելը նկարահանման համար շատ վտանգավոր է, դա հաստատ...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #47
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Սե՛դ ջան, դու խնդիր չունես, ինչով կարողանամ կօգնեմ քեզ...կհանդիպենք

  3. #48
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀՀՀՀՀՀՀՄՄՄՄՄՄՄՄՄՄ...ու պետք չի մոռանալ, որ տաս /պաշտոնական տվյալներով/ անմեղ զոհ կա...իշխանության ձեռքերը որյունոտ են...ես այդ ձեռքերը լվացողը չեմ, ուրեմն ուրիշ զբաղմունք գտեք Ձեզ համար,փոխարեն շարժման պայքարողներին «ծամոն ծամելով» քննադատելը..
    Ձեղ թվում ա լավ էգոիստաբար թեկուզ, որպես Ձեզանից յուրաքանչյուրի նման առանձին մի անհատ ես ներելու՞ եմ չորս ամսվա ապօրինաբար իմ բաժանումը հորիցս...
    Երբ որ բանտերում իրենց կյանքը պատերազմում վտանգած անմեղ մարդիկ են, դա Ձեզ համար նոռմալ ա.......
    մի ամիս, շատ չէ, տեսնեիք սեփական մոր անզոր արցունքները, պայքարը արդեն սեփական ուժը վերականգնելու, համբերությամբ սպասելու համար, գուցե թե էդպես չխոսեիք,....բայց ի՞նչ իմանամ....
    Ես մի բան գիտեմ. արդարությունը հաղթելու է, որովհետև արդար դատում է միայն ժՈՂՈՎՈՒրԴԸ...
    եՎ ՀԱՄՈԶՎԱծ ԵՄ ԱՍՈՒՄ ՀԱՅԼՈՒրԻ ԱՍԱծ ԱՄԲՈխԸ ՄթԻ ՈՒ ՑրՏԻ ՍԵրՈՒՆԴՆ Ա...
    ԻՍԿ ԵՍ ՈՒ ԱՅՍՏԵՂ շԱՏ շԱՏԵրԸ ԱՅՆ ԴժՎԱր ՏԱրԻՆԵրԻՑ էԼ ԼՈՒՅՍ ժԱՌԱՆԳԵՑԻՆՔ...
    Ծով, անցնելու են տարիներ: Ազատ, անկախ Հայաստանն է դեպքերի վայրը: Փոքրիկ երեխան նստած հոր ծնկներին հիացած նայելու է իր պապիկին, որը պատմելու է համաժողովրդական հուժկու շարժման մասին, որը գնում էր բռնապետության դեմ, դիմանում բոլոր արհավիրքներին, դժվարություններին ու ի վերջո հաղթեց, ստեղծելով հիմք երկրի կայունության, զարգացման համար:
    - Պապի, դու՞ էլ էիր պայքարում, - հարցնելու է փոքրիկը:
    - Այո, անուշիկս, - պատասխանելու է պապը:
    Փոքրիկը որոշելու է նմանվել պապին՝ իր հերոս պապին, որը հերոսական ժողովրդի մի մասնիկն է: Բակի երեխաներին ինքը պատմելու է, թե իր պապն ինչպես է երկիրն ազատագրել իրենց համար:

    Անցնելու են տարիներ: Մի օր պապիկն իր ջահելության մասին պատմելիս ասելու է, որ իր երիտասարդության ժամանակ մի ինտերնետային ֆորում կար, «Դար» ակումբ, ու ինքն այդ ակումբ մտնում էր... Արդեն պատանի դարձած փոքրիկը իր հերոս պապին ճանաչելու համար որոշելու է գտնել այդ ֆորումը ու պեղելու է ինտերնետի արխիվները: Ի՞նչ իմանար պապը, որ այդպիսի արխիվ հասկացություն կա: Միամտաբար ասելու է իր մականունը: Ու գտնելու է փոքրիկը իր պապիկին «Դար» ակումբում, ու արցունքն աչքերին կարդա P.S.-ի, Սիսարի, Smergh-ի կամ նման մեկ ուրիշի գրառումները ու այդ կարդացածը հուսահատեցնելու է վրան: Նա նեղանալու է իր պապից, որը դուրս էր եկել ժողովրդի դեմ, ով չէր հասկացել պահի լրջությունը իսկ տարիներ անց իրեն այլ կերպ էր ներկայացնում:

    Նրանք այսպես թե այնպես պատասխան տալու են իրենց խղճի առաջ, Ծով, ժամանակը կգա, ու կտան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #49
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծով, անցնելու են տարիներ: Ազատ, անկախ Հայաստանն է դեպքերի վայրը: Փոքրիկ երեխան նստած հոր ծնկներին հիացած նայելու է իր պապիկին, որը պատմելու է համաժողովրդական հուժկու շարժման մասին, որը գնում էր բռնապետության դեմ, դիմանում բոլոր արհավիրքներին, դժվարություններին ու ի վերջո հաղթեց, ստեղծելով հիմք երկրի կայունության, զարգացման համար:
    - Պապի, դու՞ էլ էիր պայքարում, - հարցնելու է փոքրիկը:
    - Այո, անուշիկս, - պատասխանելու է պապը:
    Փոքրիկը որոշելու է նմանվել պապին՝ իր հերոս պապին, որը հերոսական ժողովրդի մի մասնիկն է: Բակի երեխաներին ինքը պատմելու է, թե իր պապն ինչպես է երկիրն ազատագրել իրենց համար:

    Անցնելու են տարիներ: Մի օր պապիկն իր ջահելության մասին պատմելիս ասելու է, որ իր երիտասարդության ժամանակ մի ինտերնետային ֆորում կար, «Դար» ակումբ, ու ինքն այդ ակումբ մտնում էր... Արդեն պատանի դարձած փոքրիկը իր հերոս պապին ճանաչելու համար որոշելու է գտնել այդ ֆորումը ու պեղելու է ինտերնետի արխիվները: Ի՞նչ իմանար պապը, որ այդպիսի արխիվ հասկացություն կա: Միամտաբար ասելու է իր մականունը: Ու գտնելու է փոքրիկը իր պապիկին «Դար» ակումբում, ու արցունքն աչքերին կարդա P.S.-ի, Սիսարի, Smergh-ի կամ նման մեկ ուրիշի գրառումները ու այդ կարդացածը հուսահատեցնելու է վրան: Նա նեղանալու է իր պապից, որը դուրս էր եկել ժողովրդի դեմ, ով չէր հասկացել պահի լրջությունը իսկ տարիներ անց իրեն այլ կերպ էր ներկայացնում:

    Նրանք այսպես թե այնպես պատասխան տալու են իրենց խղճի առաջ, Ծով, ժամանակը կգա, ու կտան
    Կիսակատակ. էն կարգին հաղորդումը հիշեցի.
    Էն որ թոռները պապի նկարն են տեսնում՝ հիտլերյան զինվորների նման պատիվ տալուց, պապը ասում ա.
    Ու ըտե ես դուրս եկա, ու ասեցի.
    Հլը մի րոպե հլը
    Лучше Гор могут быть только Горы.

  5. #50
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հո չցավա՞ց, Կուկ յան։
    Ակումբի գրադարանում էի, հայ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴ ստեղծագործողների պատմվածքներ էի կարդում, այնպիսի հաճույքով, որ բոլորիդ մոռացա։
    Տատ, սենց խոսք կա` բարին շուտ է մոռացվում, քան չարը: Ես Ձեզ առայժմ հիշում եմ

    ՏՍ-ի մասին խոսելս չի գալիս:


    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ոչ ոք չէր ջնջել:
    Լիլ ջան, բա դու ո՞նց գիտեիր` ոչ ոքը ջնջել է՞ր:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 30.07.2008, 00:29: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #51
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծով, անցնելու են տարիներ....
    Ա դե լավ էլի, Չուկ... Մարդ ես, թե ադմին? Էս գիշերվա կեսին լացացնելը որս էր?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  7. #52
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    L.Տ.Պ-ն 91 թվին իր մոգական ձայնով ասեց.«Թող լինի լույսի խավարում», եւ եղավ: այժմ ասեց.«Օգոստոսի 1-ին, թող լինի արեգակի խավարում», եւ անկասկած կըլինի: Հայոց հիշողության մեջ, նա ընդմիշտ կըմնա որպես խավարի խորհրդանիշ: Այսքանը որպես հումոր, բայց... իրականում երկարատեւ դիտարկումները ցույց են տալիս... Եթ՞ե տեղի է ունենում արեգակի խավարում, նշանակում է այդ օրը լինելու է՝ լիալույսնի օր: Այդ օրերին լուսնի բացասական էներգիան իր ազդեցությամբ՝ երկիր մոլորակի վրա, եւ մարդկային գիտակցության վրա, գտնվում է իր առավելագույն մակարդակի վրա , հետեվաբար այդ օրերին երկիր մոլորակի վրա տեղի է ունենում ամենից շատ վթարները եւ հանցագործությունները, այդ օրերը՝ համարվում են ամենաչարագուշակ օրերը, կարծում եմ լեւոնի կողմից, ընտրված է միտումնավոր:
    Այդ օրը նորալուսին է լինելու: Նորի սկիզբ է խորհրդանշում: Մարդիկ հավաքվելու են երեկոյան, երբ խավարումն ավարտված է լինելու - խավարը հեռացած՝ էլի լավ նշան:
    Իսկ, ընդգծված տողում հարցական նշանի առկայությունը և տեղը, այլ բան է խորհրդանշում Լիալույսին ջան…
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 30.07.2008, 06:49:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  8. #53
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մի քանի ժամ անց արևի ամենահամարձակ ճառագայթները կճեղքեն խավարը ու նոր օրվա գալուստը կավետեն: Արևի ճառագայթների հետ կզարթնեն բազում հավքեր ու օդը կլցնեն մի անուշ երգով: Կզարթնի և անխոնջ հայ կինը ու ավելն առած կսկսի ավլել Հյուսիսային պողոտան: Նրան ուրիշ կանայք կմիանան: Երիտասարդները կառաջարկեն իրենց օգնությունը ու կսկսվի մաքրությունը: Մի ուրիշ կին կսկսի ջրել ծաղիկները, իսկ այն մյուս երկուսը ուրախ իրար կժպտան՝ այսօր օգոստոսի 1-ն է: Շուտով Հյուսիսային պողոտան կփայլի իր մաքրությամբ: Եթե որոշես այդ պահին գնալ ու զբոսնել գերեվարված Ազատության հրապարակում, ապա սրտխառնոցդ զսպելով կսկսես մտածել, միթե՞ աղբանոց ես ընկել: Իսկ Հյուսիսային պողոտայում արդեն կխմեն առավոտյան սուրճի առաջին գավաթը: Բոլորն իրար նկատմամբ հոգատար ու սիրալիր, կկատակեն ու ուրախ կժպտան:
    Օրվա ընթացքում այստեղ կշտապի Հայաստանի ամենաարժանապատիվ, ամենահպարտ ու ամենաազատ քաղաքացին: Կգա ու կողջունի նստացույցավորներին: Իսկ ժամեր հետո նրանք բոլորով ու դեռ շատ ու շատ ուրիշները կշտապեն Մատենադարան՝ Համաժողովրդական շարժման հրավիրած հուժկու հանրահավաքին, որը թեև չի արտոնվել, բայց թերևս կկայանա:

    Այսօր այդ հանրահավաքին հռչակագիր կստորագրվի: Մի շարք կուսակցություններ կհայտարարեն Հայ Ազգային Կոնգրեսի ծնունդն ու իրենց՝ դրան անդամակցելը: Այսօր ելույթներն էլ շատ կլինեն: Կխոսի Հրանտ Բագրատյանը, երևի, ու կներկայացնի երկրի իրական տնտեսական վիճակը: Կխոսեն մի շարք կուսակցությունների առաջնորդներ: Երևի երիտասարդներից մեկն էլ իր առաջին ելույթներից մեկը կունենա: Ապա կխոսի հանրապետության առաջին նախագահը ու բազմահազարանոց հանրահավաքում անմիջապես քար լռություն կտիրի, բոլորը ուշադիր կլսեն առաջին նախագահին:
    Այսօր շատ բան ենք իմանալու: Այսօր կուրվագծվի պայքարի հետագա ճանապարհը, թեկուզ ոչ ամբողջովին:

    Այնպես որ գնամ քնելու, կհանդիպենք շուտով՝ հանրահավաքին:
    Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
    Բարի գիշեր, ակումբ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #54
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    ԵՐԵՎԱՆ ՄՏՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

    Այսօր վաղ առավոտից Հայաստանի ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել Երեւան մտնող ավտոճանապարհներին: Ոստիկանները ստուգում են բոլոր մեքենաներն ու միջքաղաքային երթուղայինները: Դա կապված է Համաժողովրդական շարժման այսօր նախատեսված հանրահավաքի հետ:
    http://www.lragir.am/

  10. #55
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՐԵՎԱՆ ՄՏՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

    Այսօր վաղ առավոտից Հայաստանի ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել Երեւան մտնող ավտոճանապարհներին: Ոստիկանները ստուգում են բոլոր մեքենաներն ու միջքաղաքային երթուղայինները: Դա կապված է Համաժողովրդական շարժման այսօր նախատեսված հանրահավաքի հետ:
    http://www.lragir.am/
    Ես զարմացած եմ. էսքան, մեղմ ասած, անխելք իշխանություն չեմ տեսել։ Մի՞թե չեն հասկանում, որ էդ ճանապարհ փակելը մենակ Լեվոնին ա օգուտ` խոսալու տեղ շատ կունենա։ Իս ով որ մարզերից պիտի գնար հանրահավաք հաստատ կֆայմի մի օր շուտ գա Երեւան։

    .....կամ էլ Սերժը Լեվոնական ա...

  11. #56
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես զարմացած եմ. էսքան, մեղմ ասած, անխելք իշխանություն չեմ տեսել։ Մի՞թե չեն հասկանում, որ էդ ճանապարհ փակելը մենակ Լեվոնին ա օգուտ` խոսալու տեղ շատ կունենա։ Իս ով որ մարզերից պիտի գնար հանրահավաք հաստատ կֆայմի մի օր շուտ գա Երեւան։

    .....կամ էլ Սերժը Լեվոնական ա...
    Իրանք շարժվում են այս սկզբունքով. 4000 հոգի էլ վախենան կամ չկարողանան գալ, էլի լավ ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #57
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանք շարժվում են այս սկզբունքով. 4000 հոգի էլ վախենան կամ չկարողանան գալ, էլի լավ ա
    Դե դա կարճ խելքի արդյունք է։
    Չնայած ես Լեվոնին դեմ եմ, բայց մեկ ա, Լեվոնը խելոք ա ու առիթը բաց չի թողնի...

  13. #58
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Հայտարարություն


    Համաժողովրդական շարժման օգոստոսի 1-ի հանրահավաքը շրջադարձային նշանակություն կունենա Հայաստանի քաղաքական կյանքում: Այդ օրը հանդիսավոր պայմաններում Մատենադարանի հարթակում Շարժման հիմքը հանդիսացող կուսակցությունները կստորագրեն Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման մասին հռչակագիր: Մենք հրավիրում ենք մեր հայրենակիցներին մասնակցել այդ արարողությանը, որը կարևոր հանգրվանային նշանակություն կունենա ազատության, իրավական պետության, սահմանադրական կարգի վերականգնման, ինչպես նաև երկիրը բռնակալական կապանքներից և ավազակապետական համակարգից ազատելու նպատակով մեր ժողովրդի ուժերը համախմբելու և գործը հաղթական ավարտի հասցնելու առումով: Համոզված ենք, որ այդ օրը իր ներկայությամբ ժողովուրդը կցուցադրի իրեն հատուկ աննկուն հավաքական կամքի հզորությունը, բարձր քաղաքացիական գիտակցությունն ու վճռականությունը: Բացի Հայ Ազգային Կոնգրեսի հռչակումից հանրահավաքը կանդրադառնա նաև իր նախորդ պահանջներին. հուլիսի 4-ի հանրահավաքից ի վեր 82 քաղբանտարկյալներից ազատվել են ընդամենը 6 հոգի, 76-ը շարունակում են ապօրինաբար պահվել բանտերում: Չեն կատարվել Ռոբերտ Քոչարյանի և մարտի 1-ի մպանդի նրա մեղսակիցների պատասխանատվության կանչելու պահանջները: Որևէ քայլ չի արվել մարտի 1-ի դեպքերի անաչառ և վստահելի հետաքննության մարմին ստեղծելու ինչպես հայ հասարակության, այնպես էլ միջազգային հանրության պահանջը բավարարելու ուղղությամբ: Երկրում շարունակվում են ոտնահարվել հավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու քաղաքացիների ազատությունները, ազատ տեղաշարժի և այլ իրավունքները: Անհեթեթ և ապօրինի պատճառաբանությամբ և օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով արգելվում են հավաքներ անցկացնելու հայտերը: Մարտի 21-ից հետո հանրահավաքների արգելված հայտերի քանակն արդեն հասել է 56-ի, որոնցից 12-ը՝ ԵԽԽՎ-ի 1620 բանաձևի ընդունումից հետո: Մենք պահանջում ենք իշխանություններին զերծ մնալ օգոստոսի 1-ի հանրահավաքը խոչընդոտելու փորձերից: Մենք կոչ ենք անում ոստիկանությանը, մշտական կապի մեջ լինելով Շարժման ղեկավարների հետ, ապահովել հանրահավաքի և երթի օրինական ընթացքը, պահպանել հասարակական կարգը, ինչը հաջողությամբ իրականացվեց հունիսի 20-ին և հուլիսի 4-ին: Միևնույն ժամանակ, մենք տարակուսանք ենք հայտնում այն հանգամանքի վերաբերյալ, որ հինգ ամիս շարունակ, իբր օպերատիվ տվյալներ ունենալով հնարավոր անկարգությունների մասին, ոստիկանությունը մինչև օրս չի բացահայտել, ձերբակալել կամ այլ կերպ վնասազերծել հանցավոր նպատակներ ունեցող որևէ սադրիչի, եթե այդպիսին իրոք կա, և արդեն քանի ամիս համապատասխան տեղեկանքներով հիմք է տալիս քաղաքապետարանին ոտնահարել հարյուրհազարավոր օրինապաշտ քաղաքացիների՝ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը:

    ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ


    Ավելացվել է 9 րոպե անց
    Լուրեր ըստ Ա1+-ի


    ՚ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱԼՈՒՙ

    [14:33] 01 Օգոստոսի, 2008

    Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը այսօր վստահեցրել է, որ Մատենադարանի մոտ ընդդիմության նախատեսած հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը բախումների չի գնալու:

    ՚Ինչպես տեսնում եք` չկա նման բան, չի եղել մյուս ցույցերի ժամանակ էլ, հիմա էլ, ինձ թվում է, որ խոհեմ կլինի ժողովուրդը, եւ մենք էլ կկարողանանք համագործակցել նորմալՙ, - ասաց նա:

    Չարտոնված այդ հանրահավաքի ժամանակ ոստիկանության հնարավոր գործողությունների վերաբերյալ Ներսես Նազարյանը ասել է, - ՚Կտեսնենք, տեղում կկողմնորոշվենք: Թույլտվություն դեռ չկա, բայց, ամեն դեպքում, տեղում կերեւա` ինչպես կպահեն իրենց հանրահավաքի մասնակիցները, եւ տեղում արդեն կողմնորոշվելու ենք, ինչպես նախկին ցույցերի ժամանակ: Կաշխատենք, որ անցկացնենք հանգիստՙ:

    Միաժամանակ, նա դժվարացավ ասել` կթույլատրվի՞ արդյոք ծրագրված հանրահավաքի մասնակիցներին բարձրանալ Մատենադարանի հարթակ. - ՚Քաղաքապետարանի հետ կխորհրդակցենք, որոշում կկայացնենք: Դա կապված է նաեւ այդ ցույցի մասնակիցների պահելաձեւից` ճանապարհներ չփակեն, երթեւեկության կանոնները չխախտեն, այլ մարդկանց իրավունքները, որոնք հանգիստ ման են գալիս այդ տարածքներում, չխախտեն: Արդեն տեղում պարզ կերեւա, կկողմնորոշվենք, կտեսնենք, իրավիճակից ելնելով` որոշում կկայացվի անպայմանՙ:

    Հանրահավաքի արտոնման դեպքում հնարավոր սադրիչ գործողությունների մասին տեղեկությունների առկայությանը առնչվող հարցին ոստիկանության քաղաքային վարչության պետը պատասխանեց. - ՚Կան, միանշանակ, այդ տեղեկությունները կան: Նամանավանդ կենտրոնական հատվածում, երբ սկսում են նաեւ երթ անել, այդ ժամանակ արդեն այդ ժողովուրդը, ամբոխը դառնում է անկառավարելի, եւ մենք ահազանգեր ունենք, հավաստի ին‎ֆորմացիաներ, որ հնարավոր են մասսայական անկարգություններՙ:

    Այդ իսկ պատճառով, ըստ նրա, քաղաքապետարանը առաջարկում է հանրահավաքներն անցկացնել ՚այնպիսի տեղ, որտեղ հնարավոր չեն անկարգություններ, բախումներ այն մարդկանց հետ, որոնք, պահպանելով իրենց իրավունքը, այդ ժամերին կարողանում են դրսում հանգիստ քայլել, կամ օբյեկտների տերերի հետ կոնֆլիկտներ չլինենՙ. - ՚Առաջարկվում է այդպիսի տեղ` իրենք հրաժարվում ենՙ:

    ՚Իսկ հնարավոր չէ՞ սադրիչներին հայտնաբերել ու հանրահավաքը արտոնելՙ, - այս հարցին Ներսես Նազարյանը հակադարձեց. - ՚Այդ քանակի մարդկանց մեջ` 5 հազար, 6 հազար, 8 հազար մարդու մեջ սադրիչին դժվար է ի հայտ բերել: Իսկ ինչո՞ւ չխուսափենք, այլ փորձենք որեւէ մեկին պատժելու տարբերակով: Ավելի լավ է ձեռնարկենք համապատասխան միջոցներ, եւ իրենք համաձայնեն, արտոնենք` գնան անցկացնեն այն վայրերում, որտեղ անվտանգ է եւ հանգիստ կարող են արտահայտել իրենց միտքը, իրենց ուզածըՙ:

    Ինչ վերաբերում է այն փաստին, որ նախորդ հանրահավաքների ժամանակ նման սադրանքներ չեն եղել, ոստիկանության քաղաքային վարչության պետը շեշտեց. - ՚Ուրեմն` մի անգամ կարող է լինի: Մեզ արդեն հայտնի դեպքեր կան, որոնք մի օրում եղան, մի քանի ժամում: Պարտադիր չէ` մի անգամ չեղավ, երկու անգամ չեղավ, երրորդ անգամ կարող է լինի` շատ վատ ձեւի: Նամանավանդ` մի անգամ երթ արվեց, երթի ընթացքում` նորից ճանապարհային երթեւեկություն, նորից վեճեր վարորդների հետ, նորից պրոբլեմներ, որից մենք աշխատում ենք խուսափելՙ:




    ՚ՍԱՐՍԱՓԱԾ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՙ

    [15:12] 01 Օգոստոսի, 2008

    ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Համաժողովրդական շարժման կենտրոնը արդեն երեկվանից բազմաթիվ ահազանգեր է ստանում հանրապետության տարբեր շրջաններից, որ ինչ որ հրահանգով սահմանափակվել է դեպի Երեւան եկող երթուղային տրանսպորտի շարժը£ Որոշ տեղերում պարզապես փակվել են ավտոկայանները£ Նույն հրահանգն է տրվել նաեւ տաքսի ծառայություններին£ Երեւանում հասարակական տրանսպորտին հանձնարարված է դադարեցնել աշխատանքը ժամը 3-ից£ Փաստորեն, ամեն անգամ երբ համաժողովրդական շարժումը հանրահավաք է անցկացնում իշխանությունները դիմում են նույն ապօրինի միջոցառումներին:

    Սա Սահմանադրությամբ եւ մարդու հանրահայտ իրավունքների, մասնավորապես ազատ տեղաշարժի, տեղեկություններ ստանալու ու տարածելու, ազատ հավաքների եւ այլ իրավունքների կոպտագույն խախտում է, դրա նախաձեռնողներն ու հեղինակները հանցանք են գործում£ Այսօրինակ հանցավոր գործողությունները վկայում են, որ իշխանությունները իրենք գիտակցում են, որ չունեն ժողովրդի աջակցությունը, եւ այնքան սարսափած են համաժողովրդական ընդվզման ալիքից, որ դիմում են ամեն անօրինականության հանրահավաքներում մարդկանց քանակը նվազագույնի հասցնելու նպատակով:

    ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ



    ՚ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆՙ ՚ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՙ ՎԱՐՈՐԴԻՆ

    [15:30] 01 Օգոստոսի, 2008

    Այսօր առավոտյան ՚Հայկական ժամանակՙ օրաթեթրի թղթակից Աննա Զախարյանը իրենց խմբագրության ավտոմեքենայով մեկնել է Արագածոտնի մարզ՝ պարզելու, թե ինչու դեպի Երեւան եկող երթուղայինները եւ ավտոբուսները չեն աշխատում: Աշտարակի քաղաապետարանում բացատրել են, որ իրենք դրա հետ կապ չունեն, մարզպետարանից պետք է պարզաբանում խնդրել, մարզպետարանն էլ մեղքը բարդել է Կապի եւ տրանսպորտի նախարարության վրա:

    Այս ամենը պարզելուց հետո թղթակիցը վարորդի՝ Գագիկ Հովակիմյանի հետ կանգ է առել Աշտարակի ավտոկայանի մոտ, որպեսզի լուսանկարի ավտոկայանի դատարկ կանգառը, դիսպետչերի փակ կրպակը: Եվ մինչ Աննա Զախարյանը լուսանկարելիս է եղել, Արագածոտնի մարզային ոստիկանության աշխատակիցները ուղղակի ուժի գործադրմամբ, կարելի է ասել ՚առեւանգել ենՙ ՀԺ-ի վարորդ Գագիկ Հովակիմյանին:

    Աննա Զախարյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ Գագիկին առեւանգող ավտոմեքենան սպիտակ ՚Վազ-21-06ՙ մակնիշի էր: Իսկ առեւանգողները եղել են ոստիկաններ՝ համազգեստով: Որեւէ բացատրություն բնականաբար չի տրվել, մի քանի ոստիկան էլ ՚առեւանգելՙ եւ բերման են ենթարկել ՚ՀԺՙ-ի ավտոմեքենան: Լրագրողը միայնակ մնացել է ավտոկայանում: Այս պահին Գագիկ Հովակիմյանի բջջային հեռախոսը անհասանելի է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.08.2008, 14:49: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #59
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Կհանդիպենք էսօր շտոլի?

  15. #60
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կհանդիպենք էսօր շտոլի?
    Կոնեչնո

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 07.08.2012, 20:38
  4. Օգոստոսի 13 - Մեծ հանդիպում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 21.08.2011, 01:47
  5. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •