Մեր գովազդների մի հսկայական զանգված հնչյունավորված է մի տղամարդու ձայնով, ում կարծեմ «Շանթի Արթուր» են ասում: Այ էդ տղամարդու ձայնից եմ նյարդայնանում՝ անկախ նրանից՝ ինչի մասին ա գովազդը: Էդ մարդը ամեն ինչ գովազդում ա՝ սկսած երեխաների տակդիրներից մինչև ինքնաթիռի միկրոսխեմաներ: Ուղղակի արդեն զզվելի ա դարձել ամենուր նույն խրոխտ (արդեն 100% հնացած) ու նույն տոնայնության ձայնը լսել:
Ըստ իս յուրաքանչյուր գովազդ պետք է հնչյունավորել յուրովի, որպեսզի այն տարբերվի մյուսներից ու որպեսզի նույնիսկ գովազդի ձայնը լսելիս (առանց պատկեռը նայելու) միանգամից ենթագիտակցորեն մարդը մտածի տվյալ ապրանքի մասին: Իսկ «Շանթի Արթուրի» ձայնը ոչ մի բանի հետ չի նույնացվում, ամենուր նույն «խրոխտ» ձայնն ա: Զարմանում են մեր գովազդ պատվիրողների վրա, որ դեռ նման հնչյունավորմամբ գովազդներ են պատվիրում ու իրենց ապրանքի նկատմամբ առաջին իսկ գովազդից հետո հակակրանք առաջացնում:
Ինչ փտախտ երկրում ենք ապրում, ուր անգամ ձայները փտում-նեխում են, բայց չեն փոխվում
Էջանիշներ