User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 134 հատից

Թեմա: Հանրահավաք Օգոստոսի 1-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ ՇԱՐԺՄԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ ԿՓՈԽՎԻ

    Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց շարժման առաջիկա պահանջների մասին, որոնք բնութագրեց`«կտրուկ» եւ թվարկեց. «Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ընդդիմության եւ հասարակության դեմ ուղղված քաղաքական հաշվեհարդարը: Կտրուկ միջոցներ ձեռնարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանի ապօրինի շրջաբերական-հրահանգով ողջ հանրապետությունով մեկ ծավալած քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով»: Օգտվելով առիթից այսօր Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցների անունից դիմեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` խնդրելով մանրակրկիթ իրավաբանական գնահատական տալ Անդրանիկ Միրզոյանի փաստաթղթին: Համաժողովրդական շարժման պահանջներն այսքանով չավարտվեցին: «Շուտափույթ կերպով բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն պատասխանատուներին, առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանին: Անմիջապես պաշտոնից հեռացնել նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում չարաբաստիկ դեր խաղացած, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ լիովին վարկաբեկված անձանց` Արմեն Գեւորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին եւ Հանրային հեռուստատեսության խորհրդի պետ Ալեքսան Հարությունյանին»: Նշված պահանջները չկատարելու եւ մանավանդ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դեպքում` Տեր-Պետորսյանը խոստացավ. «Օգոստոսի 1-ից սկսած Շարժման կարգախոսը հայտարարել` Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»: Տեր-Պետրոսյանը նշեց, որ օգոստոսի 1-ը պատահական չէ ընտրված, եւ հենց այդ օրն է նախատեսված Համաժողովրդական շարժման հաջորդ հանրահավաքը: ՀՀ առաջին նախագահի ելույթից հետո տեղի ունեցավ մարտի 1-ից հետո Համաժողովրդական շարժման աննախադեպ բազմամարդ երթը, որը սկսվեց Մատենադարանի մոտից եւ Մաշտոցի պողոտայով, Մյասնիկյանի արձանի մոտով, Հանրապետության հրապարակով ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որն այսօր Դավիթ Շահնազարյանն իր ելույթում անվանեց «Համաժողովրդական շարժման Անլռելի զանգակատուն»:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 05.07.2008, 13:56:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 07.08.2012, 20:38
  4. Օգոստոսի 13 - Մեծ հանդիպում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 21.08.2011, 01:47
  5. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •