Տատ, Ձեր տրամաբանությունն անչափ մեծ ուշադրության է արժանի, բայց դա այնքան էլ լավ չի, քանի որ մեծությունն, ինչպես արդեն նշեցի` անչափ է, իսկ այն, ինչը չափից դուրս է, այնքան էլ գեղեցիկ չէ: Ասածիս վառ ապացույցը Ձեր կողմից կատարված գրառման` ընդգծածս հատվածն է: Դուք ասում եք, որ կթողնեք հանցագործը վայելի, հենց տեսնեք, որ համը հանում է, կհիշացնեք: Ինչպես նկատեցի` Դուք սա ասում եք կոնկրետ կաշառակերության մասին, բայց մի՞թե նման պարագայում կարելի է տարբերություն դնել հանցագործության տեսակի մեջ: Կարծում եմ, որ ոչ: Դուք պատրաստակամություն եք հայտնում պայքարելու ապօրինության դեմ, և ավելին` հասարակությանը ևս հորդորում եք պայքարել դրա դեմ, մասնավորապես կարևորում եք կաշառակերությունը: Դա լավ է, որ դեմ եք կաշառակերությանը և կարևորում եք դրա դեմ պայքարը, եթե կարևորում եք այնպիսի հանցագործության դեմ պայքարն, ինչպիսին կաշառակերությունն է, կարծում եմ` կարևորում եք նաև սպանությունների դեմ պայքարը: Դա նույնպես լավ է, բայց եթե Ձեր տրամաբանությամբ բոլորը պայքարեն, ապա այդ պայքարը երբեք դրական արդյունքի չի հասնի: Ինչպե՞ս եք պատկերացնում. մարդը սպանություն է կատարում, իսկ Ձեր պես` հանցագործության դեմ պայքարող քաղաքացին մտածում է` «թող էս մեկը վայելի, հենց համը հանի` մի հինգ հոգու էլ սպանի, լուրջ քայլերի կդիմեմ»: Ծիծաղելի է: Այսպես գրելիս կամ կարդալիս է, որ ծիծաղելի է, այնինչ` իրականության վերածվելու դեպքում դառնում է առնվազն ցավալի: Եթե բերածս օրինակը կոպիտ թվաց, խնդրեմ` պատկերացրեք նույն սցենարը կաշառակերության դեպքում:
Հիմա Ձեր գրառման` ընդգծածս հատվածի հենց հաջորդ նախադասության մասին, որը բացահայտ կերպով հակասում է իրեն նախորդող նախադասությանը, բայց այդ հակասության մասին չեմ խոսում` դա որակելով որպես անկեղծության արտահայտում: Հետաքրքիր է`ինչպիսի կարծիք կկազմեք մի մարդու մասին, ով Ձեզ կոչ անի կատարել մի քայլ, որն ինքը երբեք չի կատարել և չի էլ պատրաստվում կատարել, չնայած, որ ունի բոլոր հնարավորություններն ու իրավունքները` այդ քայլը կատարելու համար:
Էջանիշներ