User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 24 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Նստացույց

  1. #16
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԶԵՆՔՈՎ ԽԱՆՈՒ՞Թ ԷՐ ԳՆՈՒՄ

    [17:11] 11 Հուլիսի, 2008

    Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ հուլիսի 10-ին, ժամը 23.00-ին ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Վահրամ Սահակյանը: Ինչպես երեկ տեղեկացրել էինք` հրապարակախոս Վահրամ Սահակյանը ժամը 22.10-ի սահմաններում ճոճվելով, գազային ատրճանակով հայտնվել էր Հյուսիսային պողոտայում եւ հայհոյելով, ինչպես ինքն էր ասում, ՚՚Լեւոնականՙ էր փնտրում ՚գյուլելուՙ համարՙ:

    Երկվա միջադեպի վերաբերյալ Ոստիկանության կենտրոնի բաժինը տեղեկացնում է. ՚Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վ. Սահակյանը գնումներ կատարելուց հետո, տուն գնալիս, ձեռքում պահել է գ-3478 լիցենզիայով 12.01.2006 թ. իրեն տրված ՚Վոլտրանՙ տեսակի գազային ատրճանակը: Երբ նշված զենքը ձեռքին հասել է Հյուսիսային պողոտա, նրան է մոտեցել ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ Վ. Սահակյանին, զենքով հանդերձ, հանձնել է ոստիկանության աշխատակիցներին, որոնք էլ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժինՙ:

    Ոստիկանությունը նաեւ հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը բացատրություն է տվել, թե Սահակյանը պարզապես քայլել է` զենքը ձեռքին բռնած, որեւէ մեկին չի սպառնացել, որեւէ գործողություն չի կատարել:

    ՚Նույնաբովանդակ բացատրություն է տվել նաեւ Վահրամ Սահակյանը` նշելով, որ ատրճանակը ձեռքին է պահել` հագուստը ուղղելու եւ զենքը հագուստի վրա ամրացնելը հարմար չլինելու պատճառով: Համաձայն Երեւանի ՚Շտապօգնությունՙ ՊՓԲԸ կողմից կազմված արձանագրության` Վահրամ Սահակյանը գտնվել է 3-րդ աստիճանի խմածության վիճակումՙ,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

    Հաղորդագրությունից ակնհայտ է, որ որեւէ մեկը չի զրուցել Հյուսիսային պողոտայում այդ պահին ներկա գտնվողների եւ նրանց հետ, ում վրա զենք է բարձրացրել Վահրամ Սահակյանը: ՚Վահրամ Սահակյանը հայտնվեց ճոճվելով, ձեռքին ատրճանակ: Հայհոյելով ասում էր. էստեղ ուր են լեւանականները, քանիսին պիտի միանգամից գյուլեմՙ: Հետո մեր տղաներից հաջողվեց նրա ձեռքից վերցնել ատրճանակը եւ տալ ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, որն էլ զենքը հանձնեց ոստիկաններինՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց ականատեսներից Ալլա Սարդարյանը: Մեկ այլ ականատես` Արմեն Հովհաննիսյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ Վահրամ Սահակյանը քայլել է իր կողքով եւ հայհոյելով ասել.՚Պիտի գյուլեմ, փռեմ լեւանակններինՙ:

    ՚ Կնոջս հետ էի, նրան թողեցի եւ մոտեցա Վահրամին: Այդ ընթացքում մեր տղաներից Արմանը նրա ձեռքից կարողացավ վերցնել զենքը եւ տալ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանինՙ,-ասաց նա:

    Վահրամ Սահակյանի ձեռքից գազային ատրճանակը վերցրել է Արման Վեզիրյանը, որն ասաց. ՚Ես թույլ տվեցի, որ Վահրամն անցներ իմ կողքով , որպեսզի հետեւից կարողանայի ոլորել նրա ձեռքն ու վերցնել ատրճանակը: Ատրճանակը տվեցի Արմեն Մարտիրոսյանին: Այդ ընթացքում նա հայհոյում էր եւ սպառնում սպանել բոլոր լեւոնականներինՙ:

    Հյուսիսային պողոտայում ներկա գտնվողներից Մկրտիչ Սարգսյանը, տեսնելով Վահրամ Սհակյանին, կարծել է. ՚Ինձ թվաց հիվանդ տղա է, ձեռքին խաղալիք ատրճանակ է, բայց կանայք շատ վախեցան, քանի որ քայլեց կանանց ուղղությամբ եւ նրանց հարցնում էր` ո՞ւմ գյուլեմՙ: Կանանցից մեկին` Լաուրա Տերտերյանին նույնիսկ հանգստացնող դեղեր են տվել: ՚Հանգիստ նստած էինք, զենքը ձեռքին եկավ, թե ձեզանից ո՞վ է լեւոնականը, պիտի փռեմ: Հետո իմացանք, որ Արամայիս Սահակյանի տղան է: Ի՞նչ կապ ունի, թե ում տղան է: ժողովրդի վրա զենք է բարձրացրել` պիտի պատասխան տա: Ոչ ոք չէր կարող վստահ լինել, որ նա չի կրակի, եթե կրակեր, ո՞վ էր պատասխան տալուՙ,- ասաց տիկին Տերտերյանը:

    Իսկ ՚Ժառանգությունՙ կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը,որն, ըստ Ոստիկանության հաղորդագրության,ասել է, թե Սահակյանը պարզապես քայլել է` զենքը ձեռքին բռնած, որեւէ մեկին չի սպառնացել, այսօր ՚Ա1+ՙ-ին պարզաբանեց. ՚Ես ասել եմ, որ այն պահին, երբ ես մոտեցել եմ Սահակյանին, արդեն զենքը ձեռքից վերցրած են եղել: Իսկ մինչ այդ ինչ է ասել Սահակյանը, ում է սպառնացել, ում է հայհոյել, ես չեմ նկատել, քանի որ հեռու եմ կանգնած եղելՙ:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  2. #17
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահրամ Սահակյանի ձեռքից գազային ատրճանակը վերցրել է Արման Վեզիրյանը, որն ասաց. ՚Ես թույլ տվեցի, որ Վահրամն անցներ իմ կողքով , որպեսզի հետեւից կարողանայի ոլորել նրա ձեռքն ու վերցնել ատրճանակը: Ատրճանակը տվեցի Արմեն Մարտիրոսյանին: Այդ ընթացքում նա հայհոյում էր եւ սպառնում սպանել բոլոր լեւոնականներինՙ:
    Զենքը վերցնելը քիչ էր, ոստիկաններին հանձնելն էլ՝ սխալ. պետք էր վերցնել և տեղադրել «համապատասխան տեղը»՝ առավել ևս, որ ձեռքերն ոլորած է եղել, ինքն էլ՝ հագուստն ուղղելուց:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #18
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Ժողովուրդ լավ, բայց էս ի՞նչ ագրեսիվ են դարձել մարդիկ
    Երեկ երեկոյան ժամերին անցա, ամեն բան շատ լավ էր, նույնիսկ ուրախացա, թե` Ազատության հրապարակի մթնոլորտն է վերականգնվում...
    էսօր հեռվից ես ու ընկերուհիս երաժշտության ձայներ լսեցինք, անմիջապես մոտեցանք (առանց դրա էլ` մոտենալու էին, բայց ավելի ուշ), մեկ էլ ի՞նչ տեսնենք` Բամբիռի խեղճ տղաները աթոռներում կուչ են եկել, էս ժողովուրդը հավաքվել է նրանց «հարթակի» մոտ ու հո չի~ աղաղակում... էլի ոստիկանախառը տխուր վիճակ... մի մարդ շատ ճիշտ խոսեց` հենց նստացույցի մասնակիցներից. ասաց` ամեն օր ձեզ հետ երգում եմ, հիմա էս մարդիկ են եկել երգեն, մենք ո՞նց կարող ենք բռնանալ նրանց իրավունքին... իսկ մարդիկ` Լևոն, Լևոն... դե շատ է արդեն... հետո իմացա, որ «համերգը» կազմակերպել էր ՄԻԱԿ կուսակցության Միասին շարժումը. էդ տխրեցրեց, Նարեկենցից չէի սպասում, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ իրենք որպես հաշտարար էին եկել, ուզեցել էին երաժշտության միջոցով էդ մարդկանց հետ զրուցել, հաստատ Բամբիռը չէր սկսելու ՍՍ-ի քարոզ անել... ժողովուրդն էլ մի պահ լրիվ անկառավարելի էր դարել
    մի խոսքով, շատ սխալ բան ստացվեց, տղաները գործիքները հավաքեցին, գնացին... նստացույցի մասնակիցներից մեկն ասում է` ախր իրենք գիտեն, որ էս ժամին մենք ենք էստեղ հավաքվում, զրուցում, իսկ իրենք եկել են դմփդմփացնում են գլխներիս... է~, որ էդ տեսանկյունից նայենք, ամեն մեկն էլ իր արդարացումը կգտնի. ես ճիշտ չեմ համարում էս ագրեսիան ու էսպիսի ինքնամեկուսացումը... էն էլ Բամբիռից!
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  4. #19
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը

    ԱՆՎՃԱՐ ԳԱՐԵՋՈ՞ՒՐ, ԹԵ՞ ՍԱԴՐԱՆՔ

    [21:45] 11 Հուլիսի, 2008

    ՚Բամբիռՙ խմբի համերգը Հյուսիսային պողոտայում քիչ է մնացել ավարտվի ծեծկռտուքով: Այն կազմակերպել էր ՚Միասինՙ երիտասարդական շարժումը, որը իշխանական կողմնորոշում ունի: ՚Միասինՙ-ը բավականին շռայլ էր գտնվել եւ այսօր Հյուսիսային պողոտայում անվճար` ՚Բալթիկաՙ, ՚Բավարիաՙ եւ ՚ Հոլսթենՙ ֆիրմաների գարեջուր էր բաժանում: Այս փաստը բնավ դուր չեկավ նրանցից մի քիչ հեռու նստացույց անող Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներին, մանավանդ երբ գարեջուր սկսեցին խմել անչափահասները, որոնց իրենց հետ բերել էին համերգի կազմակերպիչները:

    Նրանք սկսեցին ՚Լեւոն, Լեւոնՙ վանկարկել` ընդհատելով համերգը: Այդ ժամանակ միջամտեցին ոստիկանները` ասելով, թե ՚ոչ մի գարեջուր էլ չի բաժանվումՙ, եւ ՚ նրանք էլ իրավունք ունեն , ինչպես ուզում են իրենց հանգիստը կազմակերպելՙ: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը դրանից խիստ զայրացավ եւ ոստիկաններին ցույց տվեց գարեջրի շշերը, որոնք նրանք չգիտես ինչու չէին տեսնում: Լեւոն Զուրաբյանի եւ ՚Միասինՙ-ի համակարգող Էրիկ Անթառամյանի միջեւ բանակցություններից հետո համերգի կազմակերպիչները հավաքեցին երաժշտական գործիքները եւ հեռացան: Ըստ համաժողովրդական շարժման ներկայացուցիչների` սա սադրանք էր իշխանությունների կողմից:

    Իսկ նստացույցի մասնակիցները Հյուսիսային պողոտայում այսօր ցուցահանդես են կազմակերպել բնական ծաղիկների, որոնցից յուրաքանչյուրին կնքել են մի քաղբանտարկյալի անունով:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  5. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույց

    Սեդա, փաստորեն դու էլ էիր այնտեղ այդ ժամերին: Ափսոս չեմ տեսել
    Իսկ որ Բամբիռը որոշել էր մասնակցել այդ ստոր խաղին, շատ տխրեցնող է: Տեսնես գիտեի՞ն, թե իրենց ինչի համար են բերել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #21
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ լավ, բայց էս ի՞նչ ագրեսիվ են դարձել մարդիկ
    բայց ով ա մեղավոր ագրեսիայի համար?

    ես ճիշտ չեմ համարում էս ագրեսիան ու էսպիսի ինքնամեկուսացումը... էն էլ Բամբիռից!
    այսինքն Բամբիռը այնքան մեծ արժեք ունի, կարելի է ասել, որ հավերժի արժեք է, որ ժողովուրդը իրա պատճառով պիտի դադարեցնի պայքարը կամ չկանխի սադրանքի նրանց փորձը?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #22
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    այսինքն Բամբիռը այնքան մեծ արժեք ունի, կարելի է ասել, որ հավերժի արժեք է, որ ժողովուրդը իրա պատճառով պիտի դադարեցնի պայքարը կամ չկանխի սադրանքի նրանց փորձը?
    Էդ ովքե՞ր են է էդ բամբիռները Առաջին անգամ եմ լսում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #23
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույց

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    այսինքն Բամբիռը այնքան մեծ արժեք ունի, կարելի է ասել, որ հավերժի արժեք է, որ ժողովուրդը իրա պատճառով պիտի դադարեցնի պայքարը կամ չկանխի սադրանքի նրանց փորձը?
    Բայց ո՞վ է ասում` դադարեցնի պայքարը: Ուրեմն էդ տարածքում երաժշտական խմբին համերգ անկցանելու թույլ տալ-չտալը նշանակում է պայքարել կամ չպայքարե՞լ: Ես գրել եմ «Էն էլ Բամբիռին», որորվհետև եթե գոնե մեկ անգամ ներկա եղել եք իրանց ելույթներին, նկատած կլինեք, որ իրանք բացի երգելուց անընդհատ զրուցում են հանդիսատեսի հետ, քննադատում երկրում առկա թերությունները, թեև երգերից շատերն էլ են դրա մասին խոսում. ես իրենց միշտ իմացել եմ որպես ընդդիմադիր տղաներ, ովքեր չեն վախենում իրենց բողոքն արտահայտել: Գուցե իրենք Հիմա´ շարժման հետ չեն, բայց հաստատ իրենց բողոքն ունեն ու վստահ եմ, որ երեկ չէին պատրաստվում որևէ քարոզչություն կատարել...
    Տեսնես գիտեի՞ն, թե իրենց ինչի համար են բերել:
    երևի իսկապես լրիվ լրջությունը չէին պատկերացրել... (ի դեպ, ես մի քիչ շրջեցի` ակումբցիներին ու մյուս ծանոթներիս գտնելու ակնկալիքով, բայց... երևի լավ չփնտրեցի )
    այ, գարեջրի մասին չգիտեի, դա իսկապես սադրանք է... բայց խնդիրն էն ա, որ Հյուսիսային պողոտայի ժողովուրդը հաճախ արդեն չի տարբերում` ում հետ է իր կռիվը: Խոստովանեք, որ մի պահ Լևոն Զուրաբյանն էլ չէր կարողանում հավաքել ժողովրդին, քանի անգամ ու քանի հոգով հանգստության կոչեր արեցին բարձրախոսով, մինչև մարդիկ խաղաղվեցին, իսկ դա լավ բանի մասին չի խոսում...

    ծաղիկների ցուցահանդեսը սիրուն գաղափար է թեև լավ կլիներ, որ կակտուսը ծաղկած լիներ (չեմ հիշում` որ քաղբանտարկյալի անունն էր կրում), թե չէ էսպես շատ փշոտ է, մնացածը գեղեցիկ էին...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  9. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույց

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    երևի իսկապես լրիվ լրջությունը չէին պատկերացրել... (ի դեպ, ես մի քիչ շրջեցի` ակումբցիներին ու մյուս ծանոթներիս գտնելու ակնկալիքով, բայց... երևի լավ չփնտրեցի )
    Մենք մինչ այդ միջադեպը դուրս եկանք: «Համերգը» սկսվելու պահին: Անգամ չէինք կարող պատկերացնել, որ այդպիսի բան է սպասվում: Հետո եկանք արդեն միջադեպի ավարտից բավական ուշ ու նոր իմացանք, թե ինչ է եղել:

    Կարող եմ ասել, թե ինչ եմ նկատել, մինչ միջադեպը: Նկատել եմ Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքի մասնակիցներ, ովքեր բավական դրական էին տրամադրված համերգ տվողների նկատմամբ, շատերն ուրախ էին: Ես նկատել եմ, որ նրանք պատրաստվում էին լսել համերգը: Բայց դա երևի մինչ այն պահը, երբ հասկացել են, թե իրականում ինչ է կատարվում: Երբ դուրս գալուս մենք լսում էինք «Լե՛վո՛ն, Լե՛վո՛ն» բացականչություններն, անգամ այդ ժամանակ ես կարծում էի, թե ողջունում են խմբին: Մինչդեռ փաստորեն արդեն սադրանքն էր բացահայտվել: Բամբիռը թող ինքը վերլուծի ու հասկանա միջադեպի պատճառը: Ես չեմ կարծում, որ եթե վաղը իրենց կամքով այդ տղերքը գան Հյուսիսային պողոտա ու շարժման մասնակիցներին ասեն. «Մենք ուզում ենք Ձեր համար համերգ տալ» ու դա կազմակերպված չլինի մի երրորդ ուժի կողմից՝ այլ նպատակներով, չեմ կարծում, որ այդ ժամանակ ժողովուրդը նրանց մերժի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •