Հենց նոր պատուհանից դուրս նայեցի. արևի խավարումից անմիջապես հետո մարդկանց (ավելի ճիշտ զոմբիների) բազմությունը հոծ շարքերով միապաղաղ շարժումներով ընթանում է դեպի Մատենադարան: Մեծ մասի մոտ նկատվում է լրիվ զոմբիացում, նրանք շարժվում են փակ լայն բացած աչքերով և առաջ պարզած ձեռքերով: Իրենց տներից նրանց հետևողները կամաց-կամաց ենթարկվում են հուժկու հիպնոսին և անցնում նրանց շարքերը: Առավել հիպնոսացածները բղավում են "Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ": Զգում եմ, թե ինչպես է հիպնոսը նաև ինձ տիրում: Գիտակցությունս սկսում է մթագնել: Կառչել եմ աթոռիցս, սակայն ուժերս սկսում են չենթարկվել ինձ: Ահա արդեն ձախ ձեռքս պարզվել է առաջ, աջը դեռ իմ տիրապետության տակ, դրանով դեռ կարողանում եմ տպել: … Օգնեք, ժողովու՜րդ, փրկեք … կործանվում եմ, հիպնոսին չեմ դիմա… –Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ …
Էջանիշներ