ԵՐԹԸ ԱՎԱՐՏՎԵՑ ՆՍՏԱՑՈՒՅՑՈՎ
[00:20] 05 Հուլիսի, 2008
Այսօր համաժողովրդական շարժման հանրահավաքն ավարտվեց երթով, որի ավարտը նախատեսված էր Հյուսիսային պողոտայում, որտեղ եւ 28 օրյա նստացույց են պատրաստվում անել Շարժման մասնակիցները: Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները Մաշտոցի պողոտա- Գրիգոր Լուսավորիչ- Հանրապետության հրապարակ-Հյուսասային պողոտա երթուղով` §Լեւոն-նախագահ¦ §Սերժիկ հեռացիր¦ վանկարկումներով, երթ իրականացրին: Երթին միանում էին նաեւ պատահական անցորդներ, որոց ոգեւորում էր երթի հզորությունը: Լուսավորիչ փողոցի §Ձկան խանութ¦- Մյասնիկյանի արձան հատվածում երթի մի քանի տասնյակ հազար մասնակիցներն անցան քար լռությամբ` բռունցքները պարզած` ի հիշատակ մարտի 1-ին զոհերի: Ու մինչ երթի մասնակիցները կհասնեին Հյուսիսային պողոտա, ոստիկանները մեկ հրահանգով մի քանի շարք կազմեցին եւ փակեցին Հյուսիսային պողոտայի մուտքը` Թումանյան փողոցի կողմից: Եվ թեեւ Հյուսիսային պողոտայում այս պահին ոստիկան չկա, §Ազատության¦ հրապարակը շարունակում է շրջափակված մնալ ոստիկանական ուժերով: Իսկ հրապարակի մեջտեղում կանգնած էր ջրցան մեքենան: Համաժողովրդական շարժման մասնակիցները մինչեւ կեսգիշեր մնացին պողոտայում, նրանցից ոմանք, ովքեր նստացույցի մասնակից են, մնացին պողոտայում գիշերելու:
Ա1+
Էջանիշներ