User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Արտահերթ նախագահական ընտրություններ՞

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արտահերթ նախագահական ընտրություններ՞

    ՆՈՒՅՆԻՍԿ ՌՈՒՍՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ

    Ինչպես եւ ենթադրում էինք, օրեր առաջ ռուսական մամուլում հնչած այն տեսակետը, թե Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ելքը սեպտեմբերի 21-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելն է, հենց այնպես «օդում հնչած» կարծիք չէր:
    Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Կրեմլի փորձագետները, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այն եզրակացությանն են հանգել, որ իրավիճակը չի կայունանում, եւ դա ամենեւին էլ Ռուսաստանի շահերից չի բխում: Որպես փորձագիտական եզրակացություն` առաջարկվել է սեպտեմբերի 21-ին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Ընդ որում, փորձագետները նաեւ հիմնավորել են այս առաջարկը, այսինքն` հիշեցրել են Սերժ Սարգսյանի այն պնդումները, թե իրականում Հայաստանում ընդդիմությունը մի խումբ ծայրահեղականներ են, ժողովրդի 70 տոկոսի համակրանքն իր կողմն է եւ այլն: Նաեւ զուգահեռներ են անցկացրել. հիշեցրել են, թե ինչպես Վրաստանում Սահակաշվիլին լեգիտիմության պրոբլեմ ուներ եւ գնաց արտահերթ նախագահական ընտրությունների, հաղթեց ու մասամբ թուլացրեց ներքաղաքական լարվածությունը:
    Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ փորձագիտական այս եզրակացությունը դրվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի սեղանին, եւ վերջինս արտահայտել է բառացիորեն հետեւյալ կարծիքը. «Քանի որ իրավիճակը չի կարգավորվում, սեպտեմբերի 21-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկը ճիշտ եւ արժանապատիվ լուծում է»: Այս կարծիքը, բնականաբար, հասցվել է Սերժ Սարգսյանին, ինչից հետո իշխանությունները խուճապի մեջ են հայտնվել ու պատրաստակամություն են հայտնել գնալ ցանկացած զիջումների, միայն թե սեպտեմբերի 21-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկը հանվի: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, շարունակում են պնդել, որ դա է Հայաստանում իրավիճակը կայունացնելու միակ ճանապարհը:
    Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան շահագրգռված Հայաստանի ներքաղաքական կայունության վերականգնմամբ: Ռուսաստանն, ի վերջո, տասը տարի շարունակ լավ էլ հանդուրժում էր Հայաստանի իշխանությունների «լեգիտիմության պակասը», եւ օգտվելով առիթից` «պարտքի դիմաց» վերցնում էր իրեն դուր եկածը: Ուրեմն ի՞նչն է փոխվել:
    Պատճառները մի քանիսն են: Նախ` Ռուսաստանն ինքը իմիջի փոփոխության եւ «Պուտինյան ավտորիտարիզմի» տպավորությունը մեղմելու խնդիր ունի: Երկրորդ` պրոբլեմն այստեղ Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը չէ: Ռուսների համար այնքան էլ մեծ նշանակություն չունի` լեգիտի՞մ է նախագահը, թե ոչ: Շատ ավելի կարեւոր է` ի վիճակի՞ է ղեկավարել երկիրը, թե ոչ: Սերժ Սարգսյանն ակնհայտորեն չի կարողանում ղեկավարել երկիրը, իսկ այդպես երկար շարունակվել չի կարող. նա կամ պիտի վերականգնի լեգիտիմությունը (եւ վերահսկի իրավիճակը), կամ պիտի հեռանա: Երրորդ` ռեժիմին այդպես էլ չհաջողվեց Ռուսաստանի իշխանություններին համոզել, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն արեւմտամետ է եւ ակնհայտ հակառուսական քաղաքականություն է իրականացնելու:
    Եվ, ի դեպ, ամենեւին պատահական չէ, որ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններին Կրեմլը պատասխանեց մեզ համար ամենանվաստացուցիչ ձեւով. հայտարարվեց, որ ՌԴ արտգործնախարարը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցն է քննարկելու: Թե ինչ գործ ունեն ռուսներն այդ հարաբերությունների հետ` անհասկանալի է, բայց փաս տ է, որ այդ քայլով ռուսները Սերժ Սարգսյանին պարզապես հրահանգեցին «քիթը չխոթել իրեն չվերաբերող գործերի մեջ»: Խռովել չարժե` դա է պետությունը կամովին ֆորպոստ դարձնելու գինը:
    Հ.Գ. Ի դեպ, եւս մի հետաքրքիր դետալ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների հարցով քննարկումներից: Երբ հարց է ծագել, թե ինչո՞ւ է նախընտրելի, որպեսզի այդ ընտրությունները հենց սեպտեմբերի 21-ին լինեն, Մեդվեդեւը կատակել է. «Եթե Սերժ Սարգսյանին Հայաստանի խորհրդայնացումն ավելի է դուր գալիս, թող նոյեմբերի 29-ին անեն»:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

  2. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտահերթ նախագահական ընտրություններ՞

    Ժողովուրդ, բայց եթե արտահերթ նախագահական ընտրություններ եղան, ի՞նչն ա երաշխիքը, որ կանցնեն ազատ ու արդար:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  3. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտահերթ նախագահական ընտրություններ՞

    Երբ հարց է ծագել, թե ինչո՞ւ է նախընտրելի, որպեսզի այդ ընտրությունները հենց սեպտեմբերի 21-ին լինեն, Մեդվեդեւը կատակել է. «Եթե Սերժ Սարգսյանին Հայաստանի խորհրդայնացումն ավելի է դուր գալիս, թող նոյեմբերի 29-ին անեն:
    Չէ, ինչքան շուտ, էնքան լավ

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, բայց եթե արտահերթ նախագահական ընտրություններ եղան, ի՞նչն ա երաշխիքը, որ կանցնեն ազատ ու արդար:
    իմ կարծիքով պիտի որ էսքանից հետո 5000 դրամանոց ժողովուրդը խելքի եկած լինի
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 05.07.2008, 00:32: Պատճառ: Գրառման ավելացում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտահերթ նախագահական ընտրություններ՞

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ կարծիքով պիտի որ էսքանից հետո 5000 դրամանոց ժողովուրդը խելքի եկած լինի
    Է, Աստղ ջան, իրանց 40-50 տոկոսը ինչքան էլ ընտրություններ ըլնեն, չեմ կարծում խելքի կգան. անհամբեր կսպասեն ընտրությունների օրվան, որ փող ստանան
    Հետն էլ հո մենակ 5000 դրամները չե՞ն:
    Կարող ա մի գյուղում ԼՏՊ-ը 557 ձեն ա հավաքում, ՍՍ-ը 41, բռնում թվերը տեղերով փոխում են:
    Կարող ա բռնում, հարյուրավոր թերթիկներ են լցնում քվեատուփի մեջ, ոնց որ Մալաթիա-Սեբաստիայում էր: Իրանց ի՞նչ կա:
    Կարող ա ինչ-որ մեկին ստիպում են, որ ընտրի իրանց ուզած թեկնածուին:

    Հենց էտ նույն Վրաստանի արտահերթ նախագահական ընտրությունները կեղծվել էին:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #5
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտահերթ նախագահական ընտրություններ՞

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ինչքան շուտ, էնքան լավ

    Ավելացվել է 1 րոպե անց


    իմ կարծիքով պիտի որ էսքանից հետո 5000 դրամանոց ժողովուրդը խելքի եկած լինի
    դժվար թե խելքի եկած կլինի, ու հաջորդ անգամ ավելի ծանր ու դաժանա անցնելու, ես չեմ ուզի այդ ամենը կրկին տեսնել ու զգալ

  6. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտահերթ նախագահական ընտրություններ՞

    Արտահերթ նախագահական ընտրություններն իշխանությունների միակ ելքն է…և ամենապատվաբերը: Բայց սա նրանք դժվար, թե հասկանան. նրանց համար գոյություն ունի 2 վիճակ, "կամ գահին ես կամ մահինն ես"

    Սրանց քաղաքական լեկսիկոնն անգամ տարբեր է "տակ մտնել", "հաճախորդ լինել", "փողոտել"

  7. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտահերթ նախագահական ընտրություններ՞

    Բայց ինչի եք կարծում, որ էս անգամ էլ հեշտ ա լինելու կեղծելը?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտահերթ նախագահական ընտրություններ՞

    իսկ ինչի չկարծե՞նք, որ

    պետք ա միշտ էլ ամենավատին պատրաստ ըլնես
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #9
    Մշտական Անդամ Angelochek Pushisti-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Երեվան
    Գրառումներ
    218
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտահերթ նախագահական ընտրություններ՞

    Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

    Demira Flowers http://www.youtube.com/watch?v=05vBWRV8jYU

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ 2013
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2748
    Վերջինը: 23.04.2013, 01:51
  2. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  3. Նախագահական ընտրություններ - 2008
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 267
    Վերջինը: 31.01.2010, 16:06
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •