Ճիշտ ես ասում, սիստեմն է հիվանդ։ Ճիշտ է դա պետք է խորությամբ մաքրել։ Բայց այդ կապակցված արատական շրջանը հսկայական է և ոչ 100որում, ոչ 300հարյուրում, ոչ էլ միայն իշպանափոխությամբ չի քանդվի;
Կաշառքն իր ճանապարհն է անցնում աստիճաններով` գիտեմ։ Բայց երևի 50տոկոսը։Մարդիկ սովորեցին (մոտ 80տարի է արդեն( առանց կիսվելու պարտավորության էլ փող կորզել, դա խասյաթ է դառել։
Պետք է ազնիվ իշխանություն, հո չեմ վիճում, բայց դրանից մեր հնացած մտածելակերպը մի զարկով չի փոխվի։ Հիմա իսկական ժամանակն է դա սկսելու, որ քո ուզած կառավարությունն էլ չկարողանա այլ կերպ վարվել ու աչքերը փակել։ Քանի՞ ոստիկան կամ ստուգող պիտի ունենա քաղաքը, ու դրանց աշխատավարձ տա, որ ամեն մի ժեկում նստեն։
Հիմա ասա, որ գործ տալ ես անվանում։ Հենց որ իշպանությունը փոխվեց, դու մարդկային առօրյա անազնվությունից կամ լկտիությունից պաշտպանված ե՞ս լինելու։ Եթե շարունակեն, ընդունակ կլինե՞ս առօրյա մակարդակով կասեցնելու, դիմում-բողոքով, թե նորից պիտի հեղափոխություն անես։ Իմացի, մենք ինքներս պետք է այդ բաներն անենք, ոչ միայն պետական օրգանները։ Եղբորդ, կնոջդ ամոթանք կտա՞ս խախտման համար։
Քեզ են դիմում, բայց համարի որ ինքս ինձ եմ ասում, ես էլ վախենում եմ- հպարտ կանգնեմ մի կողմ, ալարեմ ընկնել ինստանցիաների դռները, ամաչեմ հարևանիս տունը քանդել տալ կամ տուգանք դնել վրան…
ինչ որ մեկը պետք է սկսի;
Ախր ես չեմ բացասում մեծ խնդիրների արմատական լուծումը, անհրաժեշտ է դա, այս մի կառավարությունն էլ պետք է դա սկսի և սկսել է; կունենանք մյուսը, կշարունակի այդ պրոցեսը։
Իսկ ժողովուրդն իր դերը հիմա պիտի կատարի։ մի հատ ինքը մաքրվի…
Ավելացվել է 2 րոպե անց
Դա իմ երազանքն է։ մյուս անգամ անելու եմ, որպես շվեցարական քաղաքացի:
Մայթի մեջտեղում կանգնածին։
Էջանիշներ